Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/12 էջ 18
  • Խխունջի լուսարձակ խեցին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խխունջի լուսարձակ խեցին
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
  • Փափկամորթի խեցին
    2009 Արթնացե՛ք
  • Հյուսիսամերիկյան բզեզի զրահը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • «Թող ձեր լույսը շողա»
    2011 Մեր թագավորական ծառայությունը
2012 Արթնացե՛ք
g 6/12 էջ 18

Արդյոք պատահականությո՞ւն է

Խխունջի լուսարձակ խեցին

● Ծովային շատ կենդանիներ կարող են լույս արձակել (կենսալյումինեսցենց են), սակայն Hinea brasiliana տեսակի խխունջը այս ունակությունը յուրահատուկ կերպով է օգտագործում։ Երբ խխունջը տեսնում է գիշատիչ ծովախեցգետնին, վախից նահանջում է, մտնում իր պատյանի մեջ և «բռնկվում»՝ լույսի առկայծումներ արձակելով, ինչը վախեցնում է ծովախեցգետնին։ Իսկ ինչպե՞ս է լույսը խեցեպատյանի միջից ճառագում։

Նկատի առնենք հետևյալը։ Այս խխունջի խեցին ոչ թե խոչընդոտում է լույսի արձակմանը, այլ հակառակը՝ ցրում է այն։ Սան Դիեգոյի (Կալիֆորնիա, ԱՄՆ) օվկիանոսագիտության ինստիտուտի գիտնականներ Դմիտրի Դեհեյնը և Ներիդա Վիլսոնը պարզել են, որ խխունջի արձակած լույսը հավասարապես տարածվում է ողջ խեցեպատյանով, և պատյանը լույսը ցրում է տասը անգամ ավելի արդյունավետ, քան մարդու կողմից ստեղծած նույն հաստության (0,5 միլիմետր) լույս ցրող սարքերը։ Միաժամանակ այդ լույսը տարածվում է շուրջբոլորը սարքերից 8 անգամ ավելի արդյունավետորեն։ Զարմանալի է, որ լույսը ցրելու կամ տարածելու այս առանձնահատուկ ունակությունը չունեն ծովային մյուս խխունջների խեցիները, այլ միայն կենսալյումինեսցենց խեցիները։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս լույսը հենց այն գույնի է, որը ամենաարագն է տարածվում ծովի ջրի մեջ։

Դոկտոր Դեհեյնը ասում է, որ այս խխունջի խեցին ուսումնասիրելը կարող է «շատ կարևոր դեր ունենալ այնպիսի նյութեր ստանալու մեջ, որոնցով հնարավոր կլինի ավելի որակյալ օպտիկական սարքեր պատրաստել»։ Բիոֆոտոնիկան, որը օգտագործում է լույսը բժշկական հետազոտությունների և բուժումների նպատակով, նույնպես օգուտներ է քաղում նման հետազոտություններից։ Լուսարձակ դիոդների այս դարաշրջանում սարքերը, որոնք փոքրիկ աղբյուրներից արձակող լույսը ավելի արդյունավետորեն կարող են ցրել, անկասկած կնպաստեն էներգիայի խնայմանը։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք այս խխունջի խեցին պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

[նկար 18-րդ էջի վրա]

Խեցին նորմալ վիճակում (մանրադիտակային պատկեր)

[նկար 18-րդ էջի վրա]

Խեցին բռնկված վիճակում (մանրադիտակային պատկեր)

[նկար/թույլտվությամբ 18-րդ էջի վրա]

Left: www.robastra.com; center and right: Courtesy of Dr. D. Deheyn, Scripps Institution of Oceanography, UC San Diego

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը