4. Զգույշ եղիր դրսում սնվելիս
Ջեֆը՝ առողջ և եռանդուն 38-ամյա մի տղամարդ, մի անգամ իր ընտանիքին ռեստորան տարավ, որը գտնվում է Պիտսբուրգի մոտ (ԱՄՆ, Փենսիլվանիա)։ Մի ամիս հետո Ջեֆը մահացավ լյարդի ֆունկցիայի խանգարումից։ Պատճա՞ռը։ Ճաշի մեջ եղած կանաչ սոխը հեպատիտ A վիրուս էր ունեցել։
ԱՐԵՎՄՏՅԱՆ երկրներից մեկում սննդի վրա ծախսվող գումարի գրեթե կեսը սպառվում է ռեստորաններում։ Այդուհանդերձ, հենց նույն երկրում սննդային թունավորումների մոտ կեսը ռեստորանային ուտելիքի պատճառով է լինում։
Եթե նախընտրում ես սնվել ռեստորանում, ապա պետք է հաշվի առնես, որ ինչ-որ մեկը գնում է պարագաները, մաքրում է խոհանոցը և պատրաստում է կերակուրները։ Ինչևէ, դու ես որոշում, թե ինչ ուտել, որտեղ ուտել և ուտելիքը ռեստորանից տուն բերել, թե ոչ։
● Շուրջդ զննիր
Բրազիլիայում ապրող Դայանան ասում է. «Եթե առաջին անգամ ենք այդ ռեստորանը մտնում, նայում եմ շուրջս, ուշադրություն եմ դարձնում, թե արդյոք սեղանները, սփռոցները, սպասքը և մատուցողները մաքուր ու կոկիկ են։ Եթե ոչ, ապա դուրս ենք գալիս և ուրիշ տեղ փնտրում»։ Որոշ երկրներում սննդի տեսչության ներկայացուցիչները պարբերաբար ստուգում են ռեստորանների մաքրությունը և գնահատական տալիս, որը փակցվում է ռեստորանների վրա հանրության համար։
● Ինչ անել ավելացած ուտելիքը
ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիան խորհուրդ է տալիս. «Եթե երկու ժամվա ընթացքում տուն չես հասնելու, ավելացած ուտելիքը տուն մի՛ տար»։ Եթե ուզում ես ավելացած ուտելիքը վերցնել, ռեստորանից հետո անմիջապես տուն գնա և ուտելիքը դիր սառնարանում, հատկապես եթե օդի ջերմաստիճանը 32°C-ից բարձր է։
Եթե կիրառես այս հոդվածաշարում նշված չորս քայլերը, քո սնունդը ավելի անվտանգ կդարձնես։
[շրջանակ/նկար 7-րդ էջի վրա]
ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ «Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք չուտել այնպիսի ուտելիք, որը հնարավոր է՝ վտանգավոր լինի» (Նոեմի, Ֆիլիպիններ)։