Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/12 էջ 2–3
  • Դու կարո՛ղ ես հաջողության հասնել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դու կարո՛ղ ես հաջողության հասնել
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Աջակցիր միայնակ ծնողներին
    2010 Դիտարան
  • Ոչ լրիվ ընտանիքները կարո՛ղ են հաջողության հասնել
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Հարգիր մյուսների տեղը ժողովում
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • 5. Բարոյական արժեքներ սերմանիր
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 11/12 էջ 2–3

Դու կարո՛ղ ես հաջողության հասնել

«Ես ամենաերջանիկ մարդն եմ դառնում, երբ երկու աղջիկներս գրկում են ինձ ու ասում՝ մա՛մ, մենք քեզ սիրում ենք» (ԱՆՆԱ, ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ, ԼԵՀԱՍՏԱՆ)։

«Երբ տեսնում եմ, որ երեխաներս գնահատում են այն, ինչ անում եմ նրանց համար, գոհունակության զգացում եմ ունենում։ Երբեմն նրանք ինձ համար փոքր նվերներ են պատրաստում, օրինակ՝ նկար, որ իրենք են նկարել։ Դա ամենամեծ փոխհատուցումն է այն ջանքերի դիմաց, որ թափում եմ նրանց համար» (ՄԱՍԻՄՈ, ՄԻԱՅՆԱԿ ՀԱՅՐ, ԻՏԱԼԻԱ)։

«Երբ տխուր կամ ընկճված եմ լինում, տղաներիցս մեկը գալիս է ու ձեռքը դնում ուսիս, համբուրում է և ասում, թե ինչքան շատ է սիրում ինձ» (ՅԱՍՄԻՆ, ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ, ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։

ՍՐԱՆՔ մի քանիսն են այն բազմաթիվ մեկնաբանություններից, որ «Արթնացե՛ք»-ը ստացել է միայնակ ծնողների հետ անցկացրած միջազգային հարցումից։ Շատ միայնակ ծնողներ, հատկապես միայնակ մայրերը նշել են, որ շատ կուզեին իրենց կողքին սիրող ու աջակից կողակից ունենալa։ Սակայն նրանց անկեղծ խոսքերից երևում է նաև, որ նրանք կարողացել են հարմարվել այդ դժվար իրավիճակին ու հաջողությունների հասնել։

Ի՞նչն է օգնել միայնակ ծնողներին հարմարվելու ընտանեկան այդ դժվարին իրավիճակին և հաջողությունների հասնելու։ Հաջորդ հոդվածներում նշվում են նրանց անկեղծ խոսքերն ու գործնական առաջարկները, ինչպես նաև այն գլխավոր սկզբունքները, որոնք օգտակար են եղել նրանց պարագայում։ Եթե դու էլ ես միայնակ ծնող, կարծում ենք՝ այս հոդվածները կօգնեն քեզ ոչ միայն հաջողությունների հասնելու քո ծնողական պարտականությունները կատարելիս, այլև ուրախություն և բավականության զգացում ունենալու, ինչը իրականում այսօրվա անկայուն և փոփոխական աշխարհում հազվադեպ բան էb։

Կխոսվի վեց ոլորտների մասին։ Կտեսնենք, թե ինչպես կարող են միայնակ ծնողները

  1. ավելի շատ օգնություն ստանալ

  2. արդյունավետորեն հաղորդակցվել իրենց երեխաների հետ

  3. խելամիտ առաջնահերթություններ դնել

  4. վարքագծի հետ կապված սահմաններ դնել

  5. բարոյական արժեքներ սերմանել

  6. Աստծուն ապավինել

a Ամբողջ աշխարհում միայնակ ծնողների մեծ մասը կանայք են, փաստ, որը ակնհայտ է այս հոդվածաշարում։

b Այս հոդվածաշարում նշված շատ սկզբունքներ կարող են օգտակար լինել առհասարակ բոլոր ընտանիքների համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը