Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/09 էջ 24–27
  • Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ
  • 2009 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս համարձակորեն խոսեմ հավատիս մասին դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել հավատս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Նա հարմա՞ր է ինձ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 10/09 էջ 24–27

Երիտասարդները հարցնում են

Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ

«Հավատիս մասին խոսելու լավ առիթներ եմ ունեցել։ Սակայն բաց եմ թողել այդ հնարավորությունները»։ (Քաղեբa)

«Մի օր ուսուցչուհին հարցրեց դասարանին, թե որն է մեր տեսակետը էվոլյուցիայի վերաբերյալ։ Դա լավ հնարավորություն էր, որ խոսեի հավատիս մասին։ Բայց ես ասես քարացել էի ու ոչինչ չասացի։ Հետո շատ ափսոսացի»։ (Ժասմին)

ԵԹԵ քեզ հետ էլ է նման բան պատահել, ապա լավ կհասկանաս Քաղեբին ու Ժասմինին։ Հավանաբար նրանց պես՝ դու էլ ես սիրում ճշմարտությունը և ուզում ես պատմել ուրիշներին այդ մասին, բայց վախենում ես խոսելուց։ Սակայն մի՛ վհատվիր, դու կարող ես ավելի համարձակ լինել։ Հետևյալ վեց քայլերը կօգնեն քեզ։

1. Մտածիր, թե ինչն է քեզ վախեցնում։ Երբ պատկերացնում ես քեզ հավատիդ մասին խոսելիս, թերևս անմիջապես մի ահավոր տեսարան է աչքիդ առաջ գալիս։ Բայց եթե փորձես թղթի վրա գրել, թե ինչն է քեզ վախեցնում, դա երբեմն կօգնի, որ շատ չվախենաս։

Ավարտիր այս նախադասությունը։

◼ Եթե դպրոցում խոսեմ հավատիս մասին, գուցե

․․․․․

Հնարավոր է՝ քեզ մխիթարի այն, որ նման զգացումներ ունենում են նաև քո տարիքի շատ քրիստոնյաներ։ Օրինակ՝ 14–ամյա Քրիստոֆերը ասում է. «Ես վախենում եմ, որ երեխաները ինձ կծաղրեն ու կասեն, որ տարօրինակ եմ»։ Իսկ Քաղեբը, որի խոսքերը մեջբերված են հոդվածի սկզբում, ասում է. «Ես վախենում եմ, որ ինչ–որ մեկը հարց կտա, որին չեմ կարողանա պատասխանել»։

2. Ընդունիր, որ դժվարություններ կլինեն։ Իսկ վախենալու պատճառներ կա՞ն։ Այո՛, երբեմն կարող են լինել։ Աշլին ասում է. «Ոմանք ձևացնում են, թե հետաքրքրված են, բայց հետո ծաղրում են ինձ՝ կրկնելով խոսքերս ուրիշների մոտ»։ Իսկ Նիկոլը պատմում է. «Մի տղա համեմատեց սուրբգրային մի համար իմ և իր Աստվածաշնչով և երբ տեսավ, որ տարբեր բառերով է շարադրված միտքը, ասաց, որ իմ Աստվածաշունչը փոխված է։ Ես շփոթվեցի ու չիմացա՝ ինչ ասել»b։

Հնարավոր է՝ քեզ վախեցնի այն միտքը, որ կարող ես այդպիսի իրավիճակում հայտնվել։ Բայց դրանցից պետք չէ խուսափել։ Եղիր իրատես և ընդունիր, որ նման իրավիճակներ կլինեն քրիստոնյայի կյանքում (2 Տիմոթեոս 3։12)։ 13–ամյա Մեթյուն ասում է. «Հիսուսն ասաց, որ իր հետևորդները հալածվելու են, դրա համար չպիտի ակնկալենք, որ բոլորը պիտի սիրեն մեզ ու համաձայնվեն մեզ հետ» (Հովհաննես 15։20)։

3. Մտածիր օգուտների մասին։ Ի՞նչ օգուտ կարող է տալ դժվարությունը։ 21–ամյա Ամբերը ասում է. «Մի կողմից՝ դժվար է, երբ հավատիդ մասին խոսում ես մեկի հետ, ով չի հարգում Աստծու Խոսքը։ Մյուս կողմից, սակայն, դա լավ առիթ է, որ ստուգես, թե որքան մեծ է հավատդ» (Հռոմեացիներ 12։2)։

Նայիր, թե ինչ ես գրել վերևում և մտածիր, թե առնվազն ինչ երկու օգուտ կտա քեզ այդ իրավիճակը։ Գրի առ դրանք։

1 ․․․․․

2 ․․․․․

Հարցրու ինքդ քեզ։ Եթե խոսեմ հավատիս մասին, ապա ինչպե՞ս դա կնվազեցնի հասակակիցներիս ճնշումը։ Ինչպե՞ս կանդրադառնա իմ ինքնավստահության վրա, Եհովայի հանդեպ ունեցած իմ զգացմունքների և իմ հանդեպ ունեցած Նրա զգացմունքների վրա (Առակաց 23։15)։

4. Եղիր պատրաստ։ «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակաց 15։28)։ Նախ մտածիր, թե ինչ հարցեր կարող են տալ քեզ։ Հետո փնտրտուքներ արա, որ կարողանաս լավ պատասխաններ տալ։ Այդպես քեզ ավելի հանգիստ կզգաս (տե՛ս «Ի՞նչ կպատասխանես» աղյուսակը, էջ 25)։

5. Սկսիր խոսել։ Իսկ եթե արդեն պատրաստված ես հավատիդ մասին խոսելու, ինչպե՞ս կարող ես սկսել զրույցը։ Տարբեր ձևեր կան։ Ինչ–որ առումով զրույց սկսելը նման է լողալուն։ Ոմանք քայլելով են մտնում ջուրը, իսկ մյուսներն էլ ցատկում են ջրի մեջ։ Նմանապես, դու կարող ես սկսել քո խոսքը ոչ կրոնական թեմայով, ապա տեսնելով, թե ինչպիսին է «ջուրը»՝ անցնել հոգևոր թեմաներին։ Սակայն եթե շատ ես անհանգստանում և վախենում ես որ լավ չի ստացվի, այդ դեպքում լավագույն տարբերակը անմիջապես «ջրի մեջ ցատկելն է» (Ղուկաս 12։11, 12)։ էնդրյուն, որը 17 տարեկան է, ասում է. «Ես շատ էի անհանգստանում, երբ մտածում էի հավատիս վերաբերյալ խոսելու մասին, սակայն հենց զրույցը սկսվում էր, տեսնում էի, որ խոսելն իմ պատկերացրածից ավելի հեշտ էր»c։

6. Խորագետ եղիր։ Ինչ խոսք, հնարավոր չէ սուզվել ծանծաղուտում, ուստի զգույշ եղիր և մի փորձիր անտեղի «ցատկել» անիմաստ բանավեճերի մեջ։ Հիշիր՝ կա խոսելու ժամանակ և կա լռելու ժամանակ (Ժողովող 3։1, 7)։ Երբեմն նույնիսկ Հիսուսը չէր պատասխանում իրեն ուղղված հարցերին (Մատթեոս 26։62, 63)։ Հետևյալ սկզբունքը միշտ պահիր քո մտքում. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում» (Առակաց 22։3)։

Ուրեմն, եթե տեսնում ես, որ վեճ է սկսվելու, մի՛ շարունակիր։ Եղիր շրջահայաց և կարճ պատասխան տուր։ Օրինակ՝ եթե դասընկերդ քեզ ծաղրելով հարցնում է. «Ինչո՞ւ չես ծխում», դու կարող ես պարզապես ասել. «Որովհետև դա վնաս է առողջությանը»։ Նրա արձագանքը կօգնի քեզ հասկանալու, թե արդյոք արժե հավատիդ մասին խոսել նրա հետ։

Վերոհիշյալ քայլերին հետևելով՝ դու միշտ պատրաստ կլինես «պաշտպանվելու ամեն մարդու առաջ» (1 Պետրոս 3։15)։ Իհարկե, պատրաստ լինել չի նշանակում չանհանգստանալ։ 18–ամյա Ալանան ասում է. «Երբ, թեկուզ վախենալով, բայց խոսում ես հավատիդ մասին, զգում ես, որ կարևոր մի բան ես արել։ Դու հաղթահարել ես քո վախը և խոսել ես, թեև վստահ չես եղել, որ ամեն բան կստացվի։ Իսկ երբ արձագանքը դրական է լինում, քեզ շատ լավ ես զգում։ Դու գոհ ես լինում քեզնից, քանի որ քաջ ես եղել ու խոսել ես»։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում։

[Ծանոթագրություններ]

a Որոշ անուններ փոխված են։

b Աստվածաշնչի շատ թարգմանություններում մտքերը տարբեր բառերով են շարադրված։ Սակայն կան թարգմանություններ, որոնք ավելի մոտ են Աստվածաշնչի բնագրին։

c Տե՛ս «Ինչպե՞ս սկսել զրույցը» շրջանակը, էջ 26։

ՄՏԱԾԻՐ ԱՅՍ ՄԱՍԻՆ

◼ Հնարավոր է, որ ձեր դպրոցում որևէ մեկը այսպես է մտածում.

«Ես գիտեմ, որ դու Եհովայի վկա ես։ Գուցե մտածում ես, որ քեզ կծաղրեմ, բայց իրականում ես հարգում եմ քեզ։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողանում հանգիստ լինել՝ չնայած աշխարհում տիրող այսքան խնդիրներին։ Ես շատ եմ վախենում։ Իսկ եթե հանկարծ պատերազմ սկսվի՞։ Կկարողանա՞ն ծնողներս վճարել իմ ուսման համար։ Դպրոցից տուն կհասնե՞մ՝ առանց կռիվների մեջ ընկնելու։ Ինձ համար ամեն բան այնքան անորոշ է, իսկ քո կյանքը, երևում է, իմաստ ունի, ու դու գիտես, թե քեզ ինչ է պետք։ Քո կրո՞նն է նպաստել դրան։ Ես ուզում եմ խոսել քեզ հետ այդ մասին, սակայն վախենում եմ այդ թեման բացելուց։ Խնդրում եմ, խոսի՛ր ինձ հետ»։

[շրջանակ/Նկար 26–րդ էջի վրա]

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

«Որոշ երեխաներ ծիծաղում էին ինձ վրա, երբ խոսում էի հավատիս մասին։ Սակայն սովորաբար նրանք ինձ հանգիստ էին թողնում, երբ հասկանում էին, որ ես դրանից վատ չեմ զգում»։ (Ֆրանչեսկա, Լյուքսեմբուրգ)

«Եթե չես խոսում հավատիդ մասին, սկսում ես մոռանալ, որ քրիստոնյա ես և վարվում ես այնպես, ասես ուրիշ մարդ լինես։ Ուրիշներին ընդօրինակելու փոխարեն՝ եղիր այնպիսին, ինչպիսին կաս»։ (Սամանտա, Միացյալ Նահանգներ)

«Երբ փոքր էի, չէի ուզում տարբերվել մյուս երեխաներից։ Սակայն հետո սկսեցի ավելի գնահատել իմ հավատը, որն օգնում է իմաստալից կյանքով ապրելու։ Ես ինձ ավելի վստահ էի զգում։ Ես հպարտանում եմ իմ կրոնով»։ (Ջեյսն, Նոր Զելանդիա)

[շրջանակ 26–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ ԶՐՈՒՅՑԸ

◼ «Ինչպե՞ս ես անցկացնելու ամառը»։ [Նրա պատասխանից հետո նշիր քո ծրագրերի մասին։ Օրինակ՝ ասա, որ ուզում ես գնալ համաժողովի կամ ընդլայնել ծառայությունդ]։

◼ Նշիր մի դեպք, որ լսել ես լրատվական միջոցներով, և հարցրու. «Լսե՞լ ես այդ մասին։ Ի՞նչ ես մտածում դրա վերաբերյալ»։

◼ «Ի՞նչ ես կարծում, աշխարհի ֆինանսական վիճակը կկարգավորվի՞ [կամ մի այլ խնդիր կլուծվի՞]։ [Թույլ տուր պատասխանել]։ Ինչո՞ւ ես այդպես ասում»։

◼ «Քեզ հետաքրքրո՞ւմ է կրոնը»։

◼ «Պատկերացնո՞ւմ ես քեզ հինգ տարի հետո»։ [Նրա պատասխանից հետո պատմիր քո հոգևոր նպատակների մասին]։

[աղյուսակ 25–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

Ի՞նչ կպատասխանես

Առաջարկ։ Քննարկիր այս աղյուսակը ծնողներիդ և ընկերներիդ հետ։ Լրացրու աղյուսակը։ Մտածիր, թե էլ ինչ հարցեր քեզ կարող են տալ դասընկերներդ։

բարոյականություն

հարցը

Ի՞նչ կարծիք ունես համասեռամոլության վերաբերյալ

պատասխանը

Ես չեմ ատում համասեռամոլներին, բայց նրանց վարքն ինձ դուր չի գալիս։.

հաջորդ հարցը

Մի՞թե դա չինշանակում, որ դու նրանց մասին կանխակալ կարծիք ունես։

ուսումնասիրությունը

1 Կորնթացիներ 6։9; «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկրորդ հատորը, գլուխ 28d։

պատասխանը

Ո՛չ, որովհետև ես դեմ եմ ոչ միայն համասեռամոլությանը, այլև անբարոյության բոլոր ձևերին։

ընկերություն

հարցը

Ինչո՞ւ դու չես ժամադրվում որևէ մեկի հետ։

պատասխանը

Ես որոշել եմ, որ կսկսեմ ընկերություն անել և ժամադրվել, երբ մի քիչ էլ մեծանամ։

հաջորդ հարցը

Պատճառը քո կրո՞նն է։

ուսումնասիրությունը

Երգ Երգոց 8։4; «Երիտասարդների հարցերը» գրքի երկրորդ հատորը, գլուխ 1։

պատասխանը

Այո՛։ Մենք սկսում ենք ժամադրվել, երբ մտածում ենք ամուսնանալու մասին։ Իսկ ես դեռ պատրաստ չեմ դրան։

չեզոքություն

հարցը

Ինչո՞ւ չես երգում ազգային հիմնը։

պատասխանը

Ես հարգում եմ այն երկիրը, որտեղ ապրում եմ, բայց չեմ պաշտում նրան, իսկ ազգային հիմնը, իրականում, աղոթք է։

հաջորդ հարցը

Ուրեմն դու չե՞ս կռվի քո երկրի համար։

ուսումնասիրությունը

Եսայիա 2։4; Հովհաննես 13։35; «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 148–151 էջերըe։

պատասխանը

Ո՛չ։ Ուրիշ երկրներում ապրող միլիոնավոր Եհովայի վկաներն էլ չեն կռվի այս երկրի դեմ։

արյուն

հարցը

Ինչո՞ւ դուք արյուն չեք փոխներարկում։

պատասխանը

Որովհետև Աստվածաշունչը ասում է, որ պետք է հեռու մնանք արյունից։ Սակայն մենք ընդունում ենք բուժման այլ ձևեր, որոնց ժամանակ արյուն չի օգտագործվում։ Ուստի ՁԻԱՀ–ով վարակվելու վտանգ չկա։

հաջորդ հարցը

Իսկ եթե այդ պատճառով մահանա՞ք։ Մի՞թե Աստված չի ների ձեզ, եթե արյուն ներարկեք։

ուսումնասիրությունը

Գործեր 5։28, 29; Եբրայեցիներ 11։6; «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 129–131 էջերը։

պատասխանը

նախընտրություն

հարցը

Այսինչը կամ այնինչը, որը ձեր կրոնից է, այս բանն է արել։ Իսկ ինչո՞ւ դու չես անում։

պատասխանը

Մեզ սովորեցնում են, թե ինչ է Աստված պահանջում, և ոչ թե ստիպում են որևէ բան անել։ Մենք ինքներս ենք որոշում՝ ինչ անել և ինչ չանել։

հաջորդ հարցը

Մի՞թե դա չի նշանակում, որ ձեր կրոնում տարբեր մարդկանց համար տարբեր չափանիշներ կան։

ուսումնասիրությունը

պատասխանը

էվոլյուցիա

հարցը

Ինչո՞ւ չեք հավատում էվոլյուցիային։

պատասխանը

Իսկ ինչո՞ւ ես պետք է հավատամ էվոլյուցիային։ Նույնիսկ գիտնականները, որոնք ավելի շատ բան գիտեն դրա վերաբերյալ, չեն ընդունում էվոլյուցիայի ուսմունքը։

հաջորդ հարցը

ուսումնասիրությունը

պատասխանը

[ծանոթագրություններ]

d Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

e Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 26–րդ էջի վրա]

Հավատի մասին խոսելը նման է լողալուն։ Դու կարող ես քայլելով մտնել ջուրը կամ էլ ցատկել ջրի մեջ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը