Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 9/1 էջ 7
  • Ինչո՞ւ ենք քարոզում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ենք քարոզում
  • 2015 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Այլ օգտակար խորհուրդներ ընտանիքների համար
    2018 Արթնացե՛ք
  • Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները
    Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները
  • Օգնություն՝ Աստվածաշունչը հասկանալու համար
    2015 Դիտարան
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. օգտվենք JW.ORG կայքից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
Ավելին
2015 Դիտարան
w15 9/1 էջ 7
Երկու Եհովայի վկաներ քարոզում են բնակելի տարածքում

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում

Եհովայի վկաները հայտնի են հատկապես իրենց լայնածավալ քարոզչական գործունեությամբ։ Մենք քարոզում ենք տնից տուն, հասարակական վայրերում և առհասարակ ամեն տեղ, որտեղ հանդիպում ենք մարդկանց։ Ինչո՞ւ ենք կատարում այդ գործը։

Մեր քարոզչական գործով փառաբանում ենք Աստծուն և հայտնի ենք դարձնում նրա անունը (Եբրայեցիներ 13։15)։ Նաև այդպիսով կատարում ենք Հիսուս Քրիստոսի տված հետևյալ հանձնարարությունը. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։

Բացի այդ, մենք քարոզում ենք մարդկանց, քանի որ սիրում ենք նրանց (Մատթեոս 22։39)։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ամեն մարդ ունի իր համոզմունքները, և որ մեր քարոզած լուրը գուցե չհետաքրքրի ամեն մեկին։ Այդուհանդերձ, գիտենք, որ Աստվածաշնչի ճշմարտությունները կարող են փրկել մարդկանց կյանքը։ Ահա թե ինչու մենք «առանց դադարի շարունակում ենք սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել», ինչպես որ վարվում էին առաջին դարի քրիստոնյաները (Գործեր 5։41, 42)։

Հասարակագետ Անտոնիո Կովա Մադուրոն գրել է, որ «Եհովայի վկաները մեծ ջանքեր են թափում, դժվարություններ են կրում, անգամ զոհում են իրենց ողջ ուժերն ու միջոցները.... որ Սուրբ Գրքի խոսքերը հասցնեն աշխարհի ամենահեռավոր անկյունները» («El Universal» թերթ, Վենեսուելա)։

Մեր գրականությունը ընթերցող մարդկանցից շատերը Եհովայի վկաներ չեն։ Բացի այդ, Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրող միլիոնավոր մարդիկ պատկանում են այլ կրոնների։ Սակայն այդ մարդիկ ուրախ են և երախտապարտ, որ Եհովայի վկաները այցելում են իրենց։

Գուցե ունենաք այլ հարցեր Եհովայի վկաների վերաբերյալ։ Կարող եք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ՝

  • դիմելով Եհովայի վկաներից որևէ մեկին

  • այցելելով մեր վեբ կայք՝ www.pr418.com

  • ներկա լինելով մեր հանդիպումներին (մուտքն ազատ է)։

Հիսուսը երկու աշակերտների ուղարկում է քարոզելու
Ձյունածածկ լեռ

Եհովայի վկաների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարող եք www.pr418.com/hy-armn կայքում դիտել «Եհովայի վկաներ. կազմակերպված հռչակում են բարի լուրը» լիամետրաժ ֆիլմը։ (Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՖԻԼՄԵՐ)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը