Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 12/13 էջ 8–9
  • Այցելություն Բրազիլիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Բրազիլիա
  • 2013 Արթնացե՛ք
2013 Արթնացե՛ք
g 12/13 էջ 8–9

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Բրազիլիա

Ֆեյժոադան ավանդական բրազիլական համեղ ուտեստ է

Սղոցակտուց

ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ սկզբում ապրել են հողագործությամբ, որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվող մարդիկ։ Պորտուգալացի ծովագնացներն իրենց հետ Բրազիլիա են բերել կաթոլիկությունը, որից հետո շատ եկեղեցիներ ու մատուռներ են կառուցվել։ Դրանցից մի քանիսը զարդարված են եղել ոսկեպատ ճոխ փայտե քանդակներով։

16-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը ստրուկներ փոխադրող նավերով չորս միլիոն աֆրիկացիներ են բերվել Բրազիլիա՝ դաշտերում աշխատելու։ Նրանք իրենց հետ բերել են ծեսեր, որոնցից առաջ են եկել այնպիսի կրոնական ուղղություններ, ինչպիսիք են մակումբան և կանդոմբլեն։ Աֆրիկացիների ազդեցությունն ակնհայտ երևում է նաև բրազիլական երաժշտության, պարերի և կերակրատեսակների մեջ։

Ավանդական ուտեստներից է ֆեյժոադան, որը պորտուգալական կերակրատեսակի փոփոխված տարբերակ է։ Այն մսով և սև լոբով պատրաստված սոուս է և մատուցվում է բրնձի ու տերևակաղամբի հետ։ 19-րդ և 20-րդ դարերում Բրազիլիայում բնակություն հաստատեցին նաև միլիոնավոր արտագաղթյալներ Եվրոպայից (հիմնականում Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից և Իսպանիայից), Ճապոնիայից և այլ վայրերից։

Ներկայումս Բրազիլիայում կան մոտ 750000 Եհովայի վկաներ, որոնք ծառայում են 11000-ից ավելի ժողովներում և անցկացնում են ավելի քան 800000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Հանդիպումների անցկացման վայրեր ունենալու համար 31 ճամփորդող շինարարական խմբեր օգնում են տեղի Վկաներին կառուցելու կամ վերանորոգելու տարեկան 250–300 Թագավորության սրահներ։ 2000 թվականի մարտից ի վեր 3647 այդպիսի նախագծեր են իրականացվել։

Ամազոն գետի ավազանում է գտնվում ամենաընդարձակ խոնավ անտառը

ԳԻՏԵԻ՞Ր ԱՐԴՅՈՔ

Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է, և նրա երկարությունը մոտ 6 400 կմ է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

  • Բնակչությունը՝ 201 000 000

  • Մայրաքաղաքը՝ Բրազիլիա

  • Լեզուները՝ պորտուգալերեն և 180-ից ավելի տեղի լեզուներ

  • Անվանումը՝ Բրազիլիան իր անվանումը ստացել է բրազիլ ծառից (Caesalpinia echinata, պորտուգալերեն՝ պաուբրազիլ), որը բարձր է գնահատվում, քանի որ դրանից ստանում են տեքստիլի շիկակարմիր ներկ։

  • Կլիման՝ հյուսիսում տաք է ու խոնավ, հարավում բարեխառն է։ Ձմռանը լեռներում երբեմն ձյուն է գալիս։

  • Երկիրը՝ Բրազիլիան զբաղեցնում է Հարավային Ամերիկայի տարածքի մոտ կեսը։ Գետային ցանցը աշխարհում ամենամեծերից է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը