ԵՐԳ 80
«Ճաշակեք և տեսեք, որ բարի է Եհովան»
Տպագիր թողարկում
1. Մեր ծառայությունը թանկ է,
Պատիվ է Աստծուց մեզ տրված։
Օգնում ենք մարդկանց՝ Յահին մոտենան,
Մեր Հոր ջերմագին սերը զգան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թե ծառայենք մենք ողջ մեր հոգով,
Միշտ երջանիկ կլինենք։
Յահը բարի է, լի՝ ջերմ սիրով.
Թող ճաշակենք ու տեսնենք։
2. Երբ չենք խնայում մեր ուժը,
Մեր սիրտն ենք դնում սուրբ գործում,
Գիտենք՝ անկասկած կօրհնի մեզ Աստված՝
Անենք լավագույնը սրտանց։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թե ծառայենք մենք ողջ մեր հոգով,
Միշտ երջանիկ կլինենք։
Յահը բարի է, լի՝ ջերմ սիրով.
Թող ճաշակենք ու տեսնենք։
(Տես նաև Մարկ. 14։8; Ղուկ. 21։2; 1 Տիմոթ. 1։12; 6։6)։