ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Համոզված եղիր, որ Եհովան նվիրված սեր է դրսևորում
Դու թանկ ես Եհովայի համար (Ես 43։4)։ Նա ձգել է քեզ դեպի իրեն ու դեպի իր կազմակերպությունը։ Դու պատկանում ես Եհովային, քանի որ նվիրվել ես նրան ու մկրտվել ես։ Անգամ ամենանեղ օրերին նա հոգ կտանի քեզ՝ որպես իր հատուկ սեփականություն։ Իր կազմակերպության միջոցով Եհովան նվիրվածություն ու սեր կդրսևորի քո հանդեպ (Սղ 25։10)։
Եհովայի նվիրված սիրո հանդեպ մեր գնահատանքը կարող ենք խորացնել, եթե մտածենք, թե նրա կազմակերպությունն ինչպես է արձագանքել վերջերս տեղի ունեցած բնական աղետներին։
ԴԻՏԻՐ «2019 ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Կոորդինատորների կոմիտեն ինչպե՞ս է ամբողջ աշխարհի մասնաճյուղերին օգնում պատրաստված լինել աղետներին։
Եհովայի կազմակերպությունը ինչպե՞ս է առաջնորդություն տրամադրել և օգնել աղետից տուժածներին Ինդոնեզիայում ու Նիգերիայում։
Ի՞նչն է տպավորում քեզ, երբ մտածում ես, թե մեր կազմակերպությունն ինչպես արձագանքեց COVID-19 համավարակին։