Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 7/15 էջ 32
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2015 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Անտառ
    2023 Արթնացե՛ք
  • Ամովս. թուզ քաղո՞ղ թե՞ ծակող
    2007 Դիտարան
  • Ամեն մարդ կբնակվի իր թզենու տակ
    2003 Դիտարան
2015 Դիտարան
w15 7/15 էջ 32
Գալիլեայի Բիրիա անտառը

Գալիլեայի Բիրիա անտառը

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Արդյոք հին Իսրայելը անտառաշա՞տ է եղել, ինչպես նշում է Աստվածաշունչը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնում է, որ Ավետյաց երկրի որոշ տարածքներ անտառապատ էին և «առատ» էին ծառերով (1 Թագ. 10։27; Հեսու 17։15, 18)։ Այնուամենայնիվ, տեսնելով, որ երկրի մեծ մասն այսօր անտառազուրկ է՝ սկեպտիկները կասկածում են, որ այն երբևէ անտառաշատ է եղել։

Ժանտաթզենու խոշոր ողկույզ

Ժանտաթզենու խոշոր ողկույզ

«Իսրայելացիների կյանքը աստվածաշնչյան ժամանակներում» գրքում նշվում է, որ «հնում Իսրայելի անտառներն ավելի ընդարձակ էին, քան այսօր» (Life in Biblical Israel)։ Բարձրավանդակները հիմնականում ծածկված էին սոճու, կաղնու և պիստակենու որոշ տեսակներով (Pinus halepensis, Quercus calliprinos, Pistacia palaestina)։ Շեֆելան՝ այն տարածքը, որը ներառում է կենտրոնական լեռնային շրջանի և Միջերկրական ծովի ավազանի մեջտեղում գտնվող նախալեռները, առատ էր նաև ժանտաթզենիներով (Ficus sycomorus)։

«Աստվածաշնչի բույսերը» գրքում նշվում է, որ Իսրայելի որոշ տարածքներ այժմ ամբողջովին ծառազուրկ են։ Ի՞նչն է հանգեցրել դրան։ Բացատրելով, որ դա աստիճանական պրոցես է՝ գիրքն ասում է. «Մարդը անընդհատ խառնվել է բնական բուսականության աճին, գլխավորապես այն նպատակով, որ ընդլայնի իր գյուղատնտեսական տարածքներն ու արոտավայրերը, ինչպես նաև փայտը որպես շինանյութ և վառելանյութ օգտագործելու համար» (Plants of the Bible)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը