Պարբերագիր, որն արժե «յուրացնել»
Դեյվիդը սովորում է Օբաֆեմի Ավոլովո համալսարանի (Նիգերիա) իրավաբանական ֆակուլտետում։ Վերջերս նա մի այսպիսի նամակ էր գրել Եհովայի վկաների տեղի մասնաճյուղին. ««Արթնացե՛ք» պարբերագիրը կանոնավորապես տալիս եմ յոթանասունամյա մի ականավոր պրոֆեսորի, որը մեր ֆակուլտետում իրավագիտություն է դասավանդում։ Մի առավոտ՝ պարբերագրի հերթական համարները ստանալուց հետո, նա իր աշխատասենյակ եկած այցելուին ասաց հետևյալ խոսքերը. «Կան գրքեր, որ «համտեսելու» համար են, կան՝ որ «կուլ տալու», բայց քիչ են այնպիսի գրքերը, որոնք արժե «ծամել» ու «յուրացնել»։ «Արթնացե՛ք»–ը մի պարբերագիր է, որն արժե «ծամել» ու «յուրացնել»»։
Մեկ ուրիշ անգամ՝ պրոֆեսորի աշխատասենյակից դուրս գալիս, Դեյվիդը պատահաբար լսել էր, որ նա իր մոտ եկած մի տղամարդու խորհուրդ էր տալիս կարդալ «Արթնացե՛ք» պարբերագիրը։ «Նա գոհունակությամբ արտահայտվեց այն մասին, թե ինչպիսի խորը հետազոտությունների հիման վրա են գրվում «Արթնացե՛ք»–ում ընդգրկված նյութերը, և քննարկվող հարցերի վերաբերյալ ինչպիսի հավասարակշռված ու միևնույն ժամանակ հաստատուն տեսակետներ են արտահայտվում այնտեղ։ Ես լսեցի հետևյալ խոսքերը. «Այս պարբերագիրը մեծ ուշադրությամբ եմ ընթերցում։ Նման հրաշալի հոդվածներ գրելու համար հեղինակները պետք է որ Աստծո կողմից իմաստություն ստանան»»։
«Արթնացե՛ք»–ը կրթում է ու լուսավորում։ Պարբերագիրը բովանդակում է բազմաթիվ թեմաներ։ Իսկ ամենակարևորը, այն ամրացնում է մեր վստահությունը Արարչի խոստման հանդեպ, որն արձանագրված է Աստվածաշնչում։ Այդ խոստման համաձայն՝ ներկայիս համակարգը փոխարինվելու է խաղաղ նոր աշխարհով։ Աստծո այս նպատակի մասին ավելի հանգամանորեն խոսվում է 32 էջից բաղկացած «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկում, որտեղից Աստվածաշնչի հիման վրա կարող եք տեղեկանալ, թե ինչ է անհրաժեշտ Արարչի հավանությանը արժանանալու համար։ Դուք կարող եք պատվիրել այդ գրքույկը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով այնտեղ նշված հասցեով կամ այս պարբերագրի 5-րդ էջի վրա տպագրված հասցեներից որևէ մեկով։
□ Ես ցանկանում եմ ստանալ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը։ Նշեք լեզուն
□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար