Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/12 էջ 8–9
  • Առողջ սնունդ բոլորի համար շուտո՛վ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Առողջ սնունդ բոլորի համար շուտո՛վ
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Անվտա՞նգ սնունդ ես օգտագործում
    2012 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ներկայիս սովերի մասին
    Այլ նյութեր
  • 1. Իմաստնորեն գնումներ արա
    2012 Արթնացե՛ք
  • 3. Զգուշորեն պատրաստիր և պահիր
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 6/12 էջ 8–9

Առողջ սնունդ բոլորի համար շուտո՛վ

ԻՆՉ խոսք, գործնական քայլեր ձեռնարկելը ավելի անվտանգ կդարձնի քո սնունդը։ Սակայն շատ բաներ մեր հսկողությունից դուրս են։ Օրինակ՝ չես կարող անձամբ ստուգել յուրաքանչյուր բան, որ պետք է գնես կամ պատրաստես, քանի որ հաճախ գնում ենք այնպիսի սննդամթերք, որը մեկ ուրիշ երկրից է ներմուծվել՝ անցնելով երկար ճանապարհ։ Հետևաբար հնարավոր է՝ սնունդը աղտոտված լինի օդում, ջրում կամ հողում գտնվող քիմիական վտանգավոր տարրերից։

«Սննդի թունավորման վերահսկողություն. համաշխարհային խնդիր» վերնագրով մի հաշվետվության մեջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցները նշում են, որ սննդի անվտանգության հետ կապված խնդիրները «չեն կարող լուծվել միայն տեղի կառավարությունների կողմից. դա պահանջում է միջազգային համագործակցություն»։ Սննդային թունավորումները գլոբալ խնդիր են։

Շատերը գուցե զարմանան, թե ինչու ենք համոզվածությամբ ասում, որ շուտով առողջ սնունդ է լինելու բոլորի համար։ Պատճառն այն է, որ «Ամբողջ երկրի Տերը՝ Եհովան», խոստանում է վերջնական լուծում տալ սննդի հետ կապված հիմնախնդրին (Հեսու 3։13)։ Սակայն ոմանք գուցե ասեն, որ այսօրվա ոչ ապահով սնունդը արդեն ցույց է տալիս, որ Աստծուն չենք կարող վստահել։ Այդ դեպքում մտածիր. եթե մատուցողը անփութորեն է վերաբերվում ուտելիքին, ճիշտ կլինի՞ մեղադրել խոհարարին։ Իհա՛րկե ոչ։

Նմանապես ոչ թե Աստված, այլ մարդիկ են պատասխանատու երկրի առողջ սննդի պաշարները փչացնելու համար։ Հետևաբար պատճառը, որ սննդի հետ կապված խնդիրը գլոբալ է դարձել, մարդ արարածն է։ Աստված խոստանում է, որ «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։

Փաստն այն է, որ Աստված արդեն ապացուցել է, որ հոգ է տանում մեր մասին ու անտարբեր չէ, թե ինչ որակի սնունդ ենք օգտագործում։ Նա է, որ կազմավորել է երկիրը ու աճեցրել այնպիսի ծառեր, որոնք ոչ միայն «աչքերի համար ցանկալի» են, այլև «լավ պտուղներ ունեն» (Ծննդոց 2։9)։ Անգամ այն բանից հետո, երբ մարդկային ընտանիքը անկատար դարձավ, Եհովա Աստված հատուկ հրահանգներ տվեց իր ժողովրդին՝ նրանց ու նրանց սնունդը պաշտպանելու համար (տե՛ս «Առողջության վերաբերյալ կանոնների ժողովածու» շրջանակը)։

Ի՞նչ տեսակի սնունդ է Աստված տվել մեզ վայելելու։ Աստվածաշունչը ասում է. «Դու կանաչ խոտ ես բուսցնում կենդանիների համար և բուսականություն՝ մարդկանց օգտի համար, որպեսզի երկրից կերակուր հանես ու գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ ամրացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Աստվածաշնչում նշվում է նաև, որ «ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր է մեզ համար» (Ծննդոց 9։3)։

Իսկ ապագայի առնչությամբ Սուրբ Գիրքը խոստանում է. «Նա հողում ցանած սերմիդ անձրև կտա, և հողի արդյունքից ստացած հացը հագեցնող ու սննդարար կլինի։ Այդ օրը անասուններդ ընդարձակ արոտավայրում կարածեն» (Եսայիա 30։23)։ Այո՛, ներկայիս նախազգուշական ազդարարությունների փոխարեն՝ շուտով կհնչի հետևյալ հայտարարությունը. «Առո՛ղջ սնունդ բոլորի համար»։

[մեջբերում 9-րդ էջի վրա]

Ստեղծիչը մեզ պայծառ ապագա է խոստանում. առողջ սննդի առատություն

[շրջանակ 8-րդ էջի վրա]

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ»

Մոտ 3500 տարի առաջ իսրայելացիները ստացան Մովսիսական օրենքը։ Օրենքը պաշտպանում էր նրանց սննդային թունավորումից առաջ եկող շատ հիվանդություններից։ Քննենք մի քանի կանոն։

● Հեռու մնալ անմաքուր անոթներից կամ այնպիսի պարագաներից, որոնց վրա սատկած կենդանի է ընկել։ Կամ եթե նման բան է եղել, կանոնը հետևյալն է. «Ցանկացած անոթ, որ գործածվում է ինչ-որ նպատակով, պետք է ջրով լվացվի. այն մինչև երեկո անմաքուր կլինի, իսկ հետո մաքուր կլինի» (Ղևտական 11։31–34)։

● Սատկած կենդանու միս օգտագործելու վերաբերյալ հետևյալ կանոնն է տրվում. «Սատկած ոչ մի կենդանի չուտեք» (2 Օրենք 14։21)։

● Ավելացած ուտելիքը պատվեր էր տրվում կարճ ժամանակում օգտագործել. «Ինչ որ դրանից մնա, հաջորդ օրը նույնպես կարելի է ուտել։ Բայց զոհի մսից ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի» (Ղևտական 7։16–18)։

Դոկտոր Ռենդել Շորթը իր զարմանքն է արտահայտել՝ նշելով, որ Մովսիսական օրենքը, իսրայելացիների շրջակա ազգերի ժամանակավոր օրենքների հետ համեմատած, «առողջության վերաբերյալ իմաստուն և խելամիտ կանոնների ժողովածու է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը