Այն օգնեց ինձ հաղթահարելու վատ սովորությունը
● Անցած տարի լույս ընծայվեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորը։ Այդ գրքի 180-րդ էջում բացատրվում էր Առակներ 24։16 համարը, որում ասվում է, որ եթե արդարը յոթ անգամ ընկնի, վեր կկենա։ Այս խոսքերը շատ օգնեցին մի երիտասարդ աղջկա, որն ասաց. «Պատկերված նկարը ցույց է տալիս, որ Աստված տեսնում է իմ առաջադիմությունը.... Այս գրքի օգնությամբ հասկացա, որ կարող եմ ավելի կոնկրետ աղոթել Աստծուն ու խնդրել նրան, որ օգնի ինձ հաղթահարելու անարժեքության զգացումը։ Այդպիսով ես կկարողանամ աղոթել նախքան փորձության մեջ ընկնելը և հաղթահարել վատ սովորությունը»։
«Վստահ եմ, որ եթե նույնիսկ տարիների ընթացքում 77 անգամ էլ ընկնեմ, կկարողանամ հաղթահարել խնդիրս։ Ես այլևս չեմ զգում, որ աշխարհի ամենամեղավոր մարդն եմ»։
Դուք կարող եք պատվիրել այս գիրքը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով այս ամսագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
❑ Ես պատվիրում եմ այս գիրքը
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար