Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/12 էջ 8
  • 4. Հստակ սահմաններ դիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 4. Հստակ սահմաններ դիր
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին
    2007 Դիտարան
  • Ինչպե՞ս պետք է խրատես երեխաներիդ
    2014 Դիտարան
  • Դաստիարակություն, որը լավ արդյունքներ է բերում
    2015 Արթնացե՛ք
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 11/12 էջ 8

4. Հստակ սահմաններ դիր

«Մենակ երեխա մեծացնելը հեշտ չէ, հատկապես երբ նրանք պատանեկան տարիքի են և ենթարկվում են աշխարհի ճնշմանն ու ըմբոստանում ծնողների դեմ» (ԴՈԼՍԵ, ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։

Խնդիրներ։

Աստվածաշունչը կանխագուշակել է, որ «վերջին օրերում» երեխաները «ծնողներին անհնազանդ» կլինեն (2 Տիմոթեոս 3։1, 2)։

Առաջարկներ։

Պետք է գիտակցել, որ «երեխաները կարիք ունեն իմանալու ծնողի կանոններն ու ակնկալիքները» («The Single Parent Resource», հեղինակ Բրուք Նոել)։ Երեխաների և ընտանիքների գծով հոգեբան Բերի Գինսբերգը նշում է. «Երբ հստակ սահմաններ կան, փոխհարաբերություններում լարվածությունն ու սթրեսը նվազում են»։ Նա նաև ավելացնում է. «Որքան հասկանալի ու հստակ են դրվում այդ սահմանները, այնքան ընտանիքում բոլորը ավելի ուրախ են լինում»։ Իսկ ինչպե՞ս կարող ես հստակ սահմաններ դնել։

Եղիր հաստատակամ ու խոսքիդ տերը (Մատթեոս 5։37)։ Ավստրալիայում անցկացրած մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ երեխաները հաճախ անկարգ են լինում, երբ ծնողները չեն կարողանում ասել ոչ ու երբ միշտ անում են երեխաների ուզածը։ Աստվածաշունչն ասում է. «Ինքնահոսի թողնված երեխան կամաչեցնի իր մորը» (Առակներ 29։15)։

Թույլ մի՛ տուր, որ խղճահարությունը դրդի քեզ լինելու հանդուրժող ծնող։ Յասմինը, որի մասին արդեն նշվել է, ասում է. «Առաջին արձագանքը լինում էր այն, որ խղճում էի երկու տղաներիս՝ մտածելով, որ նրանք մեծանում են ոչ լիարժեք ընտանիքում»։ Բայց, ինչպես կտեսնենք հաջորդ պարբերությունից, նա թույլ չտվեց իր զգացումներին, որոնք անխոս բացասական չէին, մթագնել սթափ դատողությունը։

Եղիր հետևողական։ «Կարևոր է, որ երեխաներն իմանան, որ եթե իրենց վատ պահեն, ապա խրատ կստանան ու կպատժվեն։ Դա կօգնի կանխելու վարքի և էմոցիաների հետ կապված խնդիրները»,— նշվում է ամերիկյան մի ժուռնալում (American Journal of Orthopsychiatry)։ Յասմինը ասում է. «Տղաներիս հետ նստում եմ ու դաստիարակչական զրույց վարում։ Երբ նրանք սխալ բաներ են անում, ձգտում եմ հետևողական լինել։ Բայց սովորել եմ նախ լսել, հետո հանգիստ բացատրել, թե ընտանիքի վրա ինչ հետևանքներ են թողնում նրանց արարքները։ Այս ամենից հետո եմ միայն խրատում, ինչի մասին նախապես նրանց զգուշացրել էի»։

Եղիր ողջամիտ, մի՛ խրատիր նրանց բարկությամբ։ Թեև հարկավոր է հաստատակամ լինել ճիշտը անելու հարցում, բայց անհրաժեշտության դեպքում պետք է նաև ճկուն լինել։ Ինչպես գրված է Հակոբոս 3։17-ում, «վերին իմաստությունը», որը Աստծուց է, «խոհեմ» է։ Խոհեմ մարդիկ հապճեպորեն կամ բարկացած չեն գործում։ Ոչ էլ օրենքի տառից են կառչում։ Հակառակը՝ այդպիսի մարդիկ գործի անցնելուց առաջ մտածում են, թերևս աղոթում են խնդրի մասին, հետո հանդարտ ու համապատասխանաբար գործում։

Հետևողականությունը, հաստատակամությունը և խոհեմությունը, ինչպես նաև քո լավ օրինակը կօգնեն սահմաններ դնելու, ինչի շնորհիվ ձեր տունը երեխաների համար իսկական ապաստարան կդառնա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը