Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 180
  • Որտե՞ղ գտնեմ հույս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որտե՞ղ գտնեմ հույս
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում դրական տրամադրվածություն ունենալ
  • Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը մարդկությանը
  • Հույսդ ամուր պահիր
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հույսի հիմքեր 2023 թվականին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Հույսով սպասիր Եհովային և քաջ եղիր
    2006 Դիտարան
  • Ո՞վ կարող է իսկական հույս տալ
    Հույս. իսկապես օգնո՞ւմ է (հոդված «Արթնացե՛ք»-ից)
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 180
Մի կին հույսով լի աչքերով նաև է հորիզոնին

Որտե՞ղ գտնեմ հույս

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված ուզում է մեզ «ապագա և հույս տալ»a (Երեմիա 29։11)։ Պատճառներից մեկը, թե ինչու է Աստված մեզ տվել Աստվածաշունչը, այն է, որ «Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ Այս հոդվածից կիմանանք, թե Աստվածաշնչում ինչ իմաստուն խորհուրդներ կան, որոնք կիրառելով՝ մենք միշտ դրական տրամադրվածություն կպահպանենք և հիանալի ապագայի հույս կունենանք։

Այս էջում՝

  • Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում դրական տրամադրվածություն ունենալ

  • Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը մարդկությանը

  • Հույսի մասին աստվածաշնչյան համարներ

Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում դրական տրամադրվածություն ունենալ

Աստվածաշնչում գրված գործնական խորհուրդները կարող են օգնել մեզ, որ բարելավենք մեր կյանքը և դրական տրամադրվածություն պահպանենք։ Ահա մի քանի օրինակ։

  • Առաջնորդության համար դիմիր Աստծու Խոսքին։ Սաղմոս 119:105-ում ասվում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»։ Ուժեղ լույսը կարող է երկու բան անել. այն կարող է ցույց տալ, թե ինչ կա անմիջապես մեր առջև, և թե ինչ կա ավելի հեռվում։ Նմանապես Աստվածաշնչի գործնական խորհուրդները կարող են օգնել, որ լուծենք մեր առօրյա խնդիրները և դրական տրամադրվածություն պահպանենք։ Աստվածաշունչը կարող է վերականգնել մեր ուժերը և ուրախացնել մեր սիրտը (Սաղմոս 19։7, 8)։ Բայց այն նաև լույս է սփռում մարդկանց ապագայի և մեր մոլորակի առնչությամբ Աստծու ունեցած նպատակի վրա։ Իսկ այդ հույսը մեզ կարող է անանց երջանկություն տալ և օգնել, որ գոհ լինենք։

  • Թույլ տուր, որ ուրիշները օգնեն քեզ։ Երբ թվում է, թե այլևս հույս չկա, գուցե մեկուսանանք մեր ընկերներից և ընտանիքի անդամներից։ Սակայն Աստվածաշունչը այդպիսի վարվելակերպը համարում է անխոհեմ, քանի որ այն կարող է հանգեցնել հիմար որոշումների և գործերի (Առակներ 18։1)։ Մեզ հարազատ մարդիկ կարող են օգնել, որ չկորցնենք մեր հավասարակշռությունը։ Բացի այդ՝ նրանք կարող են գործնական առաջարկներ անել, թե ինչպես հաղթահարենք մեր խնդիրները (Առակներ 11։14)։ Եվ վերջապես, նրանք կարող են մխիթարել, ուրախացնել և ուժ տալ մեզ, որ դիմանանք, մինչև ամեն բան կշտկվի (Առակներ 12։25)։

  • Աղոթիր Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի»b (Սաղմոս 55։22)։ Մենք բոլոր հիմքերն ունենք՝ Եհովային անվանելու «հույս պարգևող Աստված» (Հռոմեացիներ 15։13)։ Դու կարող ես աղոթել նրան քո բոլոր հոգսերի մասին՝ վստահ լինելով, որ նա հետաքրքրված է քեզանով (1 Պետրոս 5։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ Աստված «ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետրոս 5։10)։

  • Թույլ տուր, որ փորձությունները ամրացնեն քո հույսը։ Աստվածաշնչում գրված է հետևյալ խոստումը. «Իսկ ով լսում է ինձ [Աստծուն], ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի» (Առակներ 1։33)։ Երբ ցիկլոնը հարվածեց Ավստրալիայում բնակվող Մարգարետի տանը, նա կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը։ Սակայն հուսահատվելու փոխարեն նա մի արժեքավոր դաս սովորեց. նյութական ունեցվածքը մնայուն չէ։ Դրանից հետո նա վճռեց կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա, որոնցից են ընտանիքը, ընկերները, Աստծու հետ փոխհարաբերությունները և աստվածաշնչյան հույսը (Սաղմոս 37։34; Հակոբոս 4։8)։

Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը մարդկությանը

Աստվածաշնչում ասվում է, որ ողջ մարդկությանն ու Երկիր մոլորակին պայծառ ապագա է սպասում։ Իսկ այդ ապագան սարերի հետևում չէ։ Այն խնդիրները, որոնց այսօր բախվում է մարդկությունը, փաստում են, որ ապրում ենք ներկայիս աշխարհի «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Շուտով Աստված Երկիր մոլորակի կառավարման ղեկն իր ձեռքը կվերցնի և կվերացնի անարդարությունն ու տառապանքը։ Նա այդ ամենը կիրականացնի իր կառավարության միջոցով, որը կոչվում է Աստծու Թագավորություն (Դանիել 2։44; Հայտնություն 11։15)։ Հիսուսը հենց այդ երկնային կառավարությունը նկատի ուներ, երբ տիպար աղոթքում ասաց. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը....երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։

Մարդկության առնչությամբ Աստծու ունեցած նպատակները գրված են Աստվածաշնչում։ Աստծու Թագավորությունը կվերացնի մեզ անհանգստացնող բոլոր խնդիրները։ Ձեր ուշադրությանն ենք հրավիրում դրանցից մի քանիսը։

  • Սով չի լինի. «Երկիրն իր պտուղը կտա» (Սաղմոս 67։6)։

  • Հիվանդություն չի լինի. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։

  • Մահ չի լինի. Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։

a Հույսը համոզվածությունն է, որ մեր ցանկությունները իրականություն կդառնան։ Այն նաև որևէ բանի սպասելն է։

b Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։

Հույսի մասին աստվածաշնչյան համարներ

Հոբ 5։16. «Որ խեղճը հույս ունենա»։

Նշանակությունը։ Այն մարդիկ, որոնք մերժված են այս աշխարհի կողմից, կարող են վստահ լինել, որ Աստված հոգ կտանի նրանց համար, երբ վերջիններս օգնության դիմեն իրեն։

Սաղմոս 27։14. «Հույսդ Եհովայի վրա դիր. քա՛ջ եղիր և թող սիրտդ ամրապնդվի։ Այո՛, հույսդ Եհովայի վրա դիր»։

Նշանակությունը։ Երբ մեր հույսը Եհովա Աստծու վրա ենք դնում, քաջություն և ուժ ենք ձեռք բերում։ Նա երբեք չի լքի նրանց, ովքեր իրեն են ապավինում։

Սաղմոս 62։5. «Լռությամբ սպասի՛ր Աստծուն, ո՛վ իմ հոգի, քանի որ նա՛ է իմ հույսի աղբյուրը»։

Նշանակությունը։ Նրանք, ովքեր, Եհովային ապավինելով, համբերատարությամբ հաղթահարում են իրենց փորձությունները, կարող են վստահ լինել, որ Աստված ճիշտ ժամանակին կազատի նրանց այդ խնդիրներից։

Առակներ 20։22. «Մի՛ ասա՝ «չարով կհատուցեմ»։ Հույսդ Եհովայի վրա դիր, և նա կփրկի քեզ»։

Նշանակությունը։ Երբ ինչ-որ մեկը նեղացնում կամ ցավեցնում է մեզ, մենք չենք շտապի վրեժ լուծել, եթե մեր հույսը Եհովան է։ Նա ունի ուժ և ցանկություն, որ փրկի մեզ և վերացնի մեզ անհանգստացնող ցավը։

Եբրայեցիներ 6։19. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ»։

Նշանակությունը։ Ինչպես որ խարիսխն է փոթորկի ժամանակ ամուր պահում նավը, այնպես էլ Աստծուց վարձատրություն ստանալու ամուր հույսը կարող է թուլացնել անհանգստության զգացումը և օգնել մեզ, որ պահպանենք զգացական, մտային և հոգևոր հավասարակշռություն։ Հույսը կարող է նաև զորացնել մեզ, որ դիմանանք նեղություններին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը