ԵՐԳ 9
Եհովան մեր Արքան է
1. Հրճվում, ցնծում են մեր սրտերը.
Ի՜նչ հզոր ու արդար Թագավոր ունենք։
Երկնքում ամեն բան մեծարում է նրան։
Եկ սրտանց նրան փառաբանենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող երկինքը ցնծա, թող այս երգը թնդա.
Առհավետ Եհովան է Արքա։
Թող երկիրը ցնծա, թող այս երգը թնդա.
Առհավետ Եհովան է Արքա։
2. Հայտնենք Եհովայի մեծ փառքը,
Փրկություն պարգևող Թագավոր է նա։
Զորավոր մեր Արքան մեզ կօրհնի հավիտյան։
Եկ հավերժ գովերգ ուղղենք նրան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող երկինքը ցնծա, թող այս երգը թնդա.
Առհավետ Եհովան է Արքա։
Թող երկիրը ցնծա, թող այս երգը թնդա.
Առհավետ Եհովան է Արքա։
3. Ահա Քրիստոսն արդեն իշխում է.
Թագադրել է Աստված իր անգին Որդուն։
Ամոթով թող մնան
Աստվածները ունայն.
Մեր Աստծուն է փառքը պատկանում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող երկինքը ցնծա, թող այս երգը թնդա.
Առհավետ Եհովան է Արքա։
Թող երկիրը ցնծա, թող այս երգը թնդա.
Առհավետ Եհովան է Արքա։
(Տես նաև 1 Տար. 16։9; Սաղ. 68։20; 97։6, 7)։