Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 70
  • Ինչպե՞ս կարող եմ վերահսկել հույզերս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ վերահսկել հույզերս
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու է այդպես լինում
  • Երեք բան, որ կարող ես անել
  • Ինչպե՞ս վերահսկեմ զգացմունքներս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչպե՞ս պայքարել դեպրեսիայի դեմ
    Երիտասարդները հարցնում են
  • 3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները
    2023 Դիտարան (հանրային թողարկում)
  • Խնդիր. բացասական զգացումներ
    2015 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 70
Մի երիտասարդ նկարում է տխուր և ուրախ դեմքեր

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ վերահսկել հույզերս

«Մի օր շատ լավ տրամադրություն ունեմ, իսկ հաջորդ օրը ինձ ահավոր եմ զգում։ Այն, ինչ երեկ չնչին բան էր թվում, այսօր ինձ համար մեծ խնդիր է» (Կարիսա)։

Տրամադրության վերելքներ ու անկումնե՞ր ես ունենում, ասես խորդուբորդ ճանապարհով անցնելիս լինես։a Եթե այո, ապա այս հոդվածը օգտակար կլինի քեզ համար։

  • Ինչու է այդպես լինում

  • Երեք բան, որ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչու է այդպես լինում

Հուզական վերելքներն ու անկումները սովորական բան են, երբ քո օրգանիզմում սեռական հասունացման ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում։ Սակայն նույնիսկ ուշ պատանեկության շրջանում գուցե զարմանաս՝ տեսնելով, թե որքան անկայուն և անկանխատեսելի կարող են լինել քո հույզերը։

Եթե տատանվող հույզերիդ պատճառով խառնաշփոթի մեջ ես ընկնում, հիշի՛ր. դրանցից շատերը կապված են հորմոնալ փոփոխությունների հետ, որոնք ուղեկցվում են անվստահության և անորոշության զգացումներով։ Սրանք բնականոն զարգացման մաս են կազմում։ Սակայն ուրախալին այն է, որ դու կարող ես հասկանալ, թե ինչ ես զգում, և սովորել վերահսկել քո հույզերը։

Իրողություն։ Երիտասարդության տարիներին կարևոր է սովորել վերահսկել հույզերը, քանի որ այդ ունակությունը քեզ պետք կգա հասուն տարիքում շատ տարբեր հանգամանքներում։

Մի երիտասարդ փորձում է խուսափել ճանապարհի վրա եղող փոսերից

Բացասական զգացումները ասես ճանապարհի վրա փոսեր լինեն։ Եթե հմուտ լինես, կկարողանաս խուսափել ամենախոր փոսերից, և ճանապարհդ հարթ կլինի

Երեք բան, որ կարող ես անել

Խոսիր։ Աստվածաշունչն ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։

«Մեր ընտանիքը մի մտերիմ ընկեր ունի, որը հորաքրոջ պես է մեզ համար։ Նա շատ ուշադիր է իմ ասածների հանդեպ, և ես անկաշկանդ արտահայտվում եմ նրա ներկայությամբ։ Երբ ճիշտ բան եմ ասում, նա հպարտանում է ինձանով, իսկ երբ սխալվում եմ, լավագույն ձևով ուղղում է ինձ» (Յոլանդա)։

Առաջարկ։ Փոխանակ խոսելու միայն քո հասակակիցների հետ, որոնք քեզ պես գուցե հուզական վերելքներ ու անկումներ են ունենում՝ խոսիր ծնողներիդ կամ մեկ ուրիշ վստահելի չափահաս անձնավորության հետ։

Գրիր։ Աստվածաշունչը պատմում է Հոբի մասին, որը, խոր հուսահատության մեջ լինելով, ասաց. «Մտահոգությունս չպիտի զսպեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1)։ Բացի որևէ մեկի հետ խոսելուց՝ կարող ես նաև «խոսել»՝ քո զգացումների մասին գրելով։

«Ես ամեն տեղ գնալիս ինձ հետ փոքրիկ գրառումների տետր եմ վերցնում։ Երբ մի բան է լինում, որն ինձ տխրեցնում է, գրի եմ առնում դա։ Գրելը մեծ թեթևացում է բերում ինձ» (Իլիանա)։

Առաջարկ։ Գրառումների տետր պահիր, որում կարող ես գրել քո հույզերի մասին, նաև այն մասին, թե ինչու են դրանք առաջացել, և թե ինչպես կարող ես վերահսկել այդ հույզերը։ Այս հոդվածին վերաբերող գրառումների էջը կարող է օգտակար լինել քեզ համար։

Աղոթիր։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55։22)։

«Ես միշտ աղոթում եմ Եհովային, երբ անհանգիստ ու ընկճված եմ լինում։ Եվ միշտ թեթևացում եմ զգում այն բանից հետո, երբ սիրտս բացում եմ նրա առաջ» (Ժասմին)։

Առաջարկ։ Չնայած անհանգստություններին՝ մտածիր քո կյանքում եղած երեք բաների մասին, որոնց համար կարող ես շնորհակալ լինել։ Երբ աղոթում ես Եհովային, խնդրիր, որ օգնի քեզ, բայց նաև երախտագիտություն արտահայտիր օրհնություններիդ համար։

Ինչ են ասում հասակակիցներդ

Դանիել

«Փիլիպպեցիներ 4։6-ը հորդորում է մեզ աղոթել մեր մտահոգությունների մասին «շնորհակալության հետ մեկտեղ»։ Իմ աղոթքներում ես ձգտում եմ երախտագետ լինել, փնտրել մի նոր բան, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Եհովային։ Զգում եմ, որ այդպես վարվելը նվազեցնում է իմ մտահոգությունները» (Դանիել)։

Ջեսիկա

«Երբեմն զգում եմ, որ ուժ չունեմ սիրտս Եհովայի առաջ բացելու, այնուամենայնիվ, անում եմ դա։ Աղոթքը օգնում է ինձ հասկանալու, թե որքան սիրող է Եհովան, և որ շուտով, ինչպես գրված է Հայտնություն 21։4-ում, նա «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից»» (Ջեսիկա)։

a Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե բազմաթիվ երիտասարդներ սովորաբար ինչ հուզական տատանումներ են ունենում։ Եթե ունես երկբևեռ խանգարում կամ տառապում ես այլ տեսակի դեպրեսիայով, տես «Ինչպե՞ս պայքարեմ դեպրեսիայի դեմ» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը