Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 12/12 էջ 16–18
  • Ինչպիսի՞ն է իսկական տղամարդը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն է իսկական տղամարդը
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս հայրը կարող է մտերիմ մնալ որդու հետ
    2011 Դիտարան
  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2
    2012 Արթնացե՛ք
  • Նա հարմա՞ր է ինձ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ
    2009 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 12/12 էջ 16–18

Երիտասարդները հարցնում են

Ինչպիսի՞ն է իսկական տղամարդը

«Հայրս մահացավ, երբ երեք տարեկան էի։ Երբեմն նախանձում եմ այն տղաներին, որոնք հայրեր ունեն։ Ինձ թվում է՝ նրանք ավելի ինքնավստահ են, քան ես» (Ալեքս)a։

«Ես շատ քիչ եմ շփվում հորս հետ։ Իմ անձնական փորձով եմ հասկացել, թե ինչ է նշանակում իսկական տղամարդ լինել» (Ջոնաթան)։

ՎԵՐՈՆՇՅԱԼ երիտասարդների նման՝ դո՞ւ էլ նույն զգացումներն ունես։ Այս կամ այն պատճառով վախենո՞ւմ ես, որ երբեք էլ չես իմանա, թե ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ։ Եթե այո, մի՛ վհատվիր։

Քննենք, թե ինչպես կարող ես հաղթահարել երկու տարածված խնդիր։

ԽՆԴԻՐ 1. տարածված սխալ կարծիք տղամարդ լինելու մասին

Ինչ են ասում որոշ մարդիկ

  • Իսկական տղամարդը ուժեղ է, նա երբեք լաց չի լինում։

  • Իսկական տղամարդը թույլ չի տալիս, որ իրեն ասեն, թե ինչ անի։

  • Տղամարդիկ կանանցից ավելի լավն են։

Այլ տեսակետ։ Տղամարդկությունը ոչ թե կանացիության, այլ երեխայության հականիշն է։ Դու իսկական տղամարդ ես դառնում այն ժամանակ, երբ հետևում ես թողնում երեխայական բաները։ Պողոս առաքյալը գրել է. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա, այդ մանկական բաներին վերջ դրեցի» (1 Կորնթացիներ 13։11)։ Այլ կերպ ասած՝ երբ փոխես մանկական մտածելակերպդ, խոսելակերպդ և ունենաս հասուն մտածելակերպ, խոսելաձև ու գործելակերպ, այդ ժամանակ կդառնաս իսկական տղամարդb։

Փորձիր հետևյալը։ Թղթի վրա գրիր հետևյալ հարցերի պատասխանները։

  1. Ո՞ր բնագավառներում եմ արդեն առաջադիմել՝ հետևում թողնելով «մանկական բաները»։

  2. Ո՞ր բնագավառներում պետք է փոփոխություններ անեմ։

Առաջարկում ենք ընթերցել Ղուկաս 7։36–50-ը։ Տե՛ս, թե ինչպես Հիսուսը ցույց տվեց, որ իսկական տղամարդ է՝ 1) թիկունք կանգնելով այն բանին, ինչ ճիշտ է, և 2) հարգանքով վերաբերվելով ուրիշներին, այդ թվում կանանց։

«Ես հիացած եմ իմ ընկեր Քենով։ Նա ուժեղ տղամարդ է՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ և թե՛ հոգևոր առումով, բայց նա նաև բարի մարդ է։ Նրանից սովորում եմ, որ իսկական տղամարդը ուրիշներին չի ցածրացնում, որ ինքը բարձրանա» (Ջոնաթան)։

ԽՆԴԻՐ 2. հոր դրական կերպարի բացակայություն

Ինչ են ասում որոշ մարդիկ

  • Եթե ընտանիքում հայրդ իր դերում չէ, դու երբեք չես իմանա, թե ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ։

  • Եթե հայրդ վատ օրինակ է թողել, դու դատապարտված ես կրկնելու նրա սխալները։

Այլ տեսակետ։ Եթե անգամ իդեալական մանկություն չես ունեցել, դա դեռ չի նշանակում, որ կձախողվես։ Դու կարող ես բարելավել հանգամանքները (2 Կորնթացիներ 10։4)։ Թերևս նախընտրես հետևել Դավիթ թագավորի խորհրդին, որը տվեց իր որդի Սողոմոնին. «Քաջացի՛ր ու արիացի՛ր» (1 Թագավորներ 2։2)։

Իհարկե, մանկության տարիներին դժվարություններ կլինեն, երբ հայրն անտարբեր է կամ երբ երեխան մեծանում է առանց հոր։ «Եթե չես ճանաչում հորդ, կյանքում մեծ բան ես կորցնում,— ասում է Ալեքսը, որի մասին նշեցինք հոդվածի սկզբում։— Ես 25 տարեկան եմ, բայց կարծես նոր եմ սովորում այն բաները, որ պետք է մանկուց սովորած լինեի»։ Եթե դու էլ ես Ալեքսի նման զգում, ի՞նչ կարող ես անել։

Փորձիր հետևյալը։ Գտիր մի անձնավորության, որը տղամարդու լավ օրինակ կարող է լինել քեզ համարc։ Հարցրու նրան, թե իր կարծիքով՝ հատկապես որ հատկություններն են կարևոր իսկական տղամարդու մեջ։ Հետո հարցրու, թե ինչպես դու կարող ես զարգացնել այդ հատկությունները (Առակներ 1։5)։

Առաջարկում ենք ընթերցել Առակներ 1–9-րդ գլուխները։ Ուշադրություն դարձրու հայրական խորհուրդներին, որոնք կարող են օգնել տղային դառնալու իմաստուն և հոգևոր տղամարդ։

«Ես ուրախ եմ, որ այսպիսի տղամարդ եմ դառնում։ Թեև կուզեի, որ հայրս իր դերն ունենար, բայց լավատեսորեն եմ տրամադրված ապագայի հանդեպ։ Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի» (Ջոնաթան)։

2012թ. դեկտեմբերի «Արթնացե՛ք»-ի թողարկումից հետո «Երիտասարդները հարցնում են» խորագրի հոդվածները կտեղադրվեն միայն

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

b Տե՛ս «Տղա՞, թե՞ տղամարդ» շրջանակը։

c Լավ օրինակ կարող են լինել ժողովի երեցները։

Իեն. «Տղամարդ լինել չի նշանակում միայն առնական լինել։ Դու պետք է նաև ջանասեր լինես, ղեկավարես էմոցիաներդ և պատասխանատվություն կրես արարքներիդ համար»։

ՏՂԱ՞, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴ

Երեխան հաճախ կարող է լինել...

  • կոպիտ

  • եսակենտրոն

  • զվարճասեր

  • զգացմունքներով ղեկավարվող

Իսկական տղամարդը ձգտում է լինել...

  • հարգալից (Հռոմեացիներ 12։10)

  • անձնազոհ (1 Կորնթացիներ 10։24)

  • պատասխանատու (Գաղատացիներ 6։5)

  • զգացմունքները ղեկավարող (Առակներ 16։32)

ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է իսկական տղամարդը։ Երբ հարցը լուրջ բաներին է վերաբերում, ես հասունություն դրսևորո՞ւմ եմ։

ԾՆՈՂՆԵՐԻՆ

ՀԱՅՐԵՐԻՆ։

Քո դերը շատ մեծ է այն հարցում, որ տղադ սովորի, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը։ Եթե հարգանքով ես վերաբերվում կնոջդ, այդպիսով սովորեցնում ես որդուդ հարգանքով վերաբերվել կանանց։ Եթե ընտանիքիդ կարիքները հոգալու համար ծանր աշխատում ես, անգամ հասարակ կամ ձանձրալի գործ ես անում, սովորեցնում ես տղայիդ լինել ջանասեր և պատասխանատու մարդ (1 Տիմոթեոս 5։8)։

Գուցե քո և հորդ հարաբերությունները իդեալական չեն եղել։ Գուցե հայրդ լավ հարաբերություն չի ունեցել իր հոր հետ։ Բայց հիշիր, դու հնարավորություն ունես կոտրելու այդ շղթան։ Մի՛ կորցրու այդ հնարավորությունը։ Ձգտիր մտերիմ հարաբերություններ ունենալ տղայիդ հետd։ Լավ օրինակ եղիր նրա համար, և նա կմեծանա որպես իսկական տղամարդ, իսկ դու հպարտությամբ կասես, որ նա քո որդին է (Առակներ 23։24)։

ՄԱՅՐԵՐԻՆ։

Ինչպե՞ս կարող ես օգնել տղայիդ դառնալու իսկական տղամարդ։ Խուսափիր նրան ամուսնուդ հետ անտեղի համեմատելուց։ Պատկերացրու, թե տղադ մի սխալ է արել, ինչը քեզ ամուսնուդ է հիշեցնում։ Նրա արարքը գուցե քեզ հունից հանի, և ուզենաս ասել. «Մի՛ արա, ոնց որ հայրդ լինես»։ Ճիշտ է, դու իրավունք ունես խրատելու որդուդ իր սխալի համար։ Բայց հիշիր, եթե խոսքերդ կամ գործերդ ցույց են տալիս, որ ամեն ինչ, որ ամուսինդ անում է, սխալ է, դու անգիտակցաբար խանգարում ես, որ որդիդ երեխայից դառնա տղամարդ։

Երբ ամուսինդ դաստիարակում է ձեր տղային, աջակցիր նրան։ Քաջալերիր նրանց ժամանակ անցկացնել իրար հետ և առիթներ փնտրիր, որ ընդգծես ամուսնուդ դրական հատկությունները ու նշես այն լավ բաները, որ նա անում է։ Տքնաջան աշխատո՞ւմ է, որ պահի ընտանիքը։ Ժամանակ անցկացնո՞ւմ է երեխաների հետ։ Ուրիշներին հարգանքո՞վ է վերաբերվում։ Թող որդիդ իմանա, թե որքան ես գնահատում այդ ամենը։ Քո խոսքերը կօգնեն որդուդ սովորելու իր հոր լավ օրինակից։

d Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 2011թ. նոյեմբերի 1-ի՝ «Ինչպե՞ս հայրը կարող է մտերիմ մնալ որդու հետ» հոդվածը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը