«Ձեռքիցս չեմ կարողանում ցած դնել այն»
◼ Անցյալ տարի Եհովայի վկաների համաժողովներին, որոնք անցկացվել են ամբողջ աշխարհում, լույս տեսավ 224 էջանոց պատկերազարդ մի գիրք Աստվածաշնչի հիմնական ուսմունքների վերաբերյալ։ Այն վերնագրված է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։
Ընթերցողներից մեկը գրում է. «Ձեռքիցս չեմ կարողանում ցած դնել այն։ Այս գիրքը մինչև օրս գոյություն ունեցած ուսումնասիրության ձեռնարկներից լավագույնն է, քանի որ այստեղ կարծես հավաքված լինեն այդ ձեռնարկների ամենալավ մտքերը»։
Մեկ ուրիշ ընթերցող ասում է. «Յուրաքանչյուր էջ հորդորում է քեզ շարունակել ընթերցանությունը։ Ինձ դուր է գալիս նաև այն, թե ինչպես է ամեն գլխի վերջում ներկայացվում հաջորդ գլխի թեման։ Կան հատվածներ, որոնք կարդալիս աչքերս արցունքով են լցվում։ Այնքան շատ բան կա, որ ինձ դուր է գալիս այս գրքում, որ կարող էի մի ամբողջ գիրք գրել դրա մասին»։
Իսկ մեկ ուրիշ երախտագետ անձնավորություն գրում է. «Հավատացեք, այս գիրքն անգնահատելի գանձ է հոգևոր առումով, և այն հիանալի գործիք կլինի նոր աշակերտներ պատրաստելու գործում»։
«Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը այժմ մատչելի է ավելի քան 140 լեզուներով։ Դուք կարող եք պատվիրել այդ գրքից՝ լրացնելով ներքևի կտրոնը և այն ուղարկելով 5–րդ էջում հիշատակված հասցեներից որևէ մեկով։
□ Ես պատվիրում եմ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։
□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար