Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr18 հոկտեմբեր էջ 1–7
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
  • Ենթավերնագրեր
  • Հոկտեմբերի 1–7
  • Հոկտեմբերի 8–14
  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15–21
  • Հոկտեմբերի 22–28
  • Հոկտեմբերի 29–նոյեմբերի 4
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
mwbr18 հոկտեմբեր էջ 1–7

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումները

Հոկտեմբերի 1–7

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 9, 10

«Հիսուսը հոգ է տանում իր ոչխարներին»

nwtsty Հվ 10։1-ի մուլտիմեդիան

Ոչխարների փարախ. Պարսպապատ տեղ, որտեղ հովիվները գիշերը բերում էին ոչխարներին՝ գողերից և գիշատիչ կենդանիներից պաշտպանելու համար։ Աստվածաշնչյան ժամանակներում փարախները առանց տանիքի կառույցներ էին, որոնք տարբեր ձև ու չափ ունեին։ Դրանք հաճախ ունենում էին քարե պատեր և միայն մեկ մուտք (Թվ 32։16; 1Սմ 24։3; Սփ 2։6)։ Հովհաննեսն ասաց, որ փարախ մտնում էին «դռնով», որը «դռնապանի» հսկողության տակ էր (Հվ 10։1, 3)։ Փարախներում կարող էին գիշերել ոչխարների մեկից ավելի հոտեր, և դռնապանը պահպանում էր իր զգոնությունը, որպեսզի պաշտպաներ ոչխարներին։ Առավոտյան նա բացում էր դուռը հովիվների համար։ Յուրաքանչյուր հովիվ իր մոտ էր հավաքում իր հոտը՝ կանչելով իր ոչխարներին։ Ոչխարները ճանաչում էին իրենց հովվի ձայնը ու արձագանքում (Հվ 10։3–5)։ Հիսուսը այս օրինակը օգտագործեց ցույց տալու համար, թե ինչպես է ինքը հոգ տանում իր աշակերտների մասին (Հվ 10։7–14)։

nwtsty Հվ 10։16-ի լրացուցիչ տեղեկությունը

բերեմ. կամ՝ «առաջնորդեմ»։ Այստեղ գործածված հունարեն ագո բայը, կախված համատեքստից, կարող է նշանակել «(ներս) բերել» կամ «առաջնորդել»։ Մ. թ. մոտ 200 թ.-ով թվագրված հունարեն մի ձեռագրում գործածված է դրան ցեղակից հունարեն մի բառ (սինագո), որը հաճախ թարգմանվում է «հավաքել»։ Որպես բարի Հովիվ՝ Հիսուսը հավաքում, առաջնորդում, պաշտպանում և կերակրում է այս փարախի (Ղկ 12։32-ում գործածվել է «փոքր հոտ» արտահայտությունը) ոչխարներին և իր ուրիշ ոչխարներին։ Նրանք դառնում են մեկ հոտ, որին առաջնորդում է մեկ հովիվ։ Այս նկարագրությունն ընդգծում է այն միասնությունը, որ վայելելու էին Հիսուսի հետևորդները։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Հվ 9։38-ի լրացուցիչ տեղեկությունը

խոնարհվեց նրա առաջ. կամ՝ «ծնկի եկավ նրա առաջ», «մինչև գետին խոնարհվեց նրա առաջ», «պատվեց նրան»։ Երբ հունարեն պրոսկինեո բայը գործածվում է որևէ աստծու կամ աստվածության երկրպագելու առնչությամբ, այն թարգմանվում է «երկրպագել» (Մթ 4։10; Ղկ 4։8)։ Սակայն այս համատեքստում ապաքինված մարդը, որը կույր էր ծնվել, հասկացավ, որ Հիսուսը Աստծու ներկայացուցիչն է և խոնարհվեց նրա առաջ։ Նա ոչ թե Աստված կամ աստվածություն էր համարում նրան, այլ ընդունում էր, որ նա է կանխագուշակված «մարդու Որդին»՝ Մեսիան, որն աստվածատուր իշխանություն ունի (Հվ 9։35)։ Երբ նա խոնարհվեց Հիսուսի առաջ, ակներևաբար դա արեց այնպես, ինչպես անում էին Եբրայերեն Գրություններում հիշատակված մարդիկ։ Մարգարեների, թագավորների կամ Աստծու այլ ներկայացուցիչների հանդիպելիս նրանք մինչև գետին խոնարհվում էին նրանց առաջ (1Սմ 25։23, 24; 2Սմ 14։4–7; 1Թգ 1։16; 2Թգ 4։36, 37)։ Բազմաթիվ դեպքերում մարդիկ Հիսուսի առաջ խոնարհվում էին՝ ցույց տալով, որ երախտագետ են աստվածային հայտնության համար, կամ որ ընդունում են, որ նա ունի Աստծու հաճությունը (տես Մթ 2։2; 8։2; 14։33; 15։25-ի լրացուցիչ տեղեկությունները)։

nwtsty Հվ 10։22-ի լրացուցիչ տեղեկությունը

Նվիրման տոն. այս տոնի եբրայերեն անվանումը Հանուկա է (խանուկկահ), որը նշանակում է «հանդիսավոր բացում», «նվիրում»։ Այդ տոնը տևում էր ութ օր՝ սկսած քասղև ամսվա 25-րդ օրվանից, որը մոտ էր ձմեռային արևադարձին (տես այս համարի՝ Ձմեռ բառի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը և sgd, մաս 19)։ Նվիրման տոնը նշում էին Եհովայի տաճարի վերանվիրման առիթով, որը տեղի էր ունեցել մ. թ. ա. 165 թ.-ին։ Ասորիքի Անտիոքոս IV Եպիփանես թագավորը, արհամարհանք դրսևորելով հրեաների Աստծու՝ Եհովայի նկատմամբ, պղծել էր նրա տաճարը։ Օրինակ՝ նա մի զոհասեղան էր կանգնեցրել մեծ զոհասեղանի վրա, որի վրա նախկինում ամենօրյա ողջակեզներն էին մատուցվում։ Եհովայի տաճարը ամբողջովին պղծելու նպատակով Անտիոքոսը մ. թ. ա. 168 թ. քասղևի 25-ին զոհասեղանի վրա խոզեր էր զոհաբերել և մսաջուրը ցողել էր ողջ տաճարի վրա։ Նա այրել էր տաճարի դարպասները, քանդել քահանաների սենյակները և տարել էր ոսկե զոհասեղանը, ընծայված հացերի սեղանը և ոսկե ճրագակալը։ Այնուհետև Անտիոքոսը վերանվիրել էր Եհովայի տաճարը հեթանոս աստված Օլիմպիական Զևսին։ Երկու տարի անց Հուդա Մակաբայեցին հետ գրավեց քաղաքն ու տաճարը։ Տաճարը մաքրվելուց հետո մ. թ. ա. 165 թ. քասղևի 25-ին տեղի ունեցավ դրա վերանվիրումը. դա եղավ ուղիղ երեք տարի անց այն բանից հետո, երբ Անտիոքոսը զոհասեղանի վրա Զևսին մատուցեց իր գարշելի զոհը։ Այդ ժամանակ կրկին սկսեցին Եհովային ամեն օր ողջակեզներ մատուցել։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովան էր հաղթանակ տվել Հուդա Մակաբայեցուն և առաջնորդել նրան վերականգնելու տաճարը։ Սակայն Եհովան այլազգի մարդկանց, օրինակ՝ պարսից Կյուրոս թագավորի միջոցով իրագործել էր իր երկրպագության հետ կապված որոշ նպատակներ (Ես 45։1)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Եհովան կարող էր իրեն նվիրված ժողովրդից մի մարդու միջոցով ի կատար ածել իր կամքը։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ տաճարը պետք է կանգուն լիներ ու գործեր, որպեսզի Մեսիայի, նրա ծառայության և զոհաբերության մասին մարգարեությունները կատարվեին։ Բացի այդ, ղևտացիները պետք է այնքան ժամանակ զոհեր մատուցեին, մինչև որ Մեսիան աներ ավելի մեծ զոհաբերությունը՝ իր կյանքը տար հանուն մարդկության (Դն 9։27; Հվ 2։17; Եբ 9։11–14)։ Քրիստոսի հետևորդներին պատվեր չէր տրվել նշելու Նվիրման տոնը (Կղ 2։16, 17)։ Սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ Հիսուսը կամ նրա աշակերտները դատապարտում էին այդ տոնը նշելը։

