Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/12 էջ 24–25
  • Ինչպես լինել լավ ծնող

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես լինել լավ ծնող
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ունենալ բարձր բարոյական արժեքներ
    2019 Արթնացե՛ք
  • Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր թանկարժեք ժառանգությունը
    2005 Դիտարան
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխային ամրացնել իր հավատը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 10/12 էջ 24–25

Ինչպես լինել լավ ծնող

Հիշո՞ւմ ես այն պահը, երբ առաջին անգամ ձեռքդ վերցրիր քո նորածնին։

Բայց շատ չանցած՝ գուցե մտահոգությունների գիրկն ընկար՝ գիտակցելով, որ դեռ երկար տարիներ երեխադ քո առաջնորդության կարիքն է ունենալու։ Այո՛, դու անմիջապես հասկացար, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված քո ուսերին։

ԹԵՊԵՏ միշտ է ծնողի դերը պատասխանատու եղել, բայց դա առավել լուրջ է հատկապես այսօր։ Ինչո՞ւ։ Քանի որ աշխարհն այժմ այնպիսին չէ, ինչպիսին այն ժամանակ էր, երբ դու երեխա էիր։ Բարոյական չափանիշների հարցում երեխաներն այսօր դժվարությունների են բախվում, օրինակ, երբ օգտվում են ինտերնետից, որն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ գոյություն անգամ չուներ։

Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ չընկնելու այսօրվա աշխարհի՝ բարոյական առումով վտանգավոր ծուղակների մեջ։ Քննենք երեք առաջարկ։

1 Հստակ ցույց տուր քո արժեքները։

Մեծանալու հետ մեկտեղ երեխաները բարոյականության վերաբերյալ սխալ ինֆորմացիայի ահռելի տարափի տակ են ընկնում իրենց հասակակիցների և գլխավորապես մեդիայի կողմից։ Այսպիսի բացասական տեղեկությունների ազդեցությունը հատկապես ակնհայտ է դառնում, երբ երեխաները պատանեկության շրջան են մտնում։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ հարցը վերաբերում է կյանքում կարևոր որոշումներ կայացնելուն, պատանիները առաջնորդվում են իրենց ծնողների չափանիշներով, ոչ թե հասակակիցների։

Ինչ կարող ես անել։ Հին Իսրայելում ծնողներին պատվեր էր տրվել հաճախ զրույցներ ունենալ երեխաների հետ, որպեսզի նրանց մեջ ճիշտ արժեքներ արմատավորեին (2 Օրենք 6։6, 7)։ Նույնը դու արա։ Օրինակ՝ եթե ապրում ես Աստվածաշնչի բարոյական չափանիշներով, բացատրիր երեխայիդ, թե ինչու ես կարծում, որ այդ չափանիշներին հետևելը կյանքի ամենալավ ուղին է։

2 Օգնիր երեխայիդ մտածելու հետևանքների մասին։

Աստվածաշունչը նշում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Պատճառահետևանքային սկզբունքը նկատելի է կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Մտածիր քո պատանեկան տարիների մասին։ Անկասկած, ամենից շատ հիշվող դասերը դու սովորել ես այն դեպքերից, որոնց հետևանքները կրել ես քո արարքների պատճառով։

Ինչ կարող ես անել։ Խոսելով կյանքից վերցրած իրական դեպքերի մասին՝ բացատրիր երեխայիդ, թե ինչպես են սխալ ընթացքով գնացողները վնասներ կրում, իսկ ճիշտ ճանապարհով գնացողները օգուտներ քաղում (Ղուկաս 17։31, 32; Եբրայեցիներ 13։7)։ Նաև թույլ տուր, որ երեխադ կրի իր սխալ արարքների հետևանքները։ Ենթադրենք՝ տղադ անփութորեն կոտրում է մեկ ուրիշ տղայի խաղալիքը։ Կարող ես ասել որդուդ, որ իր խաղալիքներից մեկը տա նրան՝ որպես փոխհատուցում։ Ինչ խոսք, դրանից հետո երեխադ երկար կհիշի, որ պետք է խնամքով վերաբերվել ուրիշների իրերին։

3 Օգնիր երեխայիդ դրական հատկություններ զարգացնելու։

Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11)։ Մինչ երեխաները մեծանում են, նրանք այնպիսի վարք են սկսում դրսևորել, որ ցույց է տալիս նրանց էությունը։ Ցավոք, որոշները հայտնի են դառնում որպես վատ մարդիկ (Սաղմոս 58։3)։ Սակայն կան երիտասարդներ էլ, որ գովասանքի արժանի անուն են ձեռք բերում։ Օրինակ՝ երիտասարդ Տիմոթեոսի մասին Պողոս առաքյալը ժողովներից մեկին գրեց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին» (Փիլիպպեցիներ 2։20)։

Ինչ կարող ես անել։ Բացի հետևանքների մասին խոսելուց, օգնիր երեխայիդ մտածելու այնպիսի հատկություններ զարգացնելու մասին, որոնցով կուզեր իրեն ճանաչեին։ Դժվարությունների բախվելիս նա կարող է սովորել ճիշտ որոշումներ կայացնել՝ մտածելով հետևյալ հարցերի շուրջ։

  • Ինչպիսի՞ մարդ եմ ուզում լինել (Կողոսացիներ 3։10)։

  • Այդպիսի մարդը ինչպե՞ս կվարվի այս իրավիճակում (Առակներ 10։1)։

Աստվածաշնչում արձանագրված են բազում տղամարդկանց և կանանց կյանքի իրական դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդիկ են նրանք եղել՝ լավ թե վատ (1 Կորնթացիներ 10։11; Հակոբոս 5։10, 11)։ Այդ օրինակների միջոցով օգնիր տղայիդ կամ աղջկադ դրական հատկություններ զարգացնելու։

Եհովայի վկաների հրատարակությունները կարող են օգնել քեզ կիրառելու Աստվածաշնչի սկզբունքները քո ընտանիքում և քաջալերելու երեխաներիդ նույն ձևով վարվելու։

Ընտանիքիդ օգնելու համար

Փոքրիկների համար

Երեխաների համար

Պատանիների համար

Մեծերի համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը