-
Ինչպե՞ս են շրջագայող վերակացուները օգնում մեզՈվքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
-
-
ԴԱՍ 17
Ինչպե՞ս են շրջագայող վերակացուները օգնում մեզ
Մալավի
Քարոզչական խումբ
Քարոզչական ծառայություն
Երեցների հանդիպում
Քրիստոնեական Հունարեն Գրությունները հաճախ են հիշատակում Բառնաբասին ու Պողոս առաքյալին։ Առաջին դարում այս տղամարդիկ ծառայում էին որպես շրջանային վերակացուներ՝ այցելելով ժողովները։ Ինչո՞ւ։ Նրանք անկեղծորեն մտահոգված էին իրենց հոգևոր եղբայրների բարօրությամբ։ Պողոսն ասաց, որ ուզում է «վերադառնալ ու այցելել եղբայրներին», որ տեսնի, թե ինչպես են։ Նա պատրաստ էր անցնելու հազարավոր կիլոմետրեր, որ զորացներ նրանց (Գործեր 15։36)։ Այսօր այդ նույն ցանկությունն ունեն շրջանային վերակացուները։
Նրանք այցելում են մեզ քաջալերելու համար։ Շրջանային վերակացուն տարին երկու անգամ այցելում է մոտ 20 ժողով՝ յուրաքանչյուր ժողովում անցկացնելով մեկ շաբաթ։ Մենք մեծ օգուտներ ենք քաղում այս եղբայրների և, եթե ամուսնացած են, նրանց կանանց փորձից։ Նրանք ձգտում են ծանոթանալ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի հետ։ Այդ եղբայրները սիրով համագործակցում են մեզ հետ քարոզչական ծառայության ժամանակ և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելիս։ Վերակացուները հովվական այցելություններ են անում երեցների հետ և մեզ զորացնելու համար ներկայացնում են քաջալերական ելույթներ հանդիպումների ու համաժողովների ժամանակ (Գործեր 15։35)։
Հետաքրքրություն են ցույց տալիս բոլորի հանդեպ։ Շրջանային վերակացուները խորապես հետաքրքրված են ժողովների հոգևոր վիճակով։ Նրանք հանդիպում են երեցների ու ծառայող օգնականների հետ, որ միասին քննեն, թե ինչ առաջընթաց է եղել ժողովում, և գործնական խորհուրդներ են տալիս նրանց պարտականությունների առնչությամբ։ Նրանք օգնում են ռահվիրաներին հաջողությունների հասնելու ծառայության մեջ։ Վերակացուները սիրով ծանոթանում են նոր անհատների հետ և ուրախանում են՝ լսելով նրանց հոգևոր առաջադիմության մասին։ Այս եղբայրներից յուրաքանչյուրը անձնվիրաբար ծառայում է որպես «ընկեր և համագործակից [մեր] շահերի համար» (2 Կորնթացիներ 8։23)։ Մենք պետք է ընդօրինակենք Աստծու հանդեպ ունեցած նրանց հավատն ու նվիրվածությունը (Եբրայեցիներ 13։7)։
Ի՞նչ նպատակով են շրջանային վերակացուները այցելում ժողովներ։
Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել նրանց այցելությունից։
-
-
Ինչպե՞ս ենք օգնում աղետից տուժած մեր եղբայրներինՈվքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
-
-
ԴԱՍ 18
Ինչպե՞ս ենք օգնում աղետից տուժած մեր եղբայրներին
Դոմինիկյան Հանրապետություն
Ճապոնիա
Հայիթի
Երբ աղետ է լինում, Եհովայի վկաները անմիջապես գործի են անցնում, որ օգնություն տրամադրեն աղետից տուժած իրենց եղբայրներին։ Նման ջանքերը միմյանց հանդեպ ունեցած անկեղծ սիրո ապացույցն են (Հովհաննես 13։34, 35; 1 Հովհաննես 3։17, 18)։ Իսկ ինչպե՞ս ենք օգնում։
Մենք նվիրաբերություններ ենք անում։ Երբ Հրեաստանում մեծ սով եղավ, Անտիոքի վաղ քրիստոնյաները ֆինանսական օգնություն ուղարկեցին իրենց հոգևոր եղբայրներին օգնելու համար (Գործեր 11։27–30)։ Այսօր էլ, երբ իմանում ենք, որ ինչ-որ երկրում մեր եղբայրները ծայրահեղ իրավիճակում են հայտնվել, մեր ժողովի միջոցով նվիրաբերություններ ենք ուղարկում նրանց նյութական օգնություն ցույց տալու համար (2 Կորնթացիներ 8։13–15)։
Գործնական օգնություն ենք տրամադրում։ Աղետի գոտում լինող ժողովների երեցները փնտրում են իրենց ժողովի յուրաքանչյուր անդամի, փորձում են տեղեկություններ գտնել նրանց մասին և համոզվել, որ նրանք ապահով են։ Օգնության կոմիտեն կարող է կազմակերպել սննդի, խմելու ջրի, հագուստի մատակարարումը, ինչպես նաև տուժածներին ծածկով ապահովելը և բժշկական օգնություն ցուցաբերելը։ Շատ կամավոր Վկաներ, ովքեր համապատասխան հմտություններ ունեն, իրենց միջոցներով մեկնում են աղետի գոտի և մասնակցում են տուժածներին օգնելու գործին կամ վերանորոգում են վնասված տներն ու Թագավորության սրահները։ Որպես կազմակերպություն՝ մեր ունեցած միասնության և միասին աշխատելու փորձի շնորհիվ անհրաժեշտության դեպքում կարողանում ենք արագ գործել։ Թեև օգնության ձեռք ենք մեկնում նրանց, «ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ», մենք հնարավորության դեպքում օգնում ենք նաև ուրիշ մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելիությունից (Գաղատացիներ 6։10)։
Հոգևոր և էմոցիոնալ աջակցություն ենք ցույց տալիս։ Աղետից տուժածները ունեն հատկապես մխիթարության կարիք։ Նման պահերին մենք ուժ ենք ստանում Եհովայից՝ «ամենայն մխիթարության Աստծուց» (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Մենք սիրով պատմում ենք վհատված մարդկանց Աստվածաշնչի խոստումների մասին, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ է դնելու բոլոր դժբախտություններին, որոնք ցավ ու տառապանք են պատճառում (Հայտնություն 21։4)։
Ինչո՞ւ են Վկաները կարողանում արագ գործել աղետների ժամանակ։
Ինչպե՞ս կարող ենք մխիթարել աղետից տուժած մարդկանց։
-
-
Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
-
-
ԴԱՍ 19
Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»
Մենք բոլորս օգուտներ ենք քաղում մեր հոգևոր սննդից
Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսն առանձին խոսեց իր առաքյալներից չորսի՝ Պետրոսի, Հակոբոսի, Հովհաննեսի և Անդրեասի հետ։ Հայտնելով նրանց վերջին օրերում իր ներկայության նշանը՝ նա մի կարևոր հարց բարձրացրեց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24։3, 45; Մարկոս 13։3, 4)։ Այս խոսքերով Հիսուսը վստահեցնում էր աշակերտներին, որ որպես «Տեր»՝ ինքը կնշանակի մարդկանց, ովքեր վերջին օրերի ընթացքում հոգևոր սնունդ կտան իր հետևորդներին։ Ովքե՞ր էին կազմելու այս «ծառան»։
«Ծառան» Հիսուսի՝ ոգով օծված հետևորդների մի փոքր խումբ է։ Այս օծյալ եղբայրները, ովքեր կազմում են Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը, ժամանակահարմար հոգևոր կերակուր են մատակարարում Եհովայի երկրպագուներին՝ իրենց հավատակիցներին։ Հոգևոր սննդի մեր «բաժին կերակուրը» ժամանակին ստանալու համար մենք նրանց կարիքն ունենք, և «ծառան» դա անում է «ճիշտ ժամանակին» (Ղուկաս 12։42)։
«Ծառան» տնտես է «Աստծու տան մեջ»։ (1 Տիմոթեոս 3։15) Հիսուսը «ծառային» ծանրակշիռ առաջադրանք տվեց։ Նա պետք է տնօրիներ Եհովայի կազմակերպության երկրային մասի գործունեությունը. հոգ տանել նրա նյութական «ունեցվածքին», առաջնորդել քարոզչական գործը և ժողովների միջոցով կրթել մեզ։ Այսպիսով՝ «հավատարիմ և իմաստուն ծառան», որպեսզի ճիշտ ժամանակին մեզ տա այն, ինչի կարիքն ունենք, հոգևոր սնունդ է մատակարարում մեզ տարբեր հրատարակությունների միջոցով, որոնք մենք օգտագործում ենք ծառայության ժամանակ։ «Ծառան» նաև սնում է մեզ այն ծրագրերի միջոցով, որոնք լսում ենք մեր ժողովների և համաժողովների ժամանակ։
«Ծառան» հավատարիմ է աստվածաշնչյան ճշմարտություններին և բարի լուրը քարոզելու աստվածաշնչյան պատվերին։ Այն նաև իմաստուն է, քանի որ խոհեմությամբ առաջ է տանում Քրիստոսի շահերը երկրի վրա (Գործեր 10։42)։ Եհովան օրհնում է «ծառայի» գործունեությունը, ինչի ապացույցը առատ հոգևոր սնունդն է և այն, որ շատ մարդիկ են միանում իր ժողովրդին (Եսայիա 60։22; 65։13)։
Ո՞ւմ է նշանակել Հիսուսը իր աշակերտներին հոգևոր սնունդ տալու համար։
Ի՞նչ իմաստով է «ծառան» հավատարիմ և իմաստուն։
-