Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/07 էջ 31
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Մանրէներ՝ գրասենյակում
  • «Քրիստոնյաներ՝ միայն խոսքով»
  • Մարդիկ և կենդանիները պայքարում են գոյատևելու համար
  • Նավարկություններն ազդում են ափամերձ վայրերի եղանակի վրա
2007 Արթնացե՛ք
g 4/07 էջ 31

Դիտում ենք աշխարհը

◼ Անցած 15 ամիսներին Մեխիկոյի փողոցներում գտնվել են ծնողների կողմից լքված 82 նորածին երեխաներ, որոնցից 27–ը՝ մահացած («ԷԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» թերթ, ՄԵՔՍԻԿԱ)։

◼ Կալիֆորնիայի (ԱՄՆ) երկու ազգային պարկերի քարայրներում կատարված հետազոտությունների շնորհիվ գտնվել է կենդանիների 27 նոր տեսակ։ Ազգային պարկերի ծառայությունում աշխատող քարայրների մասնագետ Ջոել Դեսփեյնը ասում է. «Սա փաստում է, որ մենք շատ քիչ բան գիտենք շրջապատող աշխարհի մասին» («ՍՄԻԹՍՈՆԻԱՆ» հանդես, ԱՄՆ)։

◼ Երկրագնդի բնակչության քսան տոկոսը բավականաչափ խմելու ջուր չունի։ Իսկ քառասուն տոկոսը զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից («ՄԻԼԵՆԻՈ» թերթ, ՄԵՔՍԻԿԱ)։

◼ Ամեն տարի միայն Սերենգետի ազգային պարկում որսագողերը 20 000–30 000 կենդանիներ են սպանում («ԴԵՅԼԻ ՆՅՈՒՍ» թերթ, ՏԱՆԶԱՆԻԱ)։

◼ Բարսելոնում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 16 տարեկան յուրաքանչյուր 3 աշակերտից 1–ը կանոնավորաբար կանեփ է ծխում («ՎԱՆԳՈՒԱՐԴԻԱ» թերթ, ԻՍՊԱՆԻԱ)։

Մանրէներ՝ գրասենյակում

Արիզոնայի համալսարանի մանրէակենսաբանները ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում ստուգել են մանրէների առկայությունը գրասենյակներում։ Ամենաշատ մանրէներ հայտնաբերվել են հետևյալ հինգ տեղերում (ըստ աղտոտվածության չափի)՝ հեռախոսների, սեղանների մակերեսի, ջրի ծորակների պտուտակների, միկրոալիքային վառարանների բռնակների ու համակարգչային ստեղնաշարերի վրա»,— ասվում է «Գլոբ էնդ մեյլ» լրագրում։ Համաձայն այս տեղեկագրության՝ «միջին հաշվով յուրաքանչյուր աշխատանքային սեղանի վրա 100 անգամ ավելի շատ մանրէ կա, քան խոհանոցային սեղանի վրա, և 400 անգամ ավելի շատ մանրէ, քան՝ զուգարանակոնքի վրա»։

«Քրիստոնյաներ՝ միայն խոսքով»

Ֆիլիպինցիները համարվում են ասիական միակ «քրիստոնյա» ազգը։ Սակայն Ֆիլիպինյան Ավետարանչական եկեղեցիների խորհրդի եպիսկոպոս Էֆրայիմ Տենդերոն նշում է. «Մեզանից շատերը քրիստոնյաներ են միայն խոսքով և ոչ թե՝ գործով»։ Ինչպես ասվում է «Մանիլա բուլետին» թերթում, այդ հարցում մասամբ մեղավոր են եկեղեցական առաջնորդները, քանի որ նրանք չեն «օգնում մարդկանց տեղեկություններ ստանալ Աստվածաշնչի ուսմունքների վերաբերյալ և արժևորել դրանք»։ Եկեղեցական որոշ քարոզներ մարդկանց ուշադրությունը ավելի շատ ուղղում են ոչ թե Գրությունների, այլ քաղաքականության վրա։

Մարդիկ և կենդանիները պայքարում են գոյատևելու համար

Նայրոբիում հրատարակվող «Իսթ աֆրիքն» թերթում ասվում է, որ «Սոմալիի՝ երաշտից տուժած շրջաններում սովորական բան է դարձել այն, որ շնակապիկներն ու բորենիները հարձակվում են մարդկանց վրա»։ Մի անգամ այդպիսի հարձակումը (ջրի համար) վերջացավ նրանով, որ մի քանի շնակապիկներ սատկեցին, իսկ որոշ տավարածներ վնասվածքներ ստացան։ Ասում են, որ կապիկները խմբերով հավաքվում են «գլխավոր ճանապարհների խաչմերուկներում կամ կամուրջների վրա»՝ կողոպտելու դեպի տեղի շուկաներն ուղևորվող բեռնատար մեքենաները։ «Հաճախ կարելի է տեսնել այդ կենդանիներին բանանների խրձեր և [մեծ] ձմերուկներ գողանալիս»,— նշվում է թերթում։

Նավարկություններն ազդում են ափամերձ վայրերի եղանակի վրա

Գերմանական «Քյոլներ շտադտ անցայգեր» թերթը հայտնում է, որ նավարկությունները կարող են ազդել ափամերձ վայրերի եղանակի վրա։ Մաքս Փլանկ օդերևութաբանության ինստիտուտի (Համբուրգ) աշխատակիցները հետազոտել են Լա Մանշի վրայի ամպակույտերը։ Նրանք պարզել են, որ ափամերձ գոտիներում ամպերն ավելի նոսր են դարձել, իսկ ծովի վրայի ամպերի խտությունը, հակառակը, մեծացել է։ Ըստ մասնագետների՝ այս երևույթի պատճառը նավերի ծուխն է։ Նավերից դուրս եկող մուրը մեծապես նպաստում է ամպերի խտացմանը և ավելի շատ ջրային կաթիլների ձևավորմանը։ Թերթում ասվում է. «Անցած 50 տարիներին նավերը չորս անգամ ավելի շատ են վառելանյութ օգտագործել»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը