Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 4–8
  • Ինչո՞ւ է դժվար իմանալ Աստծու անունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ է դժվար իմանալ Աստծու անունը
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը և նրա հետևորդները հայտնի դարձրին Աստծու անունը
  • Աստծու անունը «ջնջելու» փորձեր այսօր
  • Դու կարող ես ճանաչել Եհովային
  • Աստծու անունը
    2017 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է Աստծու անունը
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ա4 Աստծու անունը՝ Եբրայերեն Գրվածքներում
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
2010 Դիտարան
w10 7/1 էջ 4–8

Ինչո՞ւ է դժվար իմանալ Աստծու անունը

ԿԱ ՄԻ անձնավորություն, ով չի ուզում, որ դու իմանաս Աստծու անունը և մտերիմ փոխհարաբերություններ ունենաս նրա հետ։ Ո՞վ է այդ նենգ թշնամին։ Աստվածաշունչն ասում է. «Իրերի այս համակարգի աստվածը կուրացրեց անհավատների մտքերը»։ Ներկայիս համակարգի աստվածը Բանսարկու Սատանան է։ Նա ուզում է քեզ խավարի մեջ պահել, որպեսզի քո սիրտը չլուսավորվի «Աստծու մասին փառավոր գիտությամբ»։ Սատանան չի ուզում, որ դու իմանաս Եհովայի անունը։ Իսկ ինչպե՞ս է նա կուրացնում մարդկանց մտքերը (2 Կորնթացիներ 4։4–6)։

Կեղծ կրոնի միջոցով Սատանան չի թողնում, որ մարդիկ իմանան Աստծու անունը և ճանաչեն նրան։ Հին ժամանակներում հրեաները անտեսեցին Աստծու Խոսքը և սկսեցին հետևել այնպիսի սովորության, որի համաձայն՝ մարդիկ չէին օգտագործում Աստծու անունը։ Իսկ մեր թվարկության առաջին մի քանի դարերում հանրության առաջ ընթերցանության ժամանակ հրեաները չէին կարդում Աստծու անունը, այլ այն փոխարինում էին «Ադոնայ» բառով, որը նշանակում է «Տեր»։ Արդյունքում մարդիկ աստիճանաբար հեռացան Աստծուց։ Շատերը կորցրին Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու հնարավորությունը։ Ի՞նչ կարելի է ասել Հիսուսի մասին։ Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ նա Եհովայի անվան հանդեպ։

Հիսուսը և նրա հետևորդները հայտնի դարձրին Աստծու անունը

Իր Հորն ուղղած աղոթքում Հիսուսն ասաց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (Հովհաննես 17։26)։ Անկասկած, Հիսուսը օգտագործում էր Աստծու անունը, երբ կարդում էր Եբրայերեն Գրությունները, մեջբերումներ էր անում կամ որոշ հատվածներ էր բացատրում այնտեղից։ Նա ազատորեն օգտագործում էր Աստծու անունը, ինչպես որ հնում ապրած մարգարեներն էին անում։ Հիսուսը չէր հետևում հրեաների սովորությանը, որոնք խուսափում էին Աստծու անունն արտասանելուց։ Մի առիթով նա խստորեն քննադատեց կրոնական առաջնորդներին՝ ասելով. «Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով» (Մատթեոս 15։6)։

Հիսուսը օրինակ թողեց, որ հայտնի դարձնենք Աստծու անունը

Հիսուսի մահից հետո նրա հետևորդները շարունակեցին հայտնի դարձնել Աստծու անունը (տե՛ս «Վաղ քրիստոնյաները օգտագործե՞լ են Աստծու անունը» շրջանակը)։ Մ.թ. 33թ. Պենտեկոստեին կազմավորվեց քրիստոնեական ժողովը։ Մեջբերելով Հովելի մարգարեությունից՝ Պետրոս առաքյալը հրեաներին ու պրոզելիտներին ասաց. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի» (Գործեր 2։21; Յովէլ 2։32)։ Առաջին դարի քրիստոնյաները բոլոր ազգերի մարդկանց ճանաչեցնում էին Աստծու անունը։ Այդ պատճառով Երուսաղեմում հավաքված առաքյալների և երեցների ներկայությամբ Հակոբոս աշակերտն ասաց. «Աստված.... իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործեր 15։14)։

Այդուհանդերձ, Աստծու թշնամին չհանձնվեց։ Առաքյալների մահից հետո Սատանան անմիջապես գործի անցավ ու սկսեց հավատուրացություն տարածել (Մատթեոս 13։38, 39; 2 Պետրոս 2։1)։ Օրինակ՝ Հուստինոս Վկան՝ եկեղեցու նշանավոր հայրերից մեկը (ծնվել է մոտավորապես այն ժամանակ, երբ մահացավ վերջին առաքյալը՝ Հովհաննեսը), իր գրքերում գրեց, որ ամեն բան Տվողը «Աստված է, որը անուն չունի»։

Քրիստոնեական Հունարեն Գրությունները արտագրելիս հավատուրաց քրիստոնյաները հանեցին Եհովայի անունը տեքստից և այն փոխարինեցին հունարեն «Կիրիոս» բառով, որը նշանակում է «Տեր»։ Եբրայերեն Գրություններից նույնպես հանվեց Աստծու անունը։ Այն այլևս բարձրաձայն չէին արտասանում։ Հավատուրաց հրեա դպիրները աստվածաշնչյան ձեռագրերում ավելի քան 130 անգամ Աստծու անվան փոխարեն «Ադոնայ» բառն են գործածել։ Աստծու անունը հանվեց նաև այն ժամանակ, երբ Աստվածաշունչը թարգմանվեց լատիներեն (այս թարգմանությունը ամբողջացվեց մ.թ. 405-ին Հերոնիմոսի կողմից և հայտնի է «Վուլգատա» անունով)։

Աստծու անունը «ջնջելու» փորձեր այսօր

Տարբեր կրոնական առաջնորդներ

Փնտրելով իրենց շահը և հետևելով հրեական սովորությանը՝ եկեղեցիները Աստվածաշնչից հանեցին Աստծու անունը

Աստվածաշնչագետները գիտեն, որ Աստվածաշնչում մոտ 7000 անգամ օգտագործվել է Եհովայի անունը։ Դա է պատճառը, որ մի շարք թարգմանություններում, օրինակ՝ կաթոլիկական «Երուսաղեմի Աստվածաշունչ», «Լատինոամերիկյան Աստվածաշունչ» (իսպաներեն) և հայտնի «Ռենա Վալեռա» (իսպաներեն) թարգմանություններում ազատորեն օգտագործվում է Աստծու անձնանունը։ Որոշ թարգմանություններում էլ Աստծու անունը գրվում է «Յահվե» ձևով։

Ցավոք, որոշ եկեղեցիներ, որոնք հովանավորում են Աստվածաշնչի թարգմանչական գործը, ճնշում են բանեցնում թարգմանիչների վրա՝ ստիպելով նրանց չգրել Աստծու անունը։ Օրինակ՝ 2008​թ. հունիսի 29-ի նամակում, որն ուղղված էր կաթոլիկ եպիսկոպոսների համագումարին, Վատիկանը նշում էր. «Վերջին տարիներին աստիճանաբար փորձեր են արվում, որ գործածության մեջ մտցնեն Իսրայելի Աստծու անունը»։ Նամակում նաև ասվում էր. «Աստծու անունը.... չպետք է օգտագործել և չպետք է արտասանել»։ Դեռ ավելին, նամակում գրված էր, որ «Աստվածաշունչը ժամանակակից լեզուներով թարգմանելիս.... քառագրի փոխարեն պետք է գրել «Ադոնայ» կամ «Կիրիոս» (Տեր)»։ Միանգամայն պարզ է, Վատիկանի նպատակն էր վերացնել Աստծու անունը։

Բողոքականները նույնպես անհարգալից վերաբերմունք ունեն Եհովայի անվան հանդեպ։ Նրանց կողմից լույս ընծայված անգլերեն Աստվածաշնչի (New International Version, 1978) հրատարակիչների ներկայացուցիչը գրել է. «Եհովան Աստծու անունն է, և մենք պետք է օգտագործենք այդ անունը։ Սակայն քանի որ թարգմանչական գործի համար 2,25 միլիոն դոլար էինք ներդրել, չէինք կարող, օրինակ, 23-րդ սաղմոսը թարգմանել՝ «Յահվեն է մեր հովիվը», որովհետև ողջ գումարը ջուրը կընկներ»։

Եկեղեցիները նաև թույլ չեն տվել, որ Լատինական Ամերիկայում ապրող մարդիկ իմանան Աստծու անունը։ Աստվածաշնչի ընկերության թարգմանության գծով խորհրդատու Ստիվեն Վոթը գրում է. «Լատինական Ամերիկայի բողոքականների շրջանում վիճահարույց հարցերից մեկը Եհովայի անվան գործածությունն է։.... Հետաքրքիր է, որ նեոպենտեկոստեականները, որոնց թիվը գնալով աճում է,.... պահանջում են «Ռեյնա Վալեռա» (1960) թարգմանությունը, սակայն առանց Եհովայի անվան։ Նրանք ուզում են, որ այդ անվան փոխարեն գրված լինի Սենյոր (Տեր)»։ Վոթը նշում է, որ սկզբում Աստվածաշնչի ընկերությունը մերժեց նրանց խնդրանքը, սակայն հետագայում հանձնվեց ու հրատարակեց «Ռեյնա Վալեռա» թարգմանությունը «առանց Եհովայի անվան»։

Աստծու Խոսքից նրա անունը ջնջելու և «Տեր» բառով փոխարինելու պատճառով ընթերցողները չեն ճանաչում Աստծուն։ Դա շփոթության մեջ է գցում նրանց։ Բանն այն է, որ նրանք չեն կարողանում հասկանալ, թե ում է վերաբերում «Տեր» բառը՝ Եհովայի՞ն, թե՞ նրա Որդուն՝ Հիսուսին։ Օրինակ՝ Աստվածաշնչի շատ թարգմանություններում Գործեր 2։34 համարը այսպես է հնչում. «Տէրն իմ Տիրոջն ասաց» (ԱԹ), մինչդեռ Դավթի խոսքերը, որոնք մեջբերեց Պետրոս առաքյալը, իրականում պետք է այսպես թարգմանված լիներ. «Եհովան ասաց իմ Տիրոջը [հարություն առած Հիսուսին]. «Նստի՛ր իմ աջ կողմը»»։ Դեյվիդ Քլինսը իր՝ «Յահվեն և քրիստոնեական աստվածաբանության Աստվածը» աշխատությունում նշել է. «Պատճառներից մեկը, թե ինչու է Յահվե անունը բացակայում, այն է, որ ավելի մեծ շեշտ դրվի Քրիստոսի վրա»։ Այդ պատճառով եկեղեցի հաճախող շատ մարդիկ գրեթե չգիտեն, որ ճշմարիտ Աստվածը, որին Հիսուսը աղոթում էր, իրական Անձնավորություն է և ունի անուն՝ Եհովա։

Այո՛, Սատանան մեծ ջանքեր է թափել, որպեսզի կուրացնի մարդկանց մտքերը։ Այդուհանդերձ, դու կարող ես ճանաչել Եհովային և մտերմանալ նրա հետ։

Դու կարող ես ճանաչել Եհովային

Սատանան ասես պատերազմ է մղում Աստծու անունը մոռացության մատնելու համար և որպես զենք օգտագործում է կեղծ կրոնը։ Սակայն իրականությունն այն է, որ ոչ մի ուժ՝ թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, չի կարող հետ պահել Գերիշխան Տեր Եհովային, որ նա իր անունը հայտնի դարձնի այն մարդկանց, ովքեր ուզում են իմանալ ճշմարտությունը Աստծու և մարդկության վերաբերյալ նրա նպատակների մասին։

Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով Եհովայի վկաները կարող են օգնել քեզ մտերմանալու Աստծու հետ։ Նրանք հետևում են Հիսուսի օրինակին, որն իր աղոթքում Աստծուն ասաց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհաննես 17։26)։ Եթե խորհրդածես սուրբգրային համարների շուրջ, որոնք ցույց են տալիս, թե ինչ տարբեր դերեր ունի Եհովան, դու կկարողանաս տեսնել Նրա վեհ էության բազում երեսակները։

Այո՛, դու էլ կարող ես վայելել «Աստուծոյ մտերմութիւնը», ինչպես օրինակ՝ հավատարիմ նահապետ Հոբը (Յոբ 29։4)։ Աստվածաշնչի օգնությամբ դու կճանաչես Եհովային իր անունով։ Եվ կլցվես վստահությամբ ու համոզված կլինես, որ Եհովան միշտ կգործի իր անվան նշանակության համաձայն՝ «ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելից 3։14, ՆԱ)։ Վստա՛հ եղիր, որ Եհովան կիրականացնի իր բոլոր խոստումները, որ տվել է մեզ։

Վաղ քրիստոնյաները օգտագործե՞լ են Աստծու անունը

Մ.թ. առաջին դարում Հիսուսի առաքյալները քրիստոնեական ժողովներ էին հիմնում շատ երկրներում։ Այդ ժողովների անդամները կանոնավորաբար հավաքվում էին և ուսումնասիրում էին Սուրբ Գիրքը։ Արդյոք վաղ քրիստոնյաները Սուրբ Գրքի իրենց օրինակում տեսե՞լ են Եհովայի անունը։

Քանի որ հունարենը միջազգային լեզու էր համարվում այն ժամանակ, քրիստոնյաներից շատերը օգտագործել են Եբրայերեն Գրությունների «Յոթանասնից» հունարեն թարգմանությունը, որը ամբողջացվել է մ.թ.ա. երկրորդ դարում։ Որոշ աստվածաշնչագետներ պնդում են, որ այն ժամանակից, երբ սկսվել է թարգմանվել «Յոթանասնից»-ը, Աստծու անունը միշտ փոխարինվել է հունարեն «Կիրիոս» տիտղոսով (Տեր)։ Սակայն փաստերը այլ բան են ցույց տալիս։

Պատկերված հատվածները վերցված են հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից, որը թվագրվում է մ.թ.ա. առաջին դարով։ Դրանցում գրված է Եհովայի անունը, որը հունարեն տեքստում ներկայացված է եբրայերեն չորս տառերով יהוה (ՅՀՎՀ), կամ՝ քառագրով։ Պրոֆեսոր Ջորջ Հովարդը գրում է. «Մեր ձեռքի տակ կան հունարեն «Յոթանասնից» թարգմանության երեք տարբերակներ և բոլոր օրինակներում էլ քառագիրը պահպանվել է ու չի թարգմանվել «Կիրիոս»։ Գրեթե վստահ ենք, որ հրեաները Նոր Կտակարանի գրվելուց առաջ և հետո սովորություն են ունեցել գրել Աստծու անունը.... հունարեն տեքստում» (Biblical Archaeology Review)։

Իսկ Հիսուսի առաքյալներն ու աշակերտները օգտագործե՞լ են Աստծու անունը իրենց գրվածքներում։ Պրոֆեսոր Հովարդը նշում է. ««Յոթանասնից» թարգմանության մեջ, որն օգտագործում էին Նոր Կտակարանում նշված ժողովները, գրված էր Աստծու անունը եբրայերեն քառագրով, ուստի Նոր Կտակարանի գրողները անկասկած նշում էին այդ քառագիրը իրենց գրվածքներում»։

Կարող ենք եզրակացնել, որ վաղ քրիստոնյաները կարդացել են Աստծու անունը թե՛ Եբրայերեն Գրությունների թարգմանություններում, թե՛ Քրիստոնեական Հունարեն Գրությունների օրինակներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը