Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը. Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» և «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքերը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե անհատը վերցնում է այս գիրքը կամ արդեն ունի այդ գրքից, քարոզիչը պետք է նպատակ դնի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել նրա հետ։ Ապրիլ, մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Հետաքրքրվող մարդկանց, այդ թվում նաև նրանց, ովքեր եկել էին Հիշատակի երեկոյին կամ այլ աստվածապետական միջոցառման, բայց ակտիվորեն չեն շփվում ժողովի հետ, վերայցելություն անելիս առաջարկիր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Նպատակ դիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։