Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 8
  • Համբերատարություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համբերատարություն
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
  • Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
  • Ընդօրինակիր Հիսուսին
  • Շարունակիր համբերատար լինել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. սովորեցնենք տեսանյութերի միջոցով
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
  • Օգուտներ ստացեք Հիսուսի տված զոհից
    Այլ նյութեր
  • Մարդկանց հետաքրքրող թեմաներ
    Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 8

ՎԵՐԱՅՑԵԼԻՐ

Ատաղձագործական արհեստանոցում Հիսուսը այցելել է իր եղբայր Հակոբոսին։ Վերջինս զարմացել է՝ տեսնելով Հիսուսին

Հովհ. 7։3-5; 1 Կորնթ. 15։3, 4, 7

ԴԱՍ 8

Համբերատարություն

Սկզբունք։ «Սերը համբերատար է» (1 Կորնթ. 13։4)։

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

Ատաղձագործական արհեստանոցում Հիսուսը այցելել է իր եղբայր Հակոբոսին։ Վերջինս զարմացել է՝ տեսնելով Հիսուսին

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Հիսուսը համբերատարորեն օգնում է իր եղբորը»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Հովհաննես 7։3-5 և 1 Կորնթացիներ 15։3, 4, 7 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Հիսուսի եղբայրները սկզբում ինչպե՞ս էին արձագանքում նրա հայտնած լուրին։

  2. բ) Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը հույսը չկտրեց իր եղբայր Հակոբոսից։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Մենք պետք է համբերատար լինենք, քանի որ բարի լուրը ընդունելու համար ոմանց ավելի շատ ժամանակ է պետք, քան մյուսներին։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Այլ մոտեցում փորձիր։ Ճնշում մի՛ գործադրիր անհատի վրա, եթե նա անմիջապես չի համաձայնվում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հարմար առիթի դեպքում մեր տեսանյութերի կամ հոդվածների միջոցով օգնիր նրան տեսնել, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և թե ինչ օգուտներ է այն բերում։

4. Մի՛ համեմատիր։ Մարդիկ տարբեր են։ Եթե ընտանիքիդ անդամը կամ նա, ում վերայցելում ես, վարանում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել կամ դժվարանում է ընդունել սուրբգրային որևէ ուսմունք, փորձիր հասկանալ, թե որն է պատճառը։ Մտածիր հետևյալի շուրջ. «Նա կառչա՞ծ է իր հավատալիքներից որևէ մեկին։ Բարեկամները կամ հարևանները ճնշո՞ւմ են գործադրում նրա վրա»։ Թույլ տուր, որ ժամանակ անցնի, որպեսզի նա մտածի քո ասածների շուրջ և հասկանա աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը։

5. Աղոթիր։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ՝ դրական տրամադրվածություն պահպանես և լինես նրբանկատ։ Աղոթիր, որ խորաթափանց լինես և հասկանաս, թե երբ այլևս չպետք է այցելես մեկին, ով այնքան էլ հետաքրքրված չէ ճշմարտությամբ (1 Կորնթ. 9։26)։

ՏԵՍ ՆԱԵՎ

Մարկ. 4։26-28; 1 Կորնթ. 3։5-9; 2 Պետ. 3։9

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը