Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 26 էջ 137–141
  • Բարի գործեր անելը ինչո՞ւ է դժվար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի գործեր անելը ինչո՞ւ է դժվար
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • Մենք պետք է հեռու մնանք սխալ գործելուց
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչո՞ւ է Հիսուսը համարվում Մեծ Ուսուցիչ
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
    2008 Դիտարան
Ավելին
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 26 էջ 137–141

ԳԼՈՒԽ 26

Բարի գործեր անելը ինչո՞ւ է դժվար

Երբ Սողոսը վատ գործեր էր անում, ո՞ւմ էր ուրախացնում։ ~ Բանսարկու Սատանային։ Հրեական կրոնի առաջնորդներին այդ ժամանակ դուր էր գալիս նա։ Իսկ երբ Սողոսը դարձավ Մեծ Ուսուցչի աշակերտը և հայտնի եղավ որպես Պողոս առաքյալ, այդ կրոնական առաջնորդները սկսեցին ատել նրան։ Այժմ հասկանո՞ւմ ես, թե Հիսուսի աշակերտի համար ինչու կարող է հեշտ չլինել բարի գործեր անելը։ ~

Անանիա քահանայապետը մի մարդու պատվիրում է հարվածել Պողոս առաքյալի դեմքին

Ի՞նչ դժվարություններ կրեց Պողոսը բարին գործելու համար

Մի անգամ Անանիա անունով մի քահանայապետ իր սպասավորներին հրամայեց հարվածել Պողոսին։ Անանիան նույնիսկ փորձեց բանտարկել նրան։ Պողոսը Հիսուսի աշակերտ դառնալուց հետո բազմաթիվ տառապանքներ կրեց։ Օրինակ՝ նրան շատ անգամ ծեծեցին ու փորձեցին քարկոծելով սպանել (Գործք 23։1, 2; Բ Կորնթացիս 11։24, 25)։

Երբեմն մարդիկ ստիպում են մեզ անելու այնպիսի բաներ, որ Աստծուն հաճելի չէ։ Ուրեմն՝ պետք է հարցնես ինքդ քեզ. «Սիրո՞ւմ եմ լավ գործեր անել։ Պատրա՞ստ եմ բարին գործել նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշներն ատելու լինեն ինձ դրա համար»։ Բարին գործելու համար քաջություն է հարկավոր, համաձայն չե՞ս։ ~

Գուցե մտածես. «Բայց ինչո՞ւ պիտի մարդիկ ատեն մեզ բարի գործերի համար։ Մի՞թե դա նրանց չի ուրախացնում»։ Տրամաբանական է այդպես մտածելը։ Շատերին էր դուր գալիս, որ Հիսուսը բարի գործեր էր անում։ Մի անգամ քաղաքի ամբողջ ժողովուրդը հավաքվել էր այն տան առջև, որտեղ գտնվում էր Հիսուսը, որպեսզի բուժեր հիվանդներին (Մարկոս 1։33)։

Բայց երբեմն մարդկանց դուր չէր գալիս Հիսուսի սովորեցրածը։ Նրանք նույնիսկ ատելությամբ էին լցվում Հիսուսի հանդեպ այն բանի համար, որ նա միշտ ճշմարտությունն էր սովորեցնում։ Տեսնենք, թե մի անգամ ինչ պատահեց Հիսուսին, երբ նա գտնվում էր Նազարեթ քաղաքում, որտեղ մեծացել էր։ Նա գնաց ժողովարան՝ մի վայր, որտեղ հրեաները հավաքվում էին՝ Աստծուն երկրպագելու։

Այնտեղ Հիսուսը Գրություններից մի հատված սկսեց բացատրել։ Սկզբում մարդկանց դուր եկավ նրա ասածը։ Նրանք զարմանում էին՝ տեսնելով, թե ինչ հրաշալի ձևով է նա ուսուցանում։ Նրանց համար դժվար էր հավատալ, որ իրենց առջև կանգնած երիտասարդը մեծացել էր իրենց քաղաքում։

Ապա Հիսուսը խոսեց այն մասին, որ Աստված անցյալում իր հավանությունն է ցույց տվել նաև այնպիսի մարդկանց հանդեպ, ովքեր հրեաներ չեն եղել։ Հիսուսի այս խոսքերը լսելով՝ ժողովարանի մարդիկ բարկությամբ լցվեցին։ Իսկ ինչո՞ւ, գիտե՞ս։ ~ Նրանք կարծում էին, թե միայն հրեաներն են արժանի Աստծո բարեհաճությանը։ Նրանց կարծիքով հրեա ազգը բոլոր ժողովուրդներից ամենալավն էր։ Ուստի նրանք ատեցին Հիսուսին այդ խոսքերի համար։ Գիտե՞ս, թե նրանք ինչ ուզեցին անել։ ~

Աստվածաշնչից իմանում ենք, որ նրանք բռնեցին Հիսուսին ու քաղաքից դուրս հանեցին։ Նրան տարան բարձր տեղ, որպեսզի այնտեղից վայր գցեն, սպանեն։ Բայց Հիսուսը փախավ նրանցից (Ղուկաս 4։16–30)։

Մարդիկ բռնել են Հիսուսին և ցանկանում են նրան սպանել՝ ցած նետելով բարձունքից

Ինչո՞ւ են այս մարդիկ ուզում սպանել Հիսուսին

Եթե քեզ հետ նման ձևով վարվեին, կգնայի՞ր նորից այդ մարդկանց մոտ՝ խոսելու Աստծո մասին։ ~ Դա անելու համար քաջություն է հարկավոր, ճի՞շտ է։ ~ Մոտավորապես մեկ տարի հետո Հիսուսը նորից եկավ Նազարեթ։ Աստվածաշնչում գրված է. «Հիսուսը սովորեցնում էր նրանց իրենց ժողովարանում»։ Նա չվախեցավ այն մարդկանցից, որոնք չէին սիրում Աստծուն, և շարունակեց հայտնել Աստծո մասին ճշմարտությունը (Մատթէոս 13։54)։

Ուրիշ անգամ՝ մի շաբաթ օր, ժողովարանում Հիսուսը չորացած ձեռքով մի մարդ տեսավ։ Աստծուց ստացած զորության շնորհիվ նա կարող էր բուժել այդ մարդուն։ Բայց այնտեղ կային մարդիկ, ովքեր այդ առիթը կարող էին օգտագործել՝ մեղադրելու Հիսուսին։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը. բուժե՞ց այդ հիվանդ մարդուն։ ~ Սկզբում նա հարցրեց. «Եթե ձեր ոչխարը փոսն ընկնի շաբաթ օրը, նրան չե՞ք հանի փոսից»։

Իհարկե, նրանք կհանեին ոչխարին փոսից, եթե դա տեղի ունենար նույնիսկ շաբաթ օրը, երբ նրանք չպետք է որևէ գործ անեին։ Հիսուսն ասաց. «Առավել ևս արժե օգնել մարդուն շաբաթ օրը, քանի որ մարդը ոչխարից շատ ավելի թանկ է»։ Դրանով Հիսուսը պարզ ցույց տվեց, որ պե՛տք էր օգնել այդ մարդուն՝ բուժելով նրան։

Ապա Հիսուսը նրան ասաց, որ ձեռքը մեկնի. ձեռքն անմիջապես առողջացավ։ Կարո՞ղ ես պատկերացնել այդ մարդու ուրախությունը։ Այնտեղ ներկա գտնվողնե՞րն էլ ուրախացան։ ~ Ոչ, նրանք չուրախացան, հակառակը՝ է՛լ ավելի ատեցին Հիսուսին։ Դուրս գալով ժողովարանից՝ նրանք սկսեցին մտածել, թե ինչպես սպանեն Հիսուսին (Մատթէոս 12։9–14)։

Այսօր էլ մարդիկ այդպիսին են։ Ինչ էլ անենք, երբեք չենք կարող բոլորին գոհացնել։ Ուստի պետք է վերջնականապես որոշենք, թե ում ենք ուզում հաճեցնել։ Եթե ուզում ենք հաճելի լինել Եհովա Աստծուն և նրա Որդի Հիսուս Քրիստոսին, ապա միշտ պետք է անենք այն, ինչ նրանք են սովորեցնում։ Սակայն կա մեկը, որն այդ դեպքում մեզ կատի և արգելքներ կստեղծի, որպեսզի չկարողանանք լավ գործեր կատարել։ Գիտե՞ս, թե ով է նա։ ~

Բանսարկու Սատանան։ Ուրիշ էլ ո՞վ։ ~ Նաև նրանք, ովքեր մոլորված լինելով Սատանայի կողմից՝ սխալ բաների են հավատում։ Հիսուսն իր օրերում ապրող կրոնական առաջնորդներին ասաց. «Դուք ձեր Սատանա հորիցն եք և կամենում եք ձեր հոր ցանկություններն անել» (Յովհաննէս 8։44)։

Շատերն իրենց գործերով ուրախացնում են Սատանային։ Հիսուսը նրանց կոչում է մի բառով՝ «աշխարհ»։ Քո կարծիքով՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «աշխարհը»։ ~ Կարդանք միասին Յովհաննէս 15–րդ գլխի 19 համարը։ Այստեղ գրված են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը իրենը կսիրեր. բայց որովհետև աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, նրա համար աշխարհն ատում է ձեզ»։

Այդ աշխարհը, որ ատում է Հիսուսի աշակերտներին, բաղկացած է այնպիսի մարդկանցից, ովքեր Հիսուսի հետևորդները չեն։ Կուզե՞ս իմանալ, թե ինչու է աշխարհն ատում Հիսուսի աշակերտներին։ ~ Իսկ կարո՞ղ ես ասել, թե ով է իշխում աշխարհի վրա։ ~ Աստվածաշունչն ասում է, որ ամբողջ աշխարհը չարի տիրապետության տակ է։ Այդ չարը Բանսարկու Սատանան է (Ա Յովհաննէս 5։19)։

Այժմ հասկանո՞ւմ ես, թե ինչու հեշտ չէ բարի գործեր անել։ ~ Սատանան իր աշխարհի հետ միասին դժվարություններ է ստեղծում մեզ համար։ Բայց մի ուրիշ պատճառ էլ կա, որի մասին դու նախորդ դասերից արդեն գիտես։ Կարո՞ղ ես հիշել։ ~ Այս գրքի 23–րդ գլխից սովորեցինք, որ բոլորս մեղք ենք ժառանգել։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչքա՜ն լավ կլինի, երբ այլևս չլինի ո՛չ մեղքը և ո՛չ էլ Սատանան ու իր աշխարհը։ ~

Մի ընտանիք դուրս է գալիս հին աշխարհից և մտնում է Աստծու նոր աշխարհ

Ի՞նչ ապագա է սպասում բարի գործեր անող մարդկանց

Աստվածաշունչն ասում է. «Աշխարհն անցնում է»։ Դա նշանակում է, որ կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, ովքեր Մեծ Ուսուցչի հետևորդները չեն, կոչնչանան։ Նրանց թույլ չի տրվի հավիտյան ապրել։ Գիտե՞ս, թե ովքեր կապրեն հավիտյան։ ~ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստծո կամքն անողը մնում է հավիտյան» (Ա Յովհաննէս 2։17)։ Այո, միայն նրանք, ովքեր բարին են գործում՝ կատարում են «Աստծո կամքը», հավիտյան կապրեն Աստծո նոր աշխարհում։ Ինչքան էլ որ դժվար լինի բարին գործել, մենք ցանկանում ենք այդպես վարվել, այնպես չէ՞։ ~

Աստվածաշնչից կարդանք մի քանի համարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչու հեշտ չէ բարի գործեր անելը. Մատթէոս 7։13, 14; Ղուկաս 13։23, 24 և Գործք 14։ 20, 21։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը