Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. կրթենք նորերին
Ինչո՞ւ է կարևոր։ Հիսուսի նոր աշակերտները պետք է սովորեն պահել «այն ամենը», ինչ նա պատվիրել է, իսկ դա նշանակում է սովորեցնել ճշմարտությունը ուրիշներին (Մատթ. 28։19, 20)։ Շատերն են ցուցակագրվել Աստվածապետական ծառայության դպրոցին և թերևս ոչ պաշտոնական վկայություն տվել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերներին։ Սակայն մինչ նրանք առաջադիմում են և գնահատանք զարգացնում այն ամենի հանդեպ, ինչ սովորել են, գուցե ցանկություն հայտնեն մասնակցելու քարոզչական ծառայությանը, քանի որ հասկացել են՝ Եհովան ուզում է, որ բոլոր մարդիկ լսեն բարի լուրը (Հռոմ. 10։13, 14)։ Երբ նրանք դառնում են չմկրտված քարոզիչ, կարևոր է, որ իրենց վստահ զգան այդ քայլն անելուց հետո։ Ուստի հարկավոր է նրանց կրթել (Ղուկ. 6։40)։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Ուսումնասիրողի հետ ծառայիր տնետուն, ինչպես նաև նրա հետ վերայցելություն կատարիր կամ հրավիրիր նրան Աստվածաշնչի ուսումնասիրության։ Եթե ոչ մեկի հետ չես ուսումնասիրում, կարող ես համագործակցել որևէ նոր քարոզչի հետ։