Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/14 էջ 14–15
  • Այցելություն Իտալիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Իտալիա
  • 2014 Արթնացե՛ք
2014 Արթնացե՛ք
g 1/14 էջ 14–15
Իտալիայի ծովեզրը

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ | Իտալիա

Այցելություն Իտալիա

Իտալիայի քարտեզը

ԻՏԱԼԻԱՆ հակադրությունների երկիր է։ Այնտեղ կարելի է տեսնել և՛ երկարաձիգ ծովափեր, և՛ ժայռոտ լեռնաշղթաներ։ Հարավում տոթակեզ ամառներ են լինում, հյուսիսում՝ խստաշունչ ձմեռներ։ Իտալիան հրաբխային երկիր է, բայց կան ընդամենը մի քանի գործող հրաբուխներ, որոնցից են Ստրոմբոլին և Էտնան։

Իտալիան Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրներից է։ Այս երկիր ոտք են դրել շատ ժողովուրդներ, այդ թվում արաբներ, բյուզանդացիներ, հույներ, նորմանդացիներ և փյունիկեցիներ։

Զբոսաշրջիկները շրջում են գոնդոլներով

Զբոսաշրջիկները կարող են գոնդոլներով (մակույկ) շրջել Վենետիկի բազմաթիվ ջրանցքներով

Երկիրը հարուստ է պատմական և մշակութային կոթողներով։ Իտալիայի մեծ ու փոքր քաղաքներում կարելի է տեսնել հին հունական և հռոմեական ավերակներ, բարոկկո ոճի ու Վերածննդի դարաշրջանի ճարտարապետություն։ Հիացմունք են պատճառում նաև գեղանկարները, մարմարյա արձանները, շատրվանները, որոնք այնպիսի հանճարների ձեռքի գործեր են, ինչպիսիք են Բեռնինին, Միքելանջելոն և Ռաֆայելը։

Կերակուրը կարևոր դեր ունի իտալացիների առօրյայում, և բազմաթիվ սովորություններ սերտորեն կապված են տեղական խոհանոցի հետ։ Պաստան (մակարոնով ուտեստ) մատուցում են որպես առաջին կերակուր, այնուհետև միսը կամ ձուկը՝ բանջարեղենի հետ։ Առատորեն օգտագործվում է նաև ձիթապտղի յուղ, որը երկրում այն արտադրվում է մեծ քանակությամբ։ Հայտնի իտալական ուտեստներ են նաև պիցցան ու ռիզոտտոն։

Պաստա

Պաստան իտալական խոհանոցի հիմնական կերակրատեսակն է

Իտալացիները շատ ջերմ, հյուրասեր և շփվող մարդիկ են։ Նրանց համար զրույցն արվեստ է, և հրապարակներում ու փողոցներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխուժորեն զրուցում։

Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է, բայց քչերն են կանոնավորաբար եկեղեցի հաճախում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջին տասնամյակների ընթացքում եկեղեցու ազդեցությունը թուլացել է, օրինակ՝ ժողովուրդը չի ցանկանում հետևել հնուց եկած եկեղեցական կանոններին աբորտի և ամուսնալուծության վերաբերյալ։

Եհովայի վկաների գործունեությունը ծաղկում է Իտալիայում։ Նրանք հայտնի են այն բանով, որ Աստվածաշունչ են սովորեցնում մարդկանց, ինչն իրենց հանրային ծառայության մի մասն է, նաև ճանաչված են նրանով, որ ապրում են Աստվածաշնչի չափանիշներով։ Երկրում կա Եհովայի վկաների ավելի քան 3000 ժողով, և այդ ժողովներից շատերը քարոզում են օտարախոս մարդկանց։ Վերջին տասնամյակում օտարերկրացիների թիվը եռապատկվել է Իտալիայում, և դա ցույց է տալիս, որ Աստվածաշունչը օտար լեզուներով ուսուցանելու մեծ կարիք կա։

Դոլոմիտյան լեռնաշղթա

Դոլոմիտյան լեռնաշղթան գտնվում է Իտալիայի հյուսիս-արևելքում

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Թեև Վատիկան քաղաքը գտնվում է Հռոմում, սակայն 1929թ.-ից այն անկախ պետություն է և իտալացիների համար օտար երկիր է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ 61 000 000

  • Մայրաքաղաքը՝ Հռոմ

  • Կլիման հարավում միջերկրածովյան է՝ մեղմ ձմեռներով, տաք ու երկար ամառներով, հյուսիսում լեռնային է՝ ցուրտ ձմեռներով

  • Երկիրը հիմնականում լեռնային է, ափամերձ շրջանը ձգվում է մոտ 7 500 կմ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը