Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/14 էջ 7
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անդրսահարյան աֆրիկա
  • Իտալիա
  • Ճապոնիա
  • Բրազիլիա
  • Դիտում ենք աշխարհը
    2013 Արթնացե՛ք
  • Մի գիրք, առանց որի ապրում է երիտասարդության մեծ մասը
    2001 Դիտարան
2014 Արթնացե՛ք
g 1/14 էջ 7

ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Անդրսահարյան աֆրիկա

Անդրսահարյան Աֆրիկայից մի մայր իր երեխայի հետ

Անդրսահարյան Աֆրիկայի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի մի տեղեկատվության համաձայն՝ «մինչև 5 տարեկան երեխաների միայն 38 տոկոսն ունի ծննդյան վկայական»։ Սակայն ինչպես նշում է Էլկե Վիշը՝ Արևելյան և Հարավային Աֆրիկայի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային ղեկավարի տեղակալը, այդ շրջանի այլ մասերում «ծննդյան գրանցումը կարևոր է, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան ստանալու բուժօգնություն և կրթություն, իսկ որբ երեխաները՝ իրենց ծնողների թողած ժառանգությունը»։

Իտալիա

Իտալացի մի պատանի կիբերբուլիինգի զոհ է դարձել

Մի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ իտալացի պատանիները ամենից շատ վախենում են առցանց ծաղրուծանակից և ճնշումներից (կիբերբուլիինգ)։ 12–17 տարեկան պատանիների 72 տոկոսն ասում է, որ սարսափում է դրանից։ Նրանք ավելի մեծ թիվ են կազմում, քան այն պատանիները, որոնք վախենում են թմրամոլության ծուղակն ընկնելուց (55 տոկոս), չափահասների կողմից սեռական բռնության ենթարկվելուց (44 տոկոս) և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ձեռք բերելուց (24 տոկոս)։

Ճապոնիա

Երիտասարդ ճապոնացի տղամարդ

Ինչպես նշվում է «Ջափան թայմս» թերթում, գնալով ավելի շատ երիտասարդ ճապոնացիներ են մերժում պաշտոնի բարձրացման առաջարկները։ Նրանց քառասուն տոկոսի համար տհաճ է, որ աշխատավայրում չի պահպանվում էթիկան և տարածված է անազնվությունը։ Շատ աշխատողներ չեն կարողանում ազատորեն խոսել իրենց վերադասի հետ։ Ավելի հին սերունդները հավատարիմ էին իրենց աշխատանքին, մինչդեռ այսօր երիտասարդների 60 տոկոսը պարզապես մնում է իր աշխատատեղում մինչև ավելի լավ գործ գտնելը։

Բրազիլիա

Ատրճանակ

1980–2010թթ.-ին Բրազիլիայում մոտ 800 000 մարդ է սպանվել հրազենով։ Զոհերի ավելի քան 450000-ը 15–29 տարեկան են եղել։ Հանցագործությունների վերաբերյալ վերջերս արված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ սպանությունների պատճառը հաճախ ընտանեկան վեճերն են, հարևանների միջև ընդհարումները, խանդը կամ վարորդների միջև վիճաբանությունները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը