-
Եհովայի Խոսքին վստահիր2005 Դիտարան | ապրիլ 15
-
-
ապա բացահայտվում են նրանց ամբարիշտ ուղիները, ինչպես նաև սրբացվում է նրա սուրբ անունը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստծու ժողովրդին հալածողները իրականում ոչնչի չեն հասնի։ Օրինակ՝ նրանք երբեք չեն կարողացել ու չեն կարողանա վերացնել Եհովայի վկաներին, որոնք ամբողջ սրտով վստահում են Աստծուն (Առակաց 3։5, 6)։
22. Ի՞նչ իմաստով էր սաղմոսերգուն «ծխի մէջ կախուած տկի պէս»։
22 Աստծու խոսքը ամրացնում է մեր վստահությունը Եհովայի հանդեպ, երբ մենք հալածվում ենք (Սաղմոս 119։81–88)։ Սաղմոսերգուն ամբարտավանների հալածանքի պատճառով իրեն զգում էր այնպես, կարծես թե ‘ծխի մեջ կախված տիկ’ լիներ (Սաղմոս 119։83, 86)։ Աստվածաշնչային ժամանակներում տիկերը՝ կենդանիների կաշվից պատրաստված անոթները, օգտագործվում էին ջուր, գինի և այլ հեղուկներ պահելու համար։ Այդ տիկերը կարող էին չորանալով սեղմվել, եթե լցված չէին լինում հեղուկով և կախված էին լինում ծխնելույզ չունեցող սենյակում՝ կրակի մոտ։ Դժվարությունը կամ հալածանքը ստիպո՞ւմ է քեզ զգալ «ծխի մէջ կախուած տկի պէս»։ Եթե այո, ապա վստահիր Եհովային ու աղոթիր. «Քո ողորմութեան [«սիրառատ բարության», ՆԱ] պէս ապրեցրու ինձ. եւ ես քո բերանի վկայութիւնները [«հիշեցումը», ՆԱ] կ’պահեմ» (Սաղմոս 119։88)։
23. Ի՞նչ ցույց տվեց Սաղմոս 119։1–88 համարների քննարկումը, և ի՞նչ հարց կարող ենք տալ ինքներս մեզ նախքան Սաղմոս 119։89–176 համարների ուսումնասիրությանն անցնելը։
23 119–րդ սաղմոսի առաջին կեսի քննարկումը ցույց է տալիս, որ Եհովան սիրառատ բարություն է դրսևորում իր ծառաների հանդեպ, քանի որ նրանք վստահում են իր խոսքին ու սիրում են իր կանոնները, հիշեցումները, պատվիրանները և օրենքները (Սաղմոս 119։16 ԱԱ, 47, 64, 70, 77, 88)։ Նա ուրախանում է, որ իրեն նվիրված մարդիկ ‘զգուշություն են անում իր խոսքի համեմատ’ (Սաղմոս 119։9 ԱԱ, 17, 41, 42)։ Նախքան այս գեղեցիկ սաղմոսի երկրորդ մասի ուսումնասիրությանն անցնելը կարող ես ինքդ քեզ հետևյալ հարցը տալ. «Իրո՞ք թույլ եմ տալիս, որ Եհովայի խոսքը լուսավորի իմ ճանապարհը»։
-
-
Թող որ Աստծու Խոսքը լուսավորի քո ճանապարհը2005 Դիտարան | ապրիլ 15
-
-
Թող որ Աստծու Խոսքը լուսավորի քո ճանապարհը
«Քո խօսքը.... լոյս [է] իմ ճանապարհի համար» (ՍԱՂՄՈՍ 119։105)։
1, 2. Ո՞ր դեպքում Եհովայի խոսքը կլուսավորի մեր ճանապարհը։
ԵՀՈՎԱՅԻ խոսքը կլուսավորի մեր ճանապարհը, եթե մենք թույլ տանք։ Որպեսզի այդ հոգևոր լույսը հասնի մեզ, պետք է Աստծու գրավոր Խոսքի ժրաջան ուսումնասիրողներ լինենք և նրանում եղած խորհուրդները կիրառենք։ Միայն այդ դեպքում կկարողանանք սաղմոսերգուի պես ասել. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։
2 Եկեք այժմ քննարկենք Սաղմոս 119։89–176 համարները։ Այս համարները, որ 11 տուն են կազմում, անչափ շատ տեղեկություն են պարունակում։ Դրանք կարող են օգնել մեզ չշեղվել հավիտենական կյանքի ճանապարհից (Մատթէոս 7։13, 14)։
Ինչո՞ւ պետք է սիրենք Աստծու խոսքը
3. Ինչպե՞ս են Սաղմոս 119։89, 90 համարները ցույց տալիս, որ մենք կարող ենք վստահել Եհովայի խոսքին։
