-
Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը գործում այսօրՈվքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
-
-
ԴԱՍ 20
Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը գործում այսօր
Առաջին դարի կառավարիչ մարմինը
Կարդում են կառավարիչ մարմնի նամակը
Առաջին դարում քրիստոնեական ժողովի բոլոր անդամները օծյալ քրիստոնյաներ էին, և Երուսաղեմի «առաքյալների ու երեցների» մի փոքր խումբ ծառայում էր որպես կառավարիչ մարմին, որը կարևոր որոշումներ էր կայացնում ի նպաստ բոլոր ժողովների (Գործեր 15։2)։ Նրանց կայացրած միաձայն որոշումը արդյունքն էր այն բանի, որ նրանք քննարկում էին, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը և թույլ էին տալիս, որ Աստծու ոգին առաջնորդի իրենց (Գործեր 15։25)։ Այսօր նույն կառույցն է գործում։
Դրա միջոցով կատարվում է Աստծու կամքը։ Օծյալ եղբայրները, ովքեր Կառավարիչ մարմնի անդամներ են, խոր հետաքրքրություն ունեն Աստծու Խոսքի հանդեպ, ինչպես նաև կազմակերպչական և հոգևոր հարցերը լուծելու մեծ փորձ։ Ամեն շաբաթ նրանք հանդիպում են՝ քննելու համաշխարհային եղբայրության կարիքներին առնչվող հարցեր։ Ինչպես որ առաջին դարում էր, այնպես էլ այսօր Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդություն է տրվում նամակների, շրջագայող վերակացուների միջոցով և այլ կերպերով։ Սա նպաստում է այն բանին, որ Աստծու ժողովուրդը մտքով ու գործով միաբանված լինի (Գործեր 16։4, 5)։ Կառավարիչ մարմինը վերահսկում է հոգևոր սննդի պատրաստման գործը, խթանում է Թագավորության քարոզչության գործը և զբաղվում է պատասխանատու եղբայրների նշանակման հարցերով։
Այն հետևում է Աստծու ոգու առաջնորդությանը։ Կառավարիչ մարմինը հետևում է Տիեզերքի Գերիշխանի՝ Եհովայի և ժողովի գլխի՝ Հիսուսի առաջնորդությանը (1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 5։23)։ Կառավարիչ մարմնի անդամները իրենց չեն համարում Աստծու ժողովրդի առաջնորդներ։ Ինչպես մյուս բոլոր օծյալ քրիստոնյաները, նրանք նույնպես «հետևում են Գառանը [Հիսուսին], ուր էլ որ նա գնա» (Հայտնություն 14։4)։ Կառավարիչ մարմինը շատ թանկ է գնահատում այն, որ մենք աղոթում ենք իրենց համար։
Ովքե՞ր էին կառավարիչ մարմնի անդամները առաջին դարում։
Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը այսօր հետևում Աստծու առաջնորդությանը։
-
-
Ի՞նչ է ԲեթելըՈվքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
-
-
ԴԱՍ 21
Ի՞նչ է Բեթելը
Գեղարվեստական ձևավորման բաժին, ԱՄՆ
Գերմանիա
Քենիա
Կոլումբիա
Եբրայերեն «Բեթել» անունը նշանակում է «Աստծու տուն» (Ծննդոց 28։17, 19, ծնթ.)։ Դա համապատասխան անվանում է ամբողջ աշխարհում Եհովայի վկաների կառուցած համալիր շինությունների համար, որտեղից ղեկավարվում է Թագավորության գործը և աջակցություն է տրամադրվում քարոզիչներին։ Կառավարիչ մարմինը ծառայում է Նյու Յորքի գլխավոր վարչությունում (ԱՄՆ) և վերահսկում է տարբեր երկրների մասնաճյուղերի գործունեությունը։ Նրանք, ովքեր ծառայում են այս շինություններում, հայտնի են որպես Բեթելի ընտանիքի անդամներ։ Ընտանիքի նման՝ նրանք ապրում և աշխատում են միասին, սնվում են միասին և միասնաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը (Սաղմոս 133։1)։
Յուրահատուկ վայր է, որտեղ ընտանիքի անդամները ծառայում են անձնվիրաբար։ Յուրաքանչյուր Բեթելում քրիստոնյա տղամարդիկ և կանայք անձնվիրաբար լիաժամ ծառայում են ի նպաստ Թագավորության շահերի և կատարում են Աստծու կամքը (Մատթեոս 6։33)։ Նրանք աշխատավարձ չեն ստանում և չեն վարձատրվում։ Սակայն բոլորին տրամադրվում է կացարան և սնունդ։ Նրանք նաև ստանում են նպաստ՝ անձնական ծախսերի համար։ Բեթելում յուրաքանչյուրը ունի իր նշանակումը՝ ծառայում է գրասենյակում, խոհանոցում կամ ճաշարանում։ Ոմանք էլ՝ տպագրատանը, կազմատանը, մաքրության բաժնում, լվացքատանը, տեխսպասարկման բաժնում և այլ բաժիններում։
Վայր, որտեղից աջակցություն է տրամադրվում Թագավորության քարոզչության գործին։ Բեթելի գործունեության գլխավոր նպատակը աստվածաշնչյան ճշմարտությունը հնարավորինս շատ մարդկանց հասցնելն է։ Այս գրքույկը այդ նպատակին ծառայող միջոցներից մեկն է։ Այն գրվել է Կառավարիչ մարմնի վերահսկողության ներքո, էլեկտրոնային ձևով փոխանցվել է ամբողջ աշխարհում գործող հարյուրավոր թարգմանչական խմբերին, արագագործ տպագրահաստոցներով տպագրվել է Բեթելի մի քանի տպագրատներում և առաքվել ավելի քան 110000 ժողովներ։ Այս պրոցեսի յուրաքանչյուր փուլում Բեթելի ընտանիքները նպաստում են ամենահրատապ գործին՝ բարի լուրի քարոզչությանը (Մարկոս 13։10)։
Ո՞վքեր են ծառայում Բեթելում, և ինչպե՞ս է հոգ տարվում նրանց մասին։
Ո՞ր հրատապ գործին է նպաստում Բեթելներում կատարվող աշխատանքը։
-
-
Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղումՈվքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
-
-
ԴԱՍ 22
Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում
Սողոմոնի կղզիներ
Կանադա
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Բեթելի ընտանիքի անդամները ծառայում են տարբեր բաժիններում և իրենց աշխատանքով նպաստում են մեկ կամ մի քանի երկրներում ծավալվող քարոզչական գործին։ Նրանցից ոմանք թարգմանում են մեր հրատարակությունները, ոմանք էլ աշխատում են տպագրատանը, կազմատանը, գրականության պահեստում, ձայնագրման/տեսագրման բաժնում կամ էլ հոգ են տանում իրենց տարածքի այլ կարիքների մասին։
Մասնաճյուղի կոմիտեն վերահսկում է Բեթելի գործունեությունը։ Կառավարիչ մարմինը յուրաքանչյուր մասնաճյուղի վերահսկողությունը վստահել է մասնաճյուղի կոմիտեին, որը բաղկացած է երեք և ավելի փորձառու երեցներից։ Կոմիտեն պարբերաբար տեղեկացնում է Կառավարիչ մարմնին, թե իրեն վստահված տարածքում ինչպես է ընթանում գործունեությունը, ինչպես նաև տեղյակ է պահում ցանկացած խնդրի մասին, որ առաջանում է։ Այս հաշվետվությունների օգնությամբ Կառավարիչ մարմինը որոշում է, թե ինչ թեմաներ են լինելու հրատարակությունների մեջ և ինչ նյութեր են քննարկվելու ժողովների և համաժողովների ժամանակ։ Կառավարիչ մարմնի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են մասնաճյուղեր և առաջնորդություն են տրամադրում մասնաճյուղի կոմիտեներին, որ կատարեն իրենց վստահված գործը (Առակներ 11։14)։ Այդ այցի ժամանակ հատուկ ծրագիր է կազմակերպվում, որն ընդգրկում է ելույթ։ Գլխավոր վարչության ներկայացուցիչը այն ներկայացնում է ժողովներին քաջալերելու համար։
Աջակցում է ժողովներին։ Մասնաճյուղում որոշ պատասխանատու եղբայրներ հաստատում են նոր ժողովների կազմավորումը։ Նրանք նաև առաջնորդում են իրենց տարածքում ծառայող ռահվիրաների, միսիոներների, շրջանային վերակացուների գործունեությունը։ Նրանք կազմակերպում են համաժողովներ, կոորդինացնում են նոր Թագավորության սրահների շինարարության աշխատանքները և հետևում են, որ անհրաժեշտ քանակությամբ գրականություն հասնի բոլոր ժողովներին։ Մասնաճյուղում արվող ամեն ինչ նպաստում է այն բանին, որ քարոզչական գործը կազմակերպված իրականացվի (1 Կորնթացիներ 14։33, 40)։
Ինչպե՞ս են մասնաճյուղի կոմիտեները օգնում Կառավարիչ մարմնին։
Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում։
-