ԵՐԳ 50
Իմ նվիրման աղոթքը
Տպագիր թողարկում
1. Ի՛մ Ստեղծիչ, ինձ կյանք Տվո՛ղ,
Քեզ սիրում եմ ողջ հոգով։
Կյանքս նվիրում եմ քեզ,
Քո խոնարհ ծառան եմ ես։
2. Ուժն ու ողջ եռանդը իմ
Քեզ կտամ ես լիովին։
Այն ամենը, ինչ ունեմ,
Ի սրտե քեզ կընծայեմ։
3. Գովերգում եմ քեզ, Աստվա՛ծ,
Սիրտս քեզ է նվիրված։
Միշտ կապրեմ ես քեզ համար,
Փառք կտամ քեզ անդադար։
(Տես նաև Սաղ. 40։8; Հովհ. 8։29; 2 Կորնթ. 10։5)։