-
Փետրվարի 17-ով սկսվող շաբաթվա ծրագիրը2014 Թագավորական ծառայությունը | փետրվար
-
-
Փետրվարի 17-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՓԵՏՐՎԱՐԻ 17-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 15 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 3, պարբ. 1–10 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ծննդոց 29–31 (10ր.)
№ 1. Ծննդոց 29։21–35 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ընկերության մասին ի՞նչ ենք սովորում Հովնաթանից ու Դավթից (lv, էջ 27–30, պարբ. 8–11) (5ր)
№ 3. Մաքուր փոխհարաբերություններ պահպանիր մտերմության շրջանում և հիշիր, որ հարսանիքը միայն սկիզբն է (fy, էջ 9–12, պարբ. 15–23) (5ր)
Ծառայողական հանդիպում
10 ր. Քարոզելիս ջերմորեն խոսիր։ Քննարկում՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 118, պարբ. 1–էջ 119, պարբ. 4)։
5 ր. Օգտագործո՞ւմ ես jw.org կայքը ծառայության մեջ։ Քննարկում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմելու, թե ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել ծառայության ժամանակ jw.org կայքն օգտագործելիս։ Եզրափակիր՝ քաջալերելով ունկնդիրներին ամեն հարմար առիթի դեպքում խոսել մեր վեբ կայքի մասին։
15 ր. «Հիշատակի երեկո. ուրախալի շրջան»։ Հարց ու պատասխան։ Հրավիրիր նրանց, ովքեր ծրագրել են ենթառահվիրա ծառայել՝ չնայած առողջական խնդիրներին կամ զբաղված գրաֆիկին, պատմելու, թե ինչ փոփոխություններ են կատարել իրենց գրաֆիկում, որ ընդլայնեն ծառայությունը։ 3-րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր ծառայողական վերակացուին ներկայացնելու, թե մարտ, ապրիլ և մայիս ամիսներին քարոզչական ծառայության հանդիպումներն անցկացնելու համար ինչ քայլեր են ձեռնարկվել։
Երգ 8 և աղոթք
-
-
Հիշատակի երեկո. ուրախալի շրջան2014 Թագավորական ծառայությունը | փետրվար
-
-
Հիշատակի երեկո. ուրախալի շրջան
1. Ինչպե՞ս կարելի է մեծացնել ուրախությունը Հիշատակի երեկոյի շրջանում։
1 Կուզեի՞ր մեծ ուրախություն ստանալ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին։ Կերպերից մեկը ծառայությունը ընդլայնելն է և հնարավորության դեպքում ենթառահվիրա ծառայելը։ Ինչպե՞ս դա կարող է մեծացնել քո ուրախությունը։
2. Ինչպե՞ս է ծառայությունը ընդլայնելը մեծ ուրախություն պատճառում մեզ։
2 Մեծացրու ուրախությունդ։ Եհովան մեզ ստեղծել է այնպես, որ ուրախություն ու բավականություն զգանք իրեն երկրպագելուց, քանի որ այդպես մեր հոգևոր կարիքներն ենք բավարարում (Մատթ. 5։3)։ Նա նաև մեզ ստեղծել է այնպես, որ երջանկություն ստանանք ուրիշներին տալուց (Գործ. 20։35)։ Քարոզչական ծառայությունը հնարավորություն է տալիս անել այս երկու բանը՝ երկրպագել Աստծուն և օգնել մարդկանց։ Հետևաբար, երբ շատ ենք ծառայում, այնքան ավելի մեծ է լինում մեր ուրախությունը։ Բացի այդ, որքան շատ ենք քարոզում, այնքան փորձառու ենք դառնում։ Իսկ փորձ ձեռք բերելուն զուգընթաց մենք ավելացնում ենք մեր վստահությունը և պակասեցնում վախի ու անհանգստության զգացումը։ Մենք վկայություն տալու և Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու բազում հնարավորություններ ենք ունենում։ Եվ այս ամենը մեր ծառայությունը հաճելի է դարձնում։
3. Ինչո՞ւ են մարտ և ապրիլ ամիսները հրաշալի շրջան ենթառահվիրայության համար։
3 Մարտ և ապրիլ ամիսները հրաշալի շրջան են ենթառահվիրայության համար, քանի որ կարող ենք ծառայել կա՛մ 30, կա՛մ 50 ժամ։ Բացի այդ, սկսած մարտի 22-ից՝ շաբաթ օրից, մինչև ապրիլի 14-ը՝ երկուշաբթի՝ կմասնակցենք քարոզարշավի՝ մարդկանց հրավիրելով Հիշատակի երեկոյի։ Ինչ խոսք, ժողովներում մեծ եռուզեռ ու ոգևորվածություն կլինի, քանի որ շատերը հնարավորինս ավելի շատ տարածքներում քարոզելու համար «ուս ուսի» կհամագործակցեն (Սոփ. 3։9)։
4. Եթե ուզում ես ենթառահվիրա ծառայել, ի՞նչ պետք է անես։
4 Այսօրվանից պատրաստվիր։ Եթե առիթ չես ունեցել ենթառահվիրա ծառայելու, ապա վերանայիր գրաֆիկդ և տես, թե ինչ փոփոխություններ կարող ես անել մեկ կամ ավելի ամիսների ընթացքում ծառայությունդ ընդլայնելու համար։ Քո աղոթքներում հիշատակիր այդ մասին (Հակ. 1։5)։ Խոսիր ընտանիքիդ և ժողովի անդամների հետ (Առակ. 15։22)։ Այդպես գուցե գաս այն եզրակացության, որ չնայած առողջական խնդիրներին ու լիաժամ աշխատանքային գրաֆիկին՝ դու նույնպես կարող ես զգալ այն ուրախությունը, որ գալիս է ենթառահվիրա ծառայելուց։
5. Ի՞նչ կլինի, եթե Հիշատակի երեկոյի շրջանում ընդլայնենք մեր ծառայությունը։
5 Եհովան ուզում է, որ իր ծառաները ուրախ լինեն (Սաղ. 32։11)։ Հիշատակի երեկոյի շրջանում ընդլայնելով մեր ծառայությունը՝ ոչ միայն մեծ ուրախություն կստանանք, այլև կուրախացնենք մեր երկնային Հորը (Առակ. 23։24; 27։11)։
-