Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/08 էջ 1
  • Առաջադիմիր ծառայության մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Առաջադիմիր ծառայության մեջ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնեք նրանց դառնալ հմուտ քարոզիչներ
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես սովորեցնել նորերին քարոզել
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Ամբողջովի՞ն ես կատարում ծառայությունդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հոգևոր նպատակներ դրեք
    2002 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 4/08 էջ 1

Առաջադիմիր ծառայության մեջ

1 Մեր երկնային Հորը հաճելի է, երբ նրա ծառաները հոգևոր առաջադիմություններ են անում՝ դառնալով բարի լուրի ավելի փորձառու և ավելի արդյունավետ քարոզիչներ։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյա վերակացու Տիմոթեոսին շարունակել ջանքեր թափել, «որպեսզի նրա առաջադիմությունը հայտնի լինի» (1 Տիմոթ. 4։13–15)։ Մենք բոլորս պետք է ջանանք բարելավել մեր ծառայության որակը, անգամ եթե փորձառու քարոզիչներ ենք։

2 Դիր նպատակներ։ Առաջադիմություններ անելու համար հարկավոր է նպատակներ դնել։ Ի՞նչ նպատակներ կարող ենք դնել։ Կարող ենք ձգտել ավելի հմտորեն օգտագործել մեր հոգևոր սուրը՝ Աստվածաշունչը (Եփես. 6։17)։ Նաև գուցե կարիք ունենք բարելավումներ անելու ծառայության այնպիսի ձևերի մեջ, ինչպիսիք են՝ փողոցի ծառայությունը, հեռախոսով վկայություն տալը կամ գործարար տարածքում ծառայելը։ Նաև գուցե անհրաժեշտ է ջանալ ավելի արդյունավետ վերայցելություններ անել։ Մեկ ուրիշ հրաշալի նպատակ էլ կարող է լինել այն, որ ավելի հմտորեն սկսենք և անցկացնենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ։

3 Ինչը կարող է օգնել։ Ժողովի հանդիպումների հատկապես Աստվածապետական ծառայության դպրոցի ու Ծառայողական հանդիպման նպատակն է օգնել մեզ առաջադիմելու ծառայության մեջ։ Որքան շատ ջանքեր թափենք, որպեսզի պատրաստվենք, մասնակցենք, ինչպես նաև կիրառենք այն խորհուրդները, որոնք տրվում են այդ հանդիպումների ժամանակ, այդքան ավելի շատ օգուտներ կստանանք (2 Կորնթ. 9։6)։

4 Մենք նաև պետք է օգնենք միմյանց առաջադիմելու (Առակ. 27։17)։ Ուշադիր լսելով մեր ծառայակիցների մատուցումները՝ կկարողանանք բարելավել մեր ծառայությունը։ Բացի այդ, Գրքի ուսումնասիրության վերակացուն կարող է հոգ տանել, որ մենք անհատական օգնություն ստանանք։ Անկասկած, մեծ օրհնություն է, երբ որևէ փորձառու ռահվիրա կամ մեկ ուրիշ քարոզիչ օգնում է մեզ ավելի արդյունավետ ծառայել, իսկ դա, իր հերթին, մեծ ուրախություն է պատճառում։ Իսկ եթե մեր Գրքի ուսումնասիրության խմբում կա նոր քարոզիչ, ինչպե՞ս կարող ենք նրան օգնել։ Թերևս նախաձեռնություն վերցնենք և հրավիրենք նրան ծառայության։

5 Այսօր ամենակարևոր գործը քրիստոնեական ծառայությունն է։ Մատուցելով «գովաբանության մեր զոհը»՝ մենք ցանկանում ենք տալ Եհովային մեր լավագույնը (Եբր. 13։15)։ Եթե ձգտենք առաջադիմել ծառայության մեջ, ապա կդառնանք աշխատողներ, ովքեր «ուղիղ են մատուցում ճշմարտության խոսքը և ամաչելու ոչ մի բան չունեն» (2 Տիմոթ. 2։15)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը