Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 6
  • Շան հոտառությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շան հոտառությունը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 6
Շան քիթ

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Շան հոտառությունը

Գիտնականներն ասում են, որ շունը կարող է հոտառությամբ որոշել մյուս շների տարիքը, սեռը, տրամադրությունը։ Իսկ հատուկ վարժեցված շները այդ զգայարանի օգնությամբ գտնում են պայթուցիկ նյութեր և թմրադեղեր։ Մարդը շրջակա աշխարհը առաջին հերթին ընկալում է իր տեսողության շնորհիվ, մինչդեռ շունը դա անում է իր հոտառությամբ։ Հոտառությունը նրա գլխավոր ուղղորդիչն է։

Նկատի առնենք հետևյալը։ Շան հոտառությունը հազարավոր անգամներ ավելի զգայուն է, քան մարդունը։ Ըստ ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի՝ շունը «կարող է հայտնաբերել որոշ միացություններ զանգվածի մեջ, անգամ եթե զանգվածի ու միացության հարաբերակցությունը 1։1 000 000 000 000 է։ Դա նույնն է, ինչ մարդը զգա օլիմպիական լողավազանում լուծված մեկ քառորդ թեյի գդալ շաքարավազի համը»։

Ինչի՞ շնորհիվ շունն ունի այդքան սուր հոտառություն։

  • Շան քիթը խոնավ է, հետևաբար ավելի լավ է որսում օդում թափառող հոտավետ մասնիկները։

  • Շունն ունի երկու տեսակի օդատար ուղիներ, մեկը՝ շնչելու համար, մյուսը՝ հոտ քաշելու։ Երբ նա ներշնչում է, օդը գնում է ռնգային խոռոչի այն մասը, որտեղ գտնվում են հոտառության ընկալիչները։

  • Շան հոտառական շրջանի մակերեսը 130 քառակուսի սանտիմետր է (20 քառակուսի դյույմ) կամ ավելի, մինչդեռ մարդունը ընդամենը 5 քառակուսի սանտիմետր է (0,8 քառակուսի դյույմ)։

  • Շան հոտառության ընկալիչների բջիջները 50 անգամ ավելի շատ են, քան մարդունը։

Այս ամենը շանը հնարավորություն է տալիս տարբերելու բարդ բաղադրություն ունեցող հոտի առանձին միացությունները։ Օրինակ՝ մենք կարող ենք զգալ ապուրի հոտը, մինչդեռ շունը, ըստ որոշ մասնագետների, կարող է զգալ դրա յուրաքանչյուր բաղադրիչը։

Մարդու գլխում մի աման ապուր է պատկերված, իսկ շան գլխում պատկերված են դրա բաղադրամասերը

Ինչպես ասում են քաղցկեղի հետազոտության «Փայն սթրիթ» կենտրոնի գիտնականները, շան ուղեղն ու քիթը միասնաբար գործում են որպես բազմաբարդ մի համակարգ, որը «հոտերը որոշելու ամենակատարյալ մեխանիզմներից է մոլորակի վրա»։ Այսօր մասնագետները ստեղծում են էլեկտրոնային «քթեր»՝ պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ, ինչպես նաև տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ հայտնաբերելու համար։

Ի՞նչ եք կարծում։ Շան հոտառությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը