Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/14 էջ 6
  • Ինչո՞ւ արժե ապրել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ արժե ապրել
  • 2014 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում
    Երիտասարդները հարցնում են
  • Օգնության ճիչ
    2000 Դիտարան
  • «Արդարը Եհովայով կուրախանա»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 4/14 էջ 6
Հուսահատված մարդ, որը մտածում է ինքնասպանության մասին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչո՞ւ արժե ապրել

ՉՆԱՅԱԾ Դիանանa խելացի, ընկերասեր ու շփվող աղջիկ է, սակայն նրա հմայիչ արտաքինի հետևում թաքնված է քայքայիչ հուսահատություն, որի պատճառով նա օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ շարունակ անարժեքության զգացում է ունենում։ «Մի օր անգամ չի լինում, որ չմտածեմ ինքնասպանության մասին,— ասում է նա։— Կարծում եմ, որ առանց ինձ մարդկանց համար կյանքն ավելի լավը կլինի»։

«Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ինքնասպանության փորձ է անում 200 հոգի, ինքնասպանության մասին մտածում է 400 հոգի, բայց ինքնասպանություն է գործում մեկը» («THE GAZETTE», ԿԱՆԱԴԱ, ՄՈՆՐԵԱԼ)։

Դիանան ասում է, որ երբեք ինքնասպան չի լինի։ Սակայն երբեմն նա ապրելու մեջ իմաստ չի տեսնում։ Նա ասում է. «Իմ ամենամեծ ցանկությունը ինչ-որ պատահարից մահանալն է։ Մահն ինձ համար ոչ թե թշնամի է, այլ ընկեր»։

Շատերին են ծանոթ Դիանայի զգացումները։ Ոմանք գուցե մտածել են կամ նույնիսկ փորձել են ինքնասպանություն գործել։ Մասնագետներն ասում են, որ ինքնասպանության փորձ անողներից շատերը իրականում չեն ցանկանում վերջ դնել իրենց կյանքին, այլ ընդամենը ուզում են վերջ դնել իրենց տառապանքին։ Նրանք կարծում են, թե մահանալու հիմնավոր պատճառ ունեն, ուստի պարզապես անհրաժեշտ է, որ նրանք ապրելու հիմնավոր պատճառ գտնեն։

Քննենք երեք պատճառ, թե ինչու արժե ապրել։

ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ։ Ինքնասպանության մասին խոսելը կամ նույնիսկ այդ բառն օգտագործելը դրդում է մարդկանց ինքնասպանության։

ՓԱՍՏ։ Ինքնասպան լինելու մասին բացահայտորեն խոսելը հաճախ օգնում է, որ ինքնասպանության մասին մտածող անհատը այլ միջոցներ փնտրի իր իրավիճակից դուրս գալու համար։

a Անունը փոխված է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը