Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/07 էջ 10–12
  • Նա հարմա՞ր է ինձ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա հարմա՞ր է ինձ
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ցանկացած մարդ հարմա՞ր է
  • Նա համապատասխանո՞ւմ է ինձ
  • Վերջ դնե՞լ ընկերությանը
  • Նա հարմա՞ր է ինձ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
  • Հիսուսը հրաշքով բուժումներ է անում
    2008 Դիտարան
  • Պետրոսը ուրանում է Հիսուսին
    2008 Դիտարան
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 7/07 էջ 10–12

Երիտասարդները հարցնում են...

Նա հարմա՞ր է ինձ

Փորձիր պատասխանել հետևյալ հարցին.

Ինչպիսի՞ն պետք է լինի այն անձնավորությունը, որը գուցե դառնա քո կողակիցը։ Ստորև բերված ցուցակում դիր այն չորս հատկությունների կողքին, որոնք, ըստ քեզ, ամենակարևորն են։

․․․․․ գեղեցիկ

․․․․․ հոգևոր

․․․․․ ընկերական

․․․․․ վստահելի

․․․․․ հեղինակավոր

․․․․․ բարոյապես մաքուր

․․․․․ կատակասեր

․․․․․ նպատակասլաց

Պատանեկան հասակում երբևէ խելահեղորեն սիրահարվե՞լ ես։ Վերոհիշյալ ցուցակում դիր այն հատկության կողքին, որը քեզ համար ամենակարևորն է եղել այն ժամանակ։

Վերոհիշյալ հատկություններից յուրաքանչյուրն էլ գրավիչ է։ Բայց համաձայն չե՞ս, որ երբ պատանեկան տարիներին խելահեղորեն սիրահարված ես եղել մեկին, քեզ ավելի շատ գրավել են արտաքին բաները, օրինակ՝ ձախ սյունակում նշված հատկությունները։

Սակայն հասունանալուն զուգընթաց դու սկսում ես մարդու մեջ փնտրել ավելի խոր հատկություններ, ինչպիսիք են աջ սյունակում նշվածները։ Օրինակ՝ սկսում ես գիտակցել, որ ձեր բակի ամենագեղեցիկ աղջիկը գուցե այնքան էլ վստահելի անձնավորություն չէ, կամ ձեր դասարանի ամենահեղինակավոր տղան գուցե բարոյապես մաքուր չէ։ Եթե արդեն անցել է քո «երիտասարդության ծաղկուն շրջանը», այսինքն՝ կյանքի այն ժամանակահատվածը, երբ քո մեջ առաջին անգամ սեռական ուժգին ցանկություններ են արթնացել, ամենայն հավանականությամբ, այժմ դու, ցանկանալով պատասխանել «նա հարմա՞ր է ինձ» հարցին, մակերեսային հատկություններից ավելի խոր գծեր ես փնտրում անհատի մեջ (1 Կորնթացիներ 7։36)։

Ցանկացած մարդ հարմա՞ր է

Ժամանակի ընթացքում հակառակ սեռի շատ անձնավորություններ գուցե գրավեն քո ուշադրությունը։ Սակայն, ինչ խոսք, ցանկացածի հետ չես ամուսնանա։ Ի վերջո, դու ողջ կյանքի համար ես կողակից ընտրում, մեկին, որը կբացահայտի քո լավ հատկությունները, և դու էլ նրանը (Մատթեոս 19։4–6)։ Իսկ ո՞վ կարող է լինել այդ անհատը։ Նախքան այս հարցին պատասխանելը «նայիր հայելու մեջ» և ազնվորեն ինքնաքննություն կատարիր (Հակոբոս 1։23–25)։

Որպեսզի ինքդ քեզ ավելի լավ ճանաչես, պատասխանիր հետևյալ հարցերին.

Որո՞նք են իմ ուժեղ կողմերը։

․․․․․

Որո՞նք են իմ թույլ կողմերը։

․․․․․

Ի՞նչ զգացական և հոգևոր կարիքներ ունեմ։

․․․․․

Ինքդ քեզ ճանաչելը հեշտ բան չէ, բայց այսպիսի հարցերը կարող են քեզ օգնել։a Որքան ավելի լավ ճանաչես ինքդ քեզ, այնքան ավելի ճիշտ կկողմնորոշվես, թե ով կարող է օգնել քեզ, որ զարգացնես քո դրական և ոչ թե բացասական հատկությունները։ Սակայն ի՞նչ կարող ես անել, եթե կարծում ես, որ գտել ես քեզ համապատասխան անձնավորությանը։

Նա համապատասխանո՞ւմ է ինձ

Այս հարցին պատասխանելու համար օբյեկտիվորեն նայիր ընկերոջդ (ընկերուհուդ)։ Զգույշ եղիր. գուցե հակված լինես տեսնելու միայն այն, ինչ ցանկանում ես։ Մի՛ շտապիր։ Ձգտիր ճանաչել նրա ներքին անձնավորությունը։

Մտերմություն անող շատ անհատներ խորությամբ չեն քննում այս հարցերը։ Նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե ինչ ընդհանուր բաներ ունեն իրենք։ Օրինակ՝ ասում են. «Մեզ դուր է գալիս նույն երաժշտությունը», «Երկուսս էլ սիրում ենք զբաղվել նույն բաներով», «Մենք բոլոր հարցերում համաձայն ենք իրար հետ»։ Բայց ինչպես նշվեց հոդվածի սկզբում, եթե երիտասարդությանդ ծաղկուն շրջանն անցել է, դու ավելի խորը կնայես հարցերին։ Դու կձգտես ճանաչել «սրտի ծածուկ մարդուն» (1 Պետրոս 3։4; Եփեսացիներ 3։16)։

Օրինակ՝ ընդհանուր բաների վրա կենտրոնանալու փոխարեն՝ քննիր, թե ինչ է տեղի ունենում, երբ իրար հետ համաձայն չեք։ Ինչպե՞ս է այդ անձնավորությունը վարվում տարաձայնությունների դեպքում. պնդո՞ւմ է իր ասածը՝ տեղի տալով «զայրույթի պոռթկումներին» և «վիրավորական խոսքերին» (Գաղատացիներ 5։19, 20; Կողոսացիներ 3։8)։ Թե՞ խոհեմություն է հանդես բերում՝ պատրաստ լինելով զիջումների գնալու հանուն խաղաղության, եթե ճշտի ու սխալի հարց չկա (Հակոբոս 3։17)։

Կարող ես մեկ ուրիշ հարց տալ ինքդ քեզ. «Նա սիրո՞ւմ է իշխել, խանդո՞տ է։ Ուզո՞ւմ է տեղյակ լինել իմ ամեն մի քայլին»։ Նիկոլ անունով մի երիտասարդ կին ասում է. «Սեփականատիրական հակումներն ու խանդոտությունը վտանգավոր նշաններ են։ Ես լսել եմ, որ մտերմություն անող որոշ զույգեր իրար հետ վիճում են, որովհետև նրանցից մեկը ցանկանում է մշտապես իր հսկողության տակ պահել մյուսին։ Կարծում եմ՝ դա վատ նշան է»։

Ի՞նչ կարծիք ունեն քո ընկերոջ (ընկերուհու) մասին ուրիշները։ Գուցե ցանկանաս զրուցել նրանց հետ, ովքեր այդ անհատին որոշ ժամանակ է՝ ճանաչում են. օրինակ՝ կարող ես դիմել նրա ժողովի հասուն անհատներին։ Նրանք քեզ կասեն, թե արդյոք այդ անհատը «լավ վկայություն ունի» մյուսներից (Գործեր 16։1, 2)։b

Վերջ դնե՞լ ընկերությանը

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հասկանում ես, որ քո հավանած անձնավորությունը հարմար կողակից չի լինի։ Այդ դեպքում լավ կլինի վերջ դնել ձեր ընկերությանը։ Աստվածաշունչն ասում է. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում» (Առակաց 22։3)։c

Հետագայում, հնարավոր է, մեկ ուրիշի հետ ցանկանաս ընկերություն անել։ Անկասկած, ձեռք բերված փորձի շնորհիվ դու ավելի հավասարակշռված կնայես իրերին։ Գուցե այդ անգամ «նա հարմա՞ր է ինձ» հարցին պատասխանես՝ այո՛։

«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում

[Ծանոթագրություններ]

a Ինքնաքննություն կատարելու նպատակով ավելի շատ հարցեր կարող ես գտնել «Արթնացե՛ք»–ի 2007 թ. ապրիլ–հունիսի համարում (էջ 30)։

b Տե՛ս նաև 11–րդ և 12–րդ էջերի շրջանակներում տրված հարցերը։

c Ընկերությանը վերջ դնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2001 թ. մարտի 22–ի համարը (էջ 12–14, ռուս., անգլ.)։

ՄՏԱԾԻՐ

◼ Քո ո՞ր հատկությունները կնպաստեն, որ լավ կողակից լինես։

◼ Ի՞նչ հատկություններ ես փնտրում ապագա կողակցիդ մեջ։

◼ Ինչպե՞ս կարող ես ավելի շատ բան իմանալ քո ընկերոջ (ընկերուհու) բնավորության, վարքի և հեղինակության մասին։

[Շրջանակ 11–րդ էջի վրա]

Նա լավ ամուսին կլինի՞ ինձ համար

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ

❑ Ինչպե՞ս է բանեցնում իր իշխանությունը (Մատթեոս 20։25, 26)։

❑ Ի՞նչ նպատակներ ունի (1 Տիմոթեոս 4։15)։

❑ Ձգտո՞ւմ է հասնել այդ նպատակներին (1 Կորնթացիներ 9։26, 27)։

❑ Ովքե՞ր են նրա ընկերները (Առակաց 13։20)։

❑ Ի՞նչ վերաբերմունք ունի փողի նկատմամբ (Եբրայեցիներ 13։5, 6)։

❑ Ո՞ր զվարճություններն են նրան դուր գալիս (Սաղմոս 97։10)։

❑ Ի՞նչ է ցույց տալիս նրա հագուկապը (2 Կորնթացիներ 6։3)։

❑ Ինչպե՞ս է դրսևորում իր սերը Եհովայի հանդեպ (1 Հովհաննես 5։3)։

ՆԱԵՎ

❑ Աշխատասե՞ր է (Առակաց 6։9–11)։

❑ Պատասխանատվությա՞մբ է տնօրինում իր ֆինանսական միջոցները (Ղուկաս 14։28)։

❑ Ունի՞ լավ համբավ (Գործեր 16։1, 2)։

❑ Պատվո՞ւմ է իր ծնողներին (Ելից 20։12)։

❑ Ուշադի՞ր է ուրիշների հանդեպ (Փիլիպպեցիներ 2։4)։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՇԱՆՆԵՐ

❑ Բարկացկո՞տ է (Առակաց 22։24)։

❑ Փորձո՞ւմ է քեզ ներքաշել սեռական անբարոյության մեջ (Գաղատացիներ 5։19)։

❑ Ֆիզիկապես կամ խոսքերով հարվածո՞ւմ է (Եփեսացիներ 4։31)։

❑ Կարծո՞ւմ է, որ ժամանակը լավ անցկացնելու համար ալկոհոլ է անհրաժեշտ (Առակաց 20։1)։

❑ Խանդոտ ու եսակենտրո՞ն է (1 Կորնթացիներ 13։4, 5)։

[Շրջանակ 12–րդ էջի վրա]

Նա լավ կին կլինի՞ ինձ համար

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ

❑ Ինչպե՞ս է ցույց տալիս իր հնազանդությունը ընտանիքում և ժողովում (Եփեսացիներ 5։21, 22)։

❑ Ի՞նչ է ցույց տալիս նրա հագուկապը (1 Պետրոս 3։3, 4)։

❑ Ովքե՞ր են նրա ընկերները (Առակաց 13։20)։

❑ Ի՞նչ վերաբերմունք ունի փողի նկատմամբ (1 Հովհաննես 2։15–17)։

❑ Ի՞նչ նպատակներ ունի (1 Տիմոթեոս 4։15)։

❑ Ձգտո՞ւմ է հասնել այդ նպատակներին (1 Կորնթացիներ 9։26, 27)։

❑ Ո՞ր զվարճություններն են նրան դուր գալիս (Սաղմոս 97։10)։

❑ Ինչպե՞ս է դրսևորում իր սերը Եհովայի հանդեպ (1 Հովհաննես 5։3)։

ՆԱԵՎ

❑ Աշխատասե՞ր է (Առակաց 31։17, 19, 21, 22, 27)։

❑ Պատասխանատվությա՞մբ է տնօրինում իր ֆինանսական միջոցները (Առակաց 31։16, 18)։

❑ Ունի՞ լավ համբավ (Հռութ 4։11)։

❑ Պատվո՞ւմ է իր ծնողներին (Ելից 20։12)։

❑ Ուշադի՞ր է ուրիշների հանդեպ (Առակաց 31։20)։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՇԱՆՆԵՐ

❑ Կռվարա՞ր է (Առակաց 21։19)։

❑ Փորձո՞ւմ է քեզ ներքաշել սեռական անբարոյության մեջ (Գաղատացիներ 5։19)։

❑ Ֆիզիկապես կամ խոսքերով հարվածո՞ւմ է (Եփեսացիներ 4։31)։

❑ Կարծո՞ւմ է, որ ժամանակը լավ անցկացնելու համար ալկոհոլ է անհրաժեշտ (Առակաց 20։1)։

❑ Խանդոտ ու եսակենտրո՞ն է (1 Կորնթացիներ 13։4, 5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը