ԵՐԳ 136
Լիառատ վարձատրություն՝ Եհովայից
1. Եհովան գիտի, թե ովքեր են իրեն
Սրտանց, անձնվեր ծառայում,
Տեսնում է նրանց կորուստները կրած,
Եռանդն ու հավատն անկոտրում։
Եթե Հոր համար դու թողել ես մարդկանց,
Ովքեր հարազատ են սրտիդ,
Հիշում է Աստված քո զոհերը արած,
Օրհնում է քեզ բազմապատիկ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող Եհովան քեզ լիառատ օրհնի,
Քո գործերի համար թող վարձատրի։
Դու Հոր գրկում ապաստան գտիր.
Երբեք չի լքի քեզ, նրան վստահիր։
2. Երբեմն հոգսերը այնքան են ճնշում,
Թվում է՝ արդեն ելք չկա։
Քո ուժն է սպառվում, անկարող ես քեզ զգում,
Կարծում ես՝ էլ չես դիմանա։
Բայց Հայրը գիտի կարիքներդ բոլոր,
Սիրում է նա քեզ ջերմորեն։
Տալիս է նա քեզ ընկերներ կարեկցող,
Որ սիրտդ վհատ ամոքեն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող Եհովան քեզ լիառատ օրհնի,
Քո գործերի համար թող վարձատրի։
Դու Հոր գրկում ապաստան գտիր.
Երբեք չի լքի քեզ, նրան վստահիր։
(Տես նաև Դատ. 11։38-40; Ես. 41։10)։