3 Եհովայի խոսքը սիրելով՝ մենք հոգևորապես կամրանանք (Սաղմոս 119։89–96)։ Սաղմոսերգուն երգեց. «Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։ .... Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է» (Սաղմոս 119։89, 90)։ Աստծու խոսքով՝ նրա կողմից հաստատված «երկնքի կանոններ[ով]», երկնային մարմինները ամենայն ճշգրտությամբ շարժվում են իրենց ուղեծրով, իսկ երկիրը ամուր հաստատված է հավիտյան (Յոբ 38։31–33; Սաղմոս 104։5)։ Մենք կարող ենք վստահել Եհովայի բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքի. ինչ որ Աստված ասում է, անպայման ‘կհաջողվի’, և նրա նպատակը կիրականանա (Եսայիա 55։8–11)։
4. Աստծու խոսքի հանդեպ սերը ինչպե՞ս է օգնում նրա այն ծառաներին, ովքեր նեղություններ են կրում։
4 Սաղմոսերգուն ‘վաղուց կորած կլիներ իր խեղճության մեջ, եթե Աստծու օրենքը նրա ուրախությունը չլիներ’, այսինքն՝ եթե նա չսիրեր Աստծու օրենքը (Սաղմոս 119։92)։ Նրան ատողները օտարականները չէին. օրինազանց իսրայելացիներն էին ատում նրան (Ղեւտացոց 19։17)։ Սակայն դա սաղմոսերգուին չընկճեց, քանի որ նա սիրում էր Աստծու օրենքը, որը նեցուկ էր լինում նրան։ Կորնթոսում Պողոսը «սուտ եղբայրներից [եկող] վտանգներ[ի]» առջև էր կանգնած։ Նրանցից էին, հավանաբար, «մեծամեծ առաքեալները», որոնք նրան մեղադրելու պատրվակ էին փնտրում (Բ Կորնթացիս 11։5, 12–14, 26)։ Այնուամենայնիվ, Պողոսը հոգևոր առումով վնաս չկրեց, որովհետև սիրում էր Աստծու խոսքը։ Քանի որ մենք սիրում ենք Եհովայի գրավոր Խոսքը և կիրառում ենք նրանում գրվածները, ուրեմն սիրում ենք մեր եղբայրներին (Ա Յովհաննէս 3։15)։ Նույնիսկ մեր հանդեպ աշխարհի ատելությունը պատճառ չի դառնում Եհովայի հրահանգները մոռանալու։ Մենք շարունակում ենք սիրալիր եղբայրության հետ միասին կատարել Եհովայի կամքը՝ մեր առջև ունենալով ուրախությամբ ողջ հավիտենության մեջ նրան ծառայելու հեռանկարը (Սաղմոս 119։93)։
5. Ինչպե՞ս Ասա թագավորը փնտրեց Եհովային։
5 Ցույց տալով Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը՝ մենք գուցե աղոթենք. «Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ [«հրամաններդ փնտռեցի», ԱԱ]» (Սաղմոս 119։94)։ Ասա թագավորը Աստծուն փնտրեց և հավատուրացությունը Հուդայից արմատախիլ արեց։ Ասայի կառավարության 15–րդ տարում (մ. թ. ա. 963 թվականին) մի մեծ հավաքույթի ժամանակ Հուդայի բնակիչները ‘ուխտ արեցին, որ Տեր Աստծուն խնդրեն’, կամ՝ փնտրեն։ Աստված թույլ տվեց, որ նրանք ‘գտնեն իրեն’, և «հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ» (Բ Մնացորդաց 15։10–15)։ Այս օրինակը կարող է խրախուսել այն անհատներին, ովքեր քրիստոնեական ժողովից ‘մոլորվել’ են, նորից փնտրելու Աստծուն։ Աստված կօրհնի ու կպաշտպանի նրանց, ովքեր դարձյալ սկսեն ակտիվորեն համագործակցել իր ժողովրդի հետ։
6. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել հոգևոր վնասներից։
6 Եհովայի խոսքը այնպիսի իմաստություն է տալիս, որը կարող է պաշտպանել մեզ հոգևոր վնասներից (Սաղմոս 119։97–104)։ Աստծու պատվիրանները մեզ մեր թշնամիներից ավելի իմաստուն են դարձնում։ Նրա ‘վկայություններին’, այսինքն՝ հիշեցումներին ականջ դնելը իմաստուն է դարձնում մեզ, իսկ ‘նրա պատվիրանները պահելը’ օգնում է վարվել «աւելի խելացի .... քան թէ ծերերը» (Սաղմոս 119։98–100)։ Եթե Եհովայի խոսքերը ‘ավելի քաղցր լինեն մեր քիմքին, քան մեղրը մեր բերանին’, ապա մենք կատենք «ստութեան ամեն ճանապարհը» և կխուսափենք այդպիսի ճանապարհներից (Սաղմոս 119։103, 104)։ Այդպիսով կպաշտպանվենք հոգևոր վնասներից, որ կարող ենք կրել՝ առնչվելով ամբարտավան,
-