Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/09 էջ 23
  • Փափկամորթի խեցին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փափկամորթի խեցին
  • 2009 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Փափկամորթների խեցիների առանձնահատուկ ձևերը
    2017 Արթնացե՛ք
  • Խխունջի լուսարձակ խեցին
    2012 Արթնացե՛ք
  • Հյուսիսամերիկյան բզեզի զրահը
    Արդյոք պատահականությո՞ւն է
2009 Արթնացե՛ք
g 10/09 էջ 23

Արդյոք պատահականությո՞ւն է

Փափկամորթի խեցին

◼ Ծովային խխունջների խեցիները շատ դյուրաբեկ են թվում, բայց սովորաբար դրանց կոտրելը դժվար է։ Ինժեներ Քենեթ Վեքյոն իր մանկության օրերը հիշելով՝ պատմում է. «Ես երբեմն մուրճով էի կոտրում որոշ խխունջներ»։ Հատկապես կարծր է փափկամորթների խեցինa։

Նկատի առնենք հետևյալը։ Ծովային փափկամորթի խեցու ներքին շերտը (սադափ, կամ՝ մարգարտամայր) կազմված է միկրոսկոպիկ ափսեաձև մասնիկներից, որոնց չափսերն ընդամենը մի քանի նանոմետր են (մետրի մեկ միլիարդերորդ մասը)։ Մասաչուսեթսի (ԱՄՆ) Տեխնոլոգիայի ինստիտուտի նյութագիտության և ինժեներական բաժնի պրոֆեսոր Քրիստին Օրտիսը ասում է. «Սադափի միկրոսկոպիկ մասնիկների բարդ կառուցվածքը ապշեցնում է մեզ։ Կարելի է ասել, որ հենց դրանով է պայմանավորված այդ նյութի կարծրությունը»։

Գիտական հոդվածներ գրող Չարլզ Փեթիթը նկարագրում է սադափի կառուցվածքը և նշում է, որ այն «զարմանալի դասավորություն» ունի։ Նա բացատրում է. «Լայնակի կտրվածքի միկրոսկոպիկ պատկերից երևում է, որ այն նման է աղյուսե շարվածքի. ածխաթթվային կալցիումի բյուրեղի վեցանկյուն հարթ սալիկները դասավորված են իրար վրա շատ մոտ շերտերով։ Այդ շերտերը ամրացված են կրային լուծույթով՝ սպիտակուցով հարուստ էլաստիկ խեժով, որն արտադրում է ծովային խխունջը»։

Գիտնականների կարծիքով՝ փափկամորթի խեցու ամրության «գաղտնիքը» կարելի է օգտագործել տարբեր նպատակներով, օրինակ՝ ամուր զրահների, մեքենաների վահանակների, ինքնաթիռների թևերի պատրաստման համար։ Օրտիսն ասում է. «Բնության մեջ հանդիպում են այնպիսի նյութեր, որոնք կազմված են նանոմասշտաբային կառուցվածքի սկզբունքներով։ Դրանք ունեն գերազանց մեխանիկական հատկություններ։ Շատ բնագավառներում ինժեներները դեռ չեն կարողանում կիրառել այդ սկզբունքները»։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք փափկամորթի խեցին, որն ապշեցնում է իր կարծրությամբ, պատահականորե՞ն է առաջացել։ Թե՞ այն ծրագրված է եղել։

[Ծանոթագրություն]

a Փափկամորթները անողնաշարավոր կենդանիներ են։ Ծովային փափկամորթների տեսակներից են անատամը, միդիան, ոստրեն, ծովային սանրը, ութոտանին և կաղամարը։

[Նկար 23–րդ էջի վրա]

Ծովային խխունջի ներքին շերտի լայնակի կտրվածքի մեծացրած պատկերը

[Նկար. թույլտվությամբ 23–րդ էջի վրա]

Inset: © Eye of Science/Photo Researchers, Inc.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը