Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb21 մայիս էջ 7
  • Խրատը Եհովայի սիրո դրսևորումն է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խրատը Եհովայի սիրո դրսևորումն է
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Նմանատիպ նյութեր
  • Հասկանանք խրատի նպատակը
    2003 Դիտարան
  • Խրատը Աստծու սիրո ապացույցն է
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս պետք է խրատես երեխաներիդ
    2014 Դիտարան
  • «Խրատ լսեք ու իմաստուն դարձեք»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
mwb21 մայիս էջ 7
Ծնողները, տան մուտքի մոտ կանգնած, լաց են լինում՝ նայելով, թե ինչպես է իրենց չափահաս որդին, որը չի զղջացել իր կատարած մեղքի համար, հեռանում տնից

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Խրատը Եհովայի սիրո դրսևորումն է

Խրատել չի նշանակում պարզապես կրթել կամ դաստիարակել։ Խրատել նշանակում է նաև ուղղել և պատժել։ Եհովան խրատում է մեզ, որ ճիշտ ձևով պաշտենք իրեն (Հռ 12։1; Եբ 12։10, 11)։ Երբեմն խրատը կարող է ցավոտ լինել, բայց այն ընդունելու արդյունքում Աստծու առաջ արդար մարդու համբավ ենք ձեռք բերում և առատապես օրհնվում ենք (Առ 10։7)։ Իսկ խրատ տվողն ու այն ստացողը ի՞նչ պետք է հիշեն։

Խրատ տվողը։ Երեցները, ծնողները և ուրիշները ամեն ջանք թափում են, որ խրատը տան բարությամբ ու սիրուց մղված, ինչպես Եհովան (Եր 46։28)։ Նույնիսկ խիստ խրատ տալիս չի կարելի մոռանալ սիրո մասին, ինչպես նաև հարկավոր է հիշել, որ խրատի խստությունը պետք է համապատասխան լինի մեղքի ծանրությանը (Տիտ 1։13)։

Խրատ ստացողը։ Ինչ տեսակի խրատ էլ որ ստանանք, լավ կլինի չմերժենք այն, այլ ձգտենք անմիջապես կիրառել (Առ 3։11, 12)։ Լինելով անկատար՝ բոլորս էլ խրատի կարիք ունենք։ Այո՛, բոլորս էլ կարիք ունենք, որ Եհովան կրթի, խորհուրդներ տա կամ հանդիմանի մեզ։ Օրինակ՝ նա մեզ խրատում է իր Խոսքի միջոցով, երբ անձնական ընթերցանություն ենք անում, կամ խրատում է, երբ ներկա ենք լինում ժողովի հանդիպումներին։ Երբեմն էլ անհրաժեշտ է լինում, որ իրավական կոմիտեի միջոցով խրատի մեզ։ Եթե ընդունենք ու կիրառենք Եհովայի խրատները, ոչ միայն կբարելավենք մեր կյանքը, այլև կապրենք հավիտյան (Առ 10։17)։

ԴԻՏԻՐ «ՈՒՄ ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է, ՆՐԱՆ ԽՐԱՏՈՒՄ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Տեսարան՝ «Ում Եհովան սիրում է, նրան խրատում Է» տեսանյութից։ Երեխա ժամանակ Քենոնը ծնողների հետ մասնակցում է քարոզչական գործին

    Սկզբում ի՞նչ ուղի էր ընտրել Քենոնը, բայց հետո նրա կյանքն ինչպե՞ս փոխվեց։

  • Տեսարան՝ «Ում Եհովան սիրում է, նրան խրատում Է» տեսանյութից։ Չափահաս տարիքում Քենոնը զրուցում է երեցների հետ

    Եհովան ինչպե՞ս խրատեց նրան։

  • Տեսարան՝ «Ում Եհովան սիրում է, նրան խրատում Է» տեսանյութից։ Արդեն հասուն տարիքում Քենոնը զրուցում է ժողովի երիտասարդների հետ

    Սովորիր սիրել Եհովայի խրատները

    Նրա օրինակից ի՞նչ դաս ենք քաղում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը