-
Եհովայի խոնարհությունը ի՞նչ նշանակություն ունի մեզ համար2004 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
Եհովայի խոնարհությունը ի՞նչ նշանակություն ունի մեզ համար
ԴԱՎԻԹԸ գիտեր, թե ինչ է նշանակում նեղություններ կրել։ Նա Սավուղ թագավորի՝ իր նախանձամիտ աներոջ կողմից դաժան վերաբերմունքի էր ենթարկվել։ Սավուղը երեք անգամ Դավիթին նիզակով սպանելու փորձ էր կատարել և չորս տարի անընդմեջ հետապնդել էր նրան, ինչը պատճառ էր դարձել, որ Դավիթը փախստականի կյանքով ապրեր (Ա Թագաւորաց 18։11; 19։10; 26։20)։Բայցևայնպես, Եհովան նրա կողքին էր։ Նա Դավիթին փրկեց ոչ միայն Սավուղի ձեռքից, այլև ուրիշ թշնամիների։ Ուստի մենք կարող ենք հասկանալ Դավիթի զգացումները, որ նա արտահայտեց երգով. «Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։ .... Դու [Եհովա] տուիր ինձ քո փրկութեան վահանը, ու քո պատասխանելը [«խոնարհությունը», ՆԱ] մեծացրեց ինձ» (Բ Թագաւորաց 22։2, 36)։ Դավիթը Իսրայելում մեծ անուն վաստակեց։ Սակայն Եհովայի խոնարհությունը ի՞նչ դեր խաղաց այդ հարցում։
Այն, որ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան խոնարհ է, չի նշանակում, թե նա ինչ–որ հարցերում սահմանափակումներ ունի կամ թե ենթարկվում է ուրիշներին։ Ընդհակառակը՝ այս հրաշալի հատկությունը ցույց է տալիս, որ նա խորը կարեկցանք է զգում այն մարդկանց հանդեպ, որ անկեղծորեն ձգտում են իր հաճությանն արժանանալ, և ողորմություն է ցույց տալիս նրանց։ Սաղմոս 113։6, 7–ում կարդում ենք. «[Եհովան] խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումը եղածները։ Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը»։ Այն, որ նա «խոնարհվում է», նշանակում է, որ «նա կռանում է, որպեսզի տեսնի», ինչպես թարգմանված է «Ժամանակակից անգլերեն թարգմանության մեջ» («Today’s English Version»)։ Այսինքն՝ գտնվելով երկնքում՝ Եհովան «կռանում է», որպեսզի ուշադրություն դարձնի Դավիթի վրա՝ մի անկատար, բայց խոնարհ մարդու, որը ցանկանում է ծառայել Աստծուն։ Այդ է պատճառը, որ Դավիթը կրկին հավաստիացնում է մեզ. «Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը [«խոնարհը», ԱԱ]» (Սաղմոս 138։6)։ Եհովան Դավիթի հանդեպ ողորմածություն, համբերատարություն և կարեկցանք ցույց տվեց, ինչը քաջալերում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են կատարել Աստծո կամքը։
Թեև Եհովան՝ որպես Գերիշխան, տիեզերքում ամենաբարձր դիրքն է գրավում, սակայն նա պատրաստ է փոխհարաբերություններ հաստատել մեզանից յուրաքանչյուրի հետ։ Դա մեզ վստահեցնում է, որ կարող ենք նրա հուսալի օգնությանն ապավինել նույնիսկ ամենածանր իրավիճակներում։ Մենք ոչ մի պատճառ չունենք վախենալու, որ նա կմոռանա մեզ։ Վաղեմի Իսրայել ազգի հետ Եհովայի ունեցած վերաբերմունքի մասին ասվում է, որ նա «[նրանց] խոնարհութիւնումը յիշեց [նրանց], որ յաւիտեան է նորա ողորմութիւնը» (Սաղմոս 136։23)։
Որպես Եհովայի ծառաներ՝ մենք հնարավոր է Դավիթի նման հալածանքներ կրենք այսօր։ Գուցե մեզ ծաղրեն նրանք, ովքեր չեն ճանաչում Աստծուն, կամ պայքարենք վատառողջության դեմ կամ էլ գուցե հարազատի կորցնենք։ Ինչպիսին էլ լինի մեր պարագան, մենք կարող ենք անկեղծորեն աղոթել Եհովային և նրա ողորմությունը խնդրել։ Եհովան ‘կկռանա’, որպեսզի մեզ վրա ուշադրություն դարձնի, և կլսի մեր աղոթքները։ Սաղմոսերգուն Աստծո ներշնչմամբ գրել է. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղմոս 34։15)։ Արդյոք դա ձեզ չի՞ մղում խորհրդածել Եհովայի այս գրավիչ հատկության՝ խոնարհության մասին։
[նկարներ 30–րդ էջի վրա]
Եհովան այսօր պատրաստ է լսել մեր աղոթքները, ինչպես լսեց Դավիթի աղոթքները
-
-
Ընթերցողների հարցերը2004 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
Ընթերցողների հարցերը
Եթե քրիստոնյա ամուսինները հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործեն, ապա դա կհակասի՞ սուրբգրային սկզբունքներին։
Գրությունները հստակ չեն ասում, թե քրիստոնյա ամուսինները պարտավոր են երեխաներ ունենալ, իսկ եթե ունենան, ապա՝ որքան։ Յուրաքանչյուր ամուսնական զույգ, պատասխանատվությամբ մոտենալով այս հարցին, ինքը պետք է որոշի, թե քանի հոգուց բաղկացած կլինի ընտանիքը։ Եթե ամուսինները որոշեն հակաբեղմնավորիչներ օգտագործել, ապա դարձյալ իրենք պետք է որոշեն, թե հատկապես որոնք օգտագործեն։ Սակայն ամուսինները, ելնելով Աստվածաշնչի իրենց հասկացողությունից ու հիմնվելով սեփական խղճի վրա, պետք է հավաստիանան, որ տվյալ հակաբեղմնավորիչը օգտագործելով չեն խախտում կյանքի սրբության սկզբունքը։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անհատի կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Կյանքի Աղբյուրը տեսնում է նոր սկիզբ առած կյանքը «դեռ անպատրաստ», այսինքն՝ սաղմը, որն այնուհետև զարգանում է արգանդում (Սաղմոս 139։16; Ելից 21։22, 23a; Երեմիա 1։5)։ Ուստի անհատը չպետք է ինչ–որ քայլի դիմի վերջ դնելու համար սկիզբ առած կյանքին։ Դա հավասարազոր կլիներ արհեստական վիժում կատարելուն։
Հակաբեղմնավորիչ հաբերը լայն կիրառություն են գտել ամբողջ աշխարհում։ Ինչպե՞ս են դրանք կանխում հղիությունը։ Գոյություն ունի հաբերի երկու հիմնական տեսակ՝ համակցված (կոմբինացված) հաբ և միայն պրոգեստերոն պարունակող հաբ։ Հետազոտությունների շնորհիվ ներկայումս պարզվել է, թե որոնք են դրանց միջոցով հղիության կանխման հիմնական մեխանիզմները։
Համակցված հաբերը պարունակում են էստրոգեն
-