Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 12/12 էջ 14–15
  • Բառարան, որը կազմվել է 90 տարի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բառարան, որը կազմվել է 90 տարի
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է պարունակում բառարանը
  • Արդյոք աշխատանքն ավարտվա՞ծ է
  • Սեպագրերը և Աստվածաշունչը
    2008 Դիտարան
  • Հնագիտությունը թիկունք կանգնո՞ւմ է Աստվածաշնչին
    2008 Արթնացե՛ք
  • Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը
    2011 Դիտարան
  • Անհրաժե՞շտ է արդյոք սովորել հին եբրայերեն և հունարեն
    2009 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 12/12 էջ 14–15

Բառարան, որը կազմվել է 90 տարի

ԻՏԱԼԱՑԻ մի հետազոտող 1621 թ.-ին պարսկական Պերսեպոլիս քաղաքի ավերակներում գտավ անհայտ գրատիպ։ 1800-ականներին հնագետները, որոնք պեղումներ էին կատարում Իրաքում, կավե տախտակների ու պալատների պատերի վրա հայտնաբերեցին այդ գրատիպով բազմաթիվ մակագրություններ։ Տեքստերում պահպանվել էին Միջագետքի լեզուները, որոնցով խոսում էին այնպիսի կառավարիչներ, ինչպիսիք էին Սարգոն II-ը, Համմուրաբին և Նաբուգոդոնոսոր II-ը։ Գրերի համակարգը, որը բաղկացած է սեպաձև գծերից, հայտնի դարձավ որպես սեպագիր։

Այս գրելաձևը հին Միջագետքի մեծ քաղաքակրթությունը հասկանալու բանալին է։ Այն գիտնականները, որոնք փորձում էին վերծանել այդ փաստաթղթերը, անհրաժեշտ համարեցին ստեղծել աքքադերենի համապարփակ բառարան, որին մոտ բարբառներ են ասուրերենն ու բաբելերենը։

Այդ դժվար նախագիծը 1921թ.-ին ստանձնեց ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտը, և ավարտին հասցվեց 2011թ.-ին՝ 90 տարի անց։ Արդյունքում ստեղծվեց մի հոյակապ ու մեծ կարևորություն ունեցող «Ասուրերենի բառարան», որը բաղկացած է 26 մասից և ավելի քան 9700 էջից։ Այն պարունակում է Իրանում, Իրաքում, Ասորիքում և Թուրքիայում խոսվող լեզուներն ու բարբառները մ.թ.ա. երրորդ հազարամյակից մինչև մ.թ. 100թ.։

«Ասուրերենի բառարանը» բաղկացած է ավելի քան 9700 էջից

Ինչո՞ւ է այդ բառարանն այդքան մեծածավալ։ Ինչո՞ւ այդքան երկար տևեց այն կազմելը։ Եվ ո՞ւմ էր հարկավոր այն։

Ինչ է պարունակում բառարանը

«Բառարանը պարզապես բառացանկ չէ,— բացատրում է Գիլ Սթայնը՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։— Մանրամասն տեղեկություններ տալով յուրաքանչյուր բառի ծագման ու գործածման մասին՝ այս յուրօրինակ հատորն, ըստ էության, Միջագետքի պատմության, հասարակության, գրականության, օրենքի ու կրոնի մշակութային հանրագիտարան է։ Այն ցանկացած գիտնականի համար անհրաժեշտ գործիք է, եթե ցանկանում է ուսումնասիրել Միջագետքի քաղաքակրթության վերաբերյալ գրի առնված արձանագրությունները»։

Դեռևս աշխատանքների սկզբում խմբագիրները գիտակցեցին, որ «բառի նշանակությունը ճիշտ գնահատելու համար հարկավոր է հավաքել բոլոր տեղերը, որտեղ այն հանդիպում է, և չպետք է միայն բառը վերցնել, այլ բառի համատեքստը, որպեսզի որոշվի բառի նշանակությունը կոնկրետ մեկ համատեքստում կամ մեկ կիրառության մեջ»։ Այդպիսով բառարանում տեղ գտան բնագիր սեպաձև գրերով հատվածներից մեջբերումներ և թարգմանություններ, որոնցում նշված են սահմանված բառերը։

Բառի բուն իմաստով վերջին երկու դարում միլիոնավոր սեպագիր տեքստեր են հայտնաբերվել, որոնք շատ տարբեր թեմաների մասին են։ Ասուրա-բաբելերենը, կամ՝ աքքադերենը, դիվանագիտության միջազգային լեզուն էր ողջ հին Միջին Արևելքում։ Բայց քանի որ այդ տարածքի ժողովուրդը գրականություն ուներ, առևտրով էր զբաղվում, մաթեմատիկա, աստղագիտություն, մոգություն էր ուսումնասիրում, օրենքներ էր հաստատում, մասնագիտություններ էր ստեղծում ու կրոն ուներ, այս և այլ թեմաների վերաբերյալ նրանց գրվածքները հարուստ տեղեկություններ են պարունակում։

Այս տեքստերը չեն նկարագրում անծանոթ քաղաքակրթություն։ «Շատ բաներ, ինչ տեսնեք, ծանոթ են՝ մարդիկ, որ արտահայտում են վախ, բարկություն ու սեր, և սեր են ուզում»,— ասում է Մեթյու Սթոլփերը՝ Չիկագոյի համալսարանի ասորագիտության պրոֆեսորը, որը 30 տարի ընդմիջումներով աշխատել է նախագծում։ Նա ավելացնում է. «Կան թագավորների մակագրություններ, որոնք ասում են, թե որքան մեծ են նրանք, նաև ուրիշների մակագրություններ, որոնք ասում են, որ նրանք այդքան էլ մեծ չէին»։ Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող Նուզի քաղաքի տեքստերում արձանագրված են 3500 տարի առաջվա իրավական վեճեր այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են այրու ժառանգությունը, ոռոգվող արտն ու փոխ առնված ավանակը։

Արդյոք աշխատանքն ավարտվա՞ծ է

Ամբողջ աշխարհի ասորագետները ներդրում են ունեցել այդ նախագծում։ Ինստիտուտի աշխատակազմը տասնամյակներ անցկացրեց, որ արխիվին հանձնի մոտ 2000000 ինդեքսային քարտ, որոնցում լուսաբանվում է բառերի գործածությունը։ Առաջին հատորը ուղարկվեց տպագրության 1956թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր ևս 25 հատոր լույս տեսավ։ Ամբողջ հավաքածուն արժե մոտ 2000 ամերիկյան դոլար, բայց ողջ ինֆորմացիան անվճար մատչելի է օնլայն։

Լիարժեք 90 տարի պահանջվեց բառարանն ավարտին հասցնելու համար։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք, ովքեր արեցին այդ վիթխարի նախագիծը, ընդունում են, որ այն ամբողջական չէ։ Մի հոդվածում նշվում է. «Նրանք դեռևս չգիտեն որոշ բառերի նշանակությունը, և քանի որ անընդհատ նոր հայտնագործություններ են լինում.... աշխատանքը դեռ ընթացքի մեջ է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը