ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ
Այցելություն Ինդոնեզիա
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ կազմի մեջ են մտնում մոտ 17000 կղզիներ։ Բնակիչները շատ ընկերասեր են, համբերատար, քաղաքավարի և հյուրասեր։
Ինդոնեզիայում սովորաբար օգտագործում են բրինձ այլ ճաշատեսակների հետ, որոնք հաճախ կծու են լինում, և մրգեր։ Որոշ տեղանքներում ուտում են գորգի վրա նստած՝ բրինձն ու կերակուրը մատներով վերցնելով։ Շատ ինդոնեզիացիներ համոզված են, որ այսպես ուտելիքն ավելի համեղ է դառնում։
Դուրիան պտղի ներսում հյութեղ սերուցք կա, և շատերն են վայելում այն՝ չնայած ուժեղ տհաճ հոտին
Ինդոնեզիացիները սիրում են արվեստ, պար ու երաժշտություն։ Անկլունգը տիպիկ ինդոնեզիական երաժշտական գործիք է։ Այն բաղկացած է բամբուկե խողովակներից, որոնք ազատորեն կախված են շրջանակի մեջ։ Երբ շարժում ես գործիքը, խողովակները ճոճվում են ու նոտա կամ ակորդ հնչեցնում։ Մեղեդի նվագելու համար բոլոր երաժիշտները պետք է համագործակցեն՝ շարժելով իրենց անկլունգները ճիշտ ժամանակին։
Օրանգուտանը, որը Սումատրայի և Բոռնեոյի խոնավ անտառներում է բնակվում, ծառերի վրա ապրող աշխարհի ամենամեծ կենդանին է։ Չափահաս արուն կշռում է 90,7 կիլոգրամ, իսկ ձեռքերը 2,4 մետր են
Մինչև մ.թ. 15-րդ դարը Ինդոնեզիայի վրա մեծ ազդեցություն են թողել հնդուականությունը և բուդդայականությունը։ Իսկ արդեն 16-րդ դարում ինդոնեզիական մշակույթի վրա իր հետքն էր թողել մահմեդականությունը։ Եվրոպացիները 16-րդ դարում համեմունքներ փնտրելու նպատակով եկան Ինդոնեզիա և իրենց հետ բերեցին քրիստոնեությունը։
Եհովայի վկաները, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են աստվածաշնչյան կրթական գործով, Ինդոնեզիայում սկսել են իրենց գործունեությունը 1931-ից։ Այժմ այդտեղ կան 22000-ից ավելի Վկաներ։ Նրանք ջանքեր են ներդնում, որ բարի լուրը հասցնեն խուլերին։ Վերջերս Հիսուս Քրիստոսի մահը նշելու համար կազմակերպվել էր ժեստերի լեզվով հանդիպում, որին ներկա էին ավելի քան 500 հոգի։
«Արթնացե՛ք»-ը հրատարակվում է 98 լեզուներով, այդ թվում ինդոնեզերենով (նաև կոչվում է բահասա ինդոնեզիա)