ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 23–24
«Բազմությանը չհետևես»
Իրավական գործերի ժամանակ որպես դատավորներ կամ վկաներ հանդես եկողներին Եհովան հստակ զգուշացնում է, որ բազմությանը չհետևեն, այսինքն՝ բազմության ճնշմանը տրվելով՝ սուտ ցուցմունք չտան և անարդար դատավճիռ չկայացնեն։ Բայց այս սկզբունքը կիրառելի է նաև կյանքի մյուս ոլորտներում։ Աշխարհն անդադար ճնշում է բանեցնում քրիստոնյաների վրա, որ նրանք որդեգրեն իր աստվածամերժ մտածելակերպն ու գործելակերպը (Հռ 12։2)։
Ինչո՞ւ իմաստուն չի լինի հետևել բազմությանը, երբ՝
անհիմն լուրեր կամ բամբասանքներ են հասնում մեր ականջին,
որոշում ենք, թե ինչ հագուկապ, հարդարանք կամ զվարճություններ ընտրել,
կարծիք ենք կազմում ուրիշ ռասայի, մշակույթի կամ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող մարդու մասին կամ էլ գործ ենք ունենում նրա հետ։