Հոկտեմբերի 8–14

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 11, 12

«Հիսուսի պես կարեկից եղիր»

nwtsty Հվ 11։24, 25-ի լրացուցիչ տեղեկությունները

Գիտեմ, որ.... հարություն կառնի. Մարթան կարծում էր, թե Հիսուսը խոսում էր ապագայում՝ վերջին օրը տեղի ունենալիք հարության մասին (տես Հվ 6։39-ի լրացուցիչ տեղեկությունը)։ Այդ ուսմունքի հանդեպ նրա հավատը ուշագրավ էր։ Մարթայի օրերում որոշ կրոնական առաջնորդներ, որոնք կոչվում էին սադուկեցիներ, հերքում էին հարության ուսմունքը, չնայած որ Սուրբ Գրքերը հստակ ցույց էին տալիս, որ հարություն լինելու է (Դն 12։13; Մկ 12։18)։ Մյուս կողմից՝ փարիսեցիները հավատում էին հոգու անմահությանը։ Այդուհանդերձ, Մարթան գիտեր, որ Հիսուսը սովորեցնում էր հարության հույսի մասին և նույնիսկ հարություն էր տվել ոմանց, թեև նրանցից ոչ ոք այնքան երկար ժամանակ մահացած չէր եղել, որքան Ղազարոսը։

Ես եմ հարությունը և կյանքը. Հիսուսի մահն ու հարությունը մահացածների համար ճանապարհ բացեց, որպեսզի նրանք կյանքի վերադառնան։ Երբ Հիսուսը հարություն առավ, Եհովան նրան զորություն տվեց ոչ միայն հարություն տալու մահացածներին, այլև հավիտենական կյանք շնորհելու (տես Հվ 5։26-ի լրացուցիչ տեղեկությունը)։ Հտն 1։18-ում Հիսուսը ինքն իր մասին խոսում է որպես «կենդանի եղողի», ով «մահվան ու գերեզմանի բանալիներն ունի»։ Հետևաբար նա ողջերի ու մահացածների հույսն է։ Հիսուսը խոստացել է բացել գերեզմանները և կյանք տալ մահացածներին՝ կա՛մ որ երկնքում լինեն իր իշխանակիցները, կա՛մ որ ապրեն նոր երկրի վրա, որը ղեկավարվելու է իր երկնային կառավարության կողմից (Հվ 5։28, 29; 2Պտ 3։13)։

nwtsty Հվ 11։33–35-ի լրացուցիչ տեղեկությունները

լաց է լինում. կամ՝ «արտասվում է»։ «Լաց լինել» թարգմանված հունարեն բառը հաճախ վերաբերում է ձայնով լաց լինելուն։ Այդ նույն բայն է օգտագործվել Հիսուսի առնչությամբ, երբ նա կանխագուշակեց Երուսաղեմի գալիք կործանումը (Ղկ 19։41)։

հառաչեց, հուզվեց. բնագրում այս երկու բառերի համադրությունը նկարագրում է այդ ժամանակ Հիսուսի ունեցած ուժգին հույզերը։ «Հառաչեց» թարգմանված հունարեն բայը (էմբրիմաոմայ) սովորաբար փոխանցում է ուժգին զգացում ունենալու մասին միտք, բայց այս համատեքստում այն ցույց է տալիս, որ Հիսուսն այնքան էր ազդվել, որ իր զգացմունքները արտահայտեց հառաչանքով։ Իսկ «հուզվեց» թարգմանված հունարեն բայը (տարասսո) բառացի վերաբերում է տագնապին։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ այս համատեքստում այն նշանակում է «մեկին ներքին ցնցում պատճառել», «մեծ ցավ կամ վիշտ պատճառել»։ Հվ 13։21-ում նույն բայն է գործածված նկարագրելու համար, թե ինչ զգաց Հիսուսը այն մտքից, որ Հուդան մատնելու է իրեն (տես Հվ 11։35-ի լրացուցիչ տեղեկությունը)։

աչքերից արցունքներ հոսեցին. այստեղ գործածված բայը (դակրիո) ծագել է «արցունքներ» թարգմանված հունարեն գոյականից, որը օգտագործվել է Ղկ 7։38; Գրծ 20։19, 31; Եբ 5։7; Հտն 7։17; 21։4 համարներում։ Այն ավելի շատ փոխանցում է արցունք թափելու և ոչ թե ձայնով լացելու իմաստ։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում հունարեն այս բայը միայն այստեղ է գործածված և տարբերվում է Հվ 11։33-ում (տես լրացուցիչ տեղեկությունը) գործածված բայից, որը նկարագրում է Մարիամի և հրեաների լացը։ Հիսուսը գիտեր, որ հարություն է տալու Ղազարոսին, սակայն նա շատ տխրեց, երբ տեսավ, որ իր սիրելի ընկերները վշտի մեջ էին։ Իր ընկերների հանդեպ խոր սիրուց և կարեկցանքից մղված՝ Հիսուսը բոլորի առաջ արցունք թափեց։ Այս արձանագրությունը հստակ ցույց է տալիս, որ Հիսուսը ցավակից է բոլոր նրանց, ովքեր ադամական մահվան պատճառով կորցրել են իրենց սիրելիներին։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Հվ 11։49-ի լրացուցիչ տեղեկությունը

քահանայապետ. երբ Իսրայելը անկախ ազգ էր, քահանայապետը իր պաշտոնը զբաղեցնում էր մինչև իր կյանքի վերջը (Թվ 35։25)։ Սակայն երբ Իսրայելը Հռոմի տիրապետության տակ էր, Հռոմի նշանակած կառավարիչները իշխանություն ունեին նշանակելու և պաշտոնանկ անելու քահանայապետին (տես բառարանը, «Քահանայապետ»)։ Կայիափան, որին հռոմեացիներն էին նշանակել, հմուտ դիվանագետ էր, ով իր պաշտոնը ավելի երկար զբաղեցրեց, քան իրեն անմիջապես նախորդած քահանայապետերը։ Նա նշանակվել էր մ. թ. մոտ 18 թ.-ին և իր պաշտոնում մնաց մինչև մ. թ. մոտ 36 թ.։ Ասելով, որ Կայիափան այդ տարի, այսինքն՝ մ. թ. 33 թ.-ին քահանայապետ էր, Հովհաննեսը ակներևաբար նկատի ուներ, որ այն ժամանակահատվածը, երբ Կայիափան զբաղեցնում էր քահանայապետի պաշտոնը, ընդգրկում էր Հիսուսի՝ մահապատժի ենթարկվելու հիշարժան տարին (տես sgd, մաս 16՝ իմանալու համար Կայիափայի տան գտնվելու հնարավոր վայրը)։

nwtsty Հվ 12։42-ի լրացուցիչ տեղեկությունները

իշխաններից. այստեղ «իշխաններ» թարգմանված հունարեն բառը, ըստ երևույթին, վերաբերում է հրեաների բարձրագույն ատյանի՝ Սինեդրիոնի անդամներին։ Այդ բառը Հվ 3։1-ում գործածված է Նիկոդեմոսի առնչությամբ, որը այդ ատյանի անդամ էր (տես Հվ 3։1-ի լրացուցիչ տեղեկությունը)։

չվտարվեն ժողովարանից. կամ՝ «չհեռացվեն ժողովարանից», «իրենց չարգելեն ժողովարան մտնել»։ Հունարեն ապոսինագոգոս ածականը գործածված է միայն Հվ 9։22-ում; 12։42-ում և 16։2-ում։ Վտարված անհատից մարդիկ խուսափում էին և արհամարհում նրան։ Մյուս հրեաների հետ փոխհարաբերությունների խզումը կարող էր նրա ընտանիքին լուրջ տնտեսական խնդիրների առաջ կանգնեցնել։ Ժողովարանները գլխավորապես կրթելու համար էին նախատեսված, սակայն երբեմն նաև օգտագործվում էին որպես տվյալ տեղանքի դատարաններ, որոնք իշխանություն ունեին որպես պատժամիջոց կիրառելու խարազանումը և համայնքից վտարումը (տես Մթ 10։17-ի լրացուցիչ տեղեկությունը)։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15–21

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 13, 14

«Ես ձեզ օրինակ թողեցի»

nwtsty Հվ 13։5-ի լրացուցիչ տեղեկությունը

աշակերտների ոտքերը լվանալ. հին Իսրայելում մարդիկ սովորաբար սանդալ էին հագնում։ Այն ընդամենը ներբան էր՝ հաստ կաշվի կտոր, որը փոկերով կապվում էր ոտնաթաթին և կոճին։ Այդ պատճառով ճամփորդի ոտքերը անխուսափելիորեն կեղտոտվում էին փոշոտ ու ցեխոտ ճանապարհներին և դաշտերում։ Ուստի մարդիկ սովորություն ունեին տուն մտնելիս հանել իրենց սանդալները, իսկ հյուրընկալ տանտերը հոգ էր տանում, որ իր հյուրի ոտքերը լվանային։ Աստվածաշնչում բազմաթիվ անգամ նշված է այս սովորության մասին (Ծն 18։4, 5; 24։32; 1Սմ 25։41; Ղկ 7։37, 38, 44)։ Երբ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը, այդ սովորության միջոցով խոնարհության և իրար ծառայելու դաս սովորեցրեց։

nwtsty Հվ 13։12–14-ի լրացուցիչ տեղեկությունը

պետք է. կամ՝ «պարտավորության տակ եք»։ Այստեղ գործածված հունարեն բայը հաճախ օգտագործվում է ֆինանսական ոլորտում և հիմնականում նշանակում է «ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտք լինել» (Մթ 18։28, 30, 34; Ղկ 16։5, 7)։ Այստեղ և ուրիշ համատեքստերում այն ավելի լայն իմաստով է օգտագործված՝ պարտավորված լինել մի բան անելու կամ մի բան անելու պարտավորության տակ լինել (1Հվ 3։16; 4։11; 3Հվ 8)։

w99 3/1, էջ 31, պրբ. 1

Մեծագույն մարդը խոնարհաբար ծառայում է մյուսներին

Իր աշակերտների ոտքերը լվանալով՝ Հիսուսը խոնարհության ազդեցիկ օրինակ թողեց։ Իսկապես, քրիստոնյաները չպետք է մտածեն, թե իրենք այնքան կարևոր են, որ ուրիշները միշտ պետք է ծառայեն իրենց, ոչ էլ պետք է պատվավոր ու երևելի դիրքի ձգտեն։ Նրանք պետք է հետևեն Հիսուսի թողած օրինակին, ով «եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Այո՛, Հիսուսի հետևորդները պետք է խոնարհաբար պատրաստ լինեն անգամ ցածրակարգ համարվող ծառայություն կատարել իրենց եղբայրների համար։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Հվ 14։6-ի լրացուցիչ տեղեկությունը

Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. Հիսուսը ճանապարհն է, քանի որ միայն նրա միջոցով է հնարավոր աղոթքով մոտենալ Աստծուն։ Մարդկության համար նա նաև Աստծու հետ հաշտվելու «ճանապարհն» է (Հվ 16։23; Հռ 5։8)։ Հիսուսը ճշմարտությունն է այն առումով, որ նա խոսում և ապրում էր ճշմարտության համաձայն։ Բացի այդ, նա իրագործեց բազմաթիվ մարգարեություններ, որոնք ցույց են տալիս նրա որոշիչ դերը Աստծու նպատակի կատարման մեջ (Հվ 1։14; Հտն 19։10)։ Այդ մարգարեությունները «նրա միջոցով «այո» եղան [կամ՝ կատարվեցին]» (2Կթ 1։20)։ Հիսուսն է կյանքը, քանի որ փրկանքի միջոցով նա հնարավոր դարձրեց, որ մարդկությունը «իսկական կյանք»՝ «հավիտենական կյանք» ունենա (1Տմ 6։12, 19; Եփ 1։7; 1Հվ 1։7)։ Նա նաև «կյանք» կլինի միլիոնավոր այն մարդկանց համար, ովքեր հարություն կառնեն դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով (Հվ 5։28, 29)։

nwtsty Հվ 14։12-ի լրացուցիչ տեղեկությունը

սրանցից ավելի մեծ գործեր. Հիսուսը չասաց, որ նրա աշակերտները իր արած հրաշքներից ավելի մեծ հրաշքներ էին անելու։ Նա խոնարհաբար ընդունեց, որ նրանց քարոզչական և ուսուցանելու գործի ծավալը ավելի մեծ էր լինելու, քան իրենը։ Նրա հետևորդները ավելի շատ տարածքներ էին մշակելու, ավելի շատ մարդկանց էին քարոզելու և ավելի երկար ժամանակ։ Հիսուսի խոսքերը հստակ ցույց են տալիս, որ նա ակնկալում էր իր հետևորդներից, որ նրանք կշարունակեին իր գործը։

Հոկտեմբերի 22–28

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 15–17

«Դուք աշխարհի մի մասը չեք»

nwtsty Հվ 15։19-ի լրացուցիչ տեղեկությունը

աշխարհի. այս համատեքստում հունարեն կոսմոս բառը վերաբերում է Աստծու ծառաներից բացի՝ մյուս բոլոր մարդկանց՝ Աստծուց օտարացած մարդկային անարդար հասարակությանը։ Հովհաննեսը միակ ավետարանագիրն է, ով մեջբերել է Հիսուսի խոսքերն այն մասին, որ իր հետևորդները աշխարհի մի մասը չեն, կամ՝ աշխարհին չեն պատկանում։ Նույն միտքը ևս երկու անգամ Հիսուսն ասել է իր վերջին աղոթքում, երբ իր հավատարիմ առաքյալների հետ էր (Հվ 17։14, 16)։

nwtsty Հվ 15։21-ի լրացուցիչ տեղեկությունը

իմ անվան պատճառով. Աստվածաշնչում «անուն» բառը երբեմն մատնանշում է այն կրող մարդուն, նրա համբավը և այն ամենը, ինչ նա ներկայացնում է (տես Մթ 6։9-ի լրացուցիչ տեղեկությունը)։ Հիսուսի պարագայում նրա անունը նաև ներկայացնում է իր Հոր կողմից նրան տրված իշխանությունը և դիրքը (Մթ 28։18; Փպ 2։9, 10; Եբ 1։3, 4)։ Այստեղ Հիսուսը բացատրում է, թե ինչու էին աշխարհի մարդիկ իր հետևորդներին դեմ գնալու. քանի որ չեն ճանաչում նրան, ով ուղարկեց իրեն։ Աստծուն ճանաչելը կօգներ նրանց հասկանալու և ընդունելու այն, ինչ ներկայացնում է Հիսուսի անունը (Գրծ 4։12)։ Այն ներառում է Հիսուսի դիրքը՝ որպես Աստծու կողմից նշանակված Ղեկավար՝ թագավորների Թագավոր, ում առաջ բոլոր մարդիկ պետք է հնազանդորեն խոնարհվեն, որպեսզի կյանք ստանան (Հվ 17։3; Հտն 19։11–16; համեմատիր Սղ 2։7–12)։

it, «Քաջություն, համարձակություն», պրբ. 7

Քրիստոնյան քաջության կարիք ունի, որ կարողանա զերծ մնալ Եհովա Աստծուն թշնամացած աշխարհի մտածելակերպից ու գործելակերպից և չնայած աշխարհի ատելությանը՝ Աստծուն հավատարիմ մնա։ Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասել է. «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հվ 16։33)։ Աստծու Որդին երբեք չընկավ աշխարհի ազդեցության տակ։ Ընդհակառակը՝ նա հաղթեց աշխարհին՝ ոչ մի առումով չնմանվելով դրան։ Խորհրդածելով այն մասին, թե աշխարհին հաղթելու հարցում ինչ հիանալի օրինակ է թողել Հիսուս Քրիստոսը, և թե ինչ արդյունք է բերել նրա անարատ ընթացքը, մարդը կարող է քաջությամբ լցվել, որպեսզի, ընդօրինակելով Հիսուսին, աշխարհի մի մասը չլինի և զերծ մնա դրա ապականիչ ազդեցությունից (Հվ 17։16)։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Հվ 17։21–23-ի լրացուցիչ տեղեկությունները

մի. կամ՝ «միասնական»։ Հիսուսը աղոթեց, որ իր ճշմարիտ հետևորդները «մի» լինեն՝ միասնականորեն գործեն միևնույն նպատակի համար, ճիշտ ինչպես ինքը և իր Հայրը «մի» են՝ այդպիսով ցույց տալով համագործակցության ոգի և մտքի միասնականություն (Հվ 17։22)։ 1Կթ 3։6–9-ում Պողոսը, երբ խոսում է քրիստոնյաների՝ միմյանց և Աստծու հետ համագործակցության մասին, նկատի ունի հենց այսպիսի միասնությունը (տես 1Կթ 3։8-ը և Հվ 10։30; 17։11-ի լրացուցիչ տեղեկությունները)։

կատարելապես մի լինեն. կամ՝ «ամբողջությամբ միասնական լինեն»։ Այս համարում Հիսուսը կատարելապես միասնական լինելը կապում է Հոր կողմից սիրված լինելու հետ։ Դա ներդաշնակ է Կղ 3։14-ին, որտեղ ասվում է. «Սերը միասնության կատարյալ կապն է»։ Այս կատարյալ միասնությունը հարաբերական է։ Դա չի նշանակում, որ Հիսուսի հետևորդները այլևս զուրկ են անհատականությունից և չեն տարբերվում իրենց ունակություններով, սովորություններով և խղճով։ Դա նշանակում է, որ նրանք միասնական են գործերով, համոզմունքներով և սովորեցրած բաներով (Հռ 15։5, 6; 1Կթ 1։10; Եփ 4։3; Փպ 1։27)։

nwtsty Հվ 17։24-ի լրացուցիչ տեղեկությունը

աշխարհի հիմնվելուց. «հիմնվել» թարգմանված հունարեն բառը Եբ 11։11-ում թարգմանվել է «հղիանալ»։ Այստեղ «աշխարհը հիմնվելուց» արտահայտության մեջ այս բառը, ըստ ամենայնի, վերաբերում է այն ժամանակին, երբ ծնվեցին Ադամի ու Եվայի երեխաները։ Հիսուսը «աշխարհը հիմնվելը» կապում է Աբելի հետ, ով ակներևաբար փրկագնվելու հնարավորություն ստացած առաջին մարդն է, և ով առաջինն է, ում անունը գրվել է կյանքի գրքում «աշխարհը հիմնվելուց ի վեր» (Ղկ 11։50, 51; Հտն 17։8)։ Իր Հորն ուղղված աղոթքում Հիսուսի ասած այս խոսքերը նույնպես հաստատում են, որ երկար ժամանակ առաջ՝ նախքան Եվան կհղիանար, Աստված արդեն սիրել էր իր միածին Որդուն։

Հոկտեմբերի 29–նոյեմբերի 4

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 18, 19

«Հիսուսը վկայեց ճշմարտության մասին»

nwtsty Հվ 18։37-ի լրացուցիչ տեղեկությունները

վկայեմ. Քրիստոնեական Հունարեն Գրություններում «վկայել» (մարտիրիա; մարտիս) և «վկայություն տալ» (մարտիրեո) թարգմանված հունարեն բառերը լայն իմաստ ունեն։ Երկուսն էլ գործածված են հիմնական իմաստով՝ հաստատել փաստերը՝ որպես ականատես կամ լավատեղյակ մարդ։ Բայց դրանք կարող են նաև ներառել «հռչակելու», «հաստատելու», «լավը խոսելու» մտքերը։ Հիսուսը ոչ միայն վկայում և հռչակում էր այն ճշմարտությունների մասին, որոնցում համոզված էր, այլև իր ապրելակերպով թիկունք էր կանգնում իր Հոր մարգարեական խոսքի և խոստումների ճշմարտացիությանը (2Կթ 1։20)։ Թագավորության և Մեսիական Թագավորի վերաբերյալ Աստծու նպատակը մանրամասնորեն կանխագուշակված էր։ Հիսուսի երկրային կյանքի ողջ ընթացքում, որն ավարտվեց իր զոհաբերական մահով, իրագործվեցին նրա մասին բոլոր մարգարեությունները, այդ թվում՝ Օրենքի ուխտի մեջ ներառված ստվերները (Կղ 2։16, 17; Եբ 10։1)։ Ուստի կարելի է ասել, որ Հիսուսը խոսքերով և գործերով «ճշմարտության մասին վկայեց»։

ճշմարտության. Հիսուսը ոչ թե նկատի ուներ ճշմարտությունն առհասարակ, այլ Աստծու նպատակների վերաբերյալ ճշմարտությունը։ Աստծու նպատակի մեջ գլխավոր տարրերից մեկն այն է, որ Հիսուսը՝ «Դավթի որդին», Քահանայապետ և Թագավոր է Աստծու Թագավորության մեջ (Մթ 1։1)։ Հիսուսը բացատրեց, որ իր՝ աշխարհ գալու, երկրի վրա ապրելու և ծառայելու գլխավոր պատճառներից մեկը այդ Թագավորության մասին ճշմարտությունը հռչակելն էր։ Հրեշտակները այդ նույն բանը հռչակեցին նախքան Հիսուսի ծնվելը և նրա ծննդի ժամանակ Հրեաստանի Բեթլեհեմում՝ այն քաղաքում, որտեղ ծնվել էր Դավիթը (Ղկ 1։32, 33; 2։10–14)։

nwtsty Հվ 18։38ա-ի լրացուցիչ տեղեկությունը

Ճշմարտությո՞ւնն ինչ է. Պիղատոսի հարցը ակներևաբար վերաբերում է ճշմարտությանն առհասարակ և ոչ թե կոնկրետ այն «ճշմարտությանը», որի մասին Հիսուսը խոսում էր (Հվ 18։37)։ Եթե նա անկեղծորեն տար այդ հարցը, Հիսուսն, անկասկած, կպատասխաներ դրան։ Սակայն Պիղատոսը հավանաբար հռետորական հարց տվեց, ինչը բացահայտում էր նրա սկեպտիկ տրամադրվածությունը և ցինիկ անհավատությունը։ Նա կարծես հարցնում էր. «Ճշմարտությո՞ւն։ Ի՞նչ է դա։ Այդպիսի բան չկա»։ Իրականում, Պիղատոսը նույնիսկ չսպասեց պատասխանին։ Նա հեռացավ և դուրս գնաց հրեաների մոտ։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Հվ 19։30-ի լրացուցիչ տեղեկությունը

ոգին տվեց. կամ՝ «շունչը փչեց», «դադարեց շնչելուց»։ Այստեղ «ոգի» բառը (հուն.՝ պնևմա) կարող է վերաբերել շնչին կամ կյանքի ուժին։ Դրան թիկունք է կանգնում զուգահեռ արձանագրություններում՝ Մկ 15։37-ում և Ղկ 23։46-ում (որտեղ այն թարգմանված է «շունչը տվեց» կամ, ինչպես նշված է այս համարների լրացուցիչ տեղեկությունների մեջ, «իր վերջին շունչը քաշեց») հունարեն էկպնեո բայի (բռց.՝ «արտաշնչել») գործածությունը։ Ոմանք կարծում են, որ այստեղ «տվեց» թարգմանված հունարեն բառը նշանակում է, որ Հիսուսը հոժարակամորեն դադարեց կյանքի համար պայքարելուց, քանի որ ամեն բան արդեն կատարվել էր։ Նա հոժար կամքով «իր հոգին մահվան մատնեց» (Ես 53։12; Հվ 10։11)։

nwtsty Հվ 19։31-ի լրացուցիչ տեղեկությունը

այդ շաբաթ օրը մեծ էր. նիսանի 15-ը՝ Պասեքի հաջորդ օրը, միշտ շաբաթ էր համարվում, անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն էր այն ընկնում (Ղև 23։5–7)։ Երբ այս հատուկ շաբաթը համընկնում էր սովորական շաբաթին (հրեաների շաբաթի յոթերորդ օրվան, որը սկսվում էր ուրբաթ՝ արևամուտին, և ավարտվում շաբաթ՝ արևամուտին), այն կոչվում էր «մեծ» շաբաթ։ Հիսուսի մահվան օրվան, որը ուրբաթ էր, հաջորդեց հենց այդպիսի շաբաթ օր։ Մ. թ. 29–35 թթ. ընկած ժամանակահատվածում միայն 33 թ.-ին էր, որ նիսանի 14-ը ուրբաթ ընկավ։ Ուստի այս փաստը թիկունք է կանգնում այն եզրահանգմանը, որ Հիսուսը պետք է որ մահացած լիներ մ. թ. 33 թ. նիսանի 14-ին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը