Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/14 էջ 4–5
  • Ինչպես ընդունել խորհուրդը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես ընդունել խորհուրդը
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Խրատ՝ Եհովայի սիրո դրսևորում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Լինել ուժեղ կամքի տեր անձնավորություն
    2019 Արթնացե՛ք
  • 6 Խրատ
    2018 Արթնացե՛ք
  • Ձեր երեխային խոնարհություն սովորեցրեք
    2017 Արթնացե՛ք
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 4/14 էջ 4–5
Երիտասարդը խորհուրդ է ստանում տարիքով մեծ անհատից

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ինչպես ընդունել խորհուրդը

ԽՆԴԻՐ

«Սովորաբար, երբ որևէ մեկը քեզ խորհուրդ է տալիս, ուզում է ասել, որ դու ինչ-որ բան սխալ ես անում։ Դեռ չեմ հանդիպել մեկին, ով կասեր. «Ինձ շատ է դուր գալիս, երբ ինձ ասում են, որ ինչ-որ բան սխալ եմ անում»» (Էմի, 17)a։

0դային երթևեկության կառավարման կենտրոնի աշխատողները հրահանգներ են տալիս երկու օդանավերի բախումից խուսափելու համար[նկար 4-րդ էջի վրա]

Նա, ով մերժում է խորհուրդը նման է մի օդաչուի, որն անտեսում է օդային երթևեկության կառավարման կենտրոնի հրահանգները։ Դրա հետևանքները կարող են աղետալի լինել։

Քեզ համար դժվա՞ր է խորհուրդ ընդունել քո ծնողներից, ուսուցիչներից և ուրիշներից։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Յուրաքանչյուրս էլ խորհրդի կարիք ունենք։

«Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։

«Երբ ինչ-որ բան սխալ ենք անում, և որևէ մեկը խորհուրդ է տալիս մեզ, չպետք է վատ զգանք» (Ջեսիկա)։

Եթե քեզ խորհուրդ են տալիս, դա չի նշանակում, որ դու վատն ես։

«Ում Եհովանb սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն» (Առակներ 3։12)։

«Երբ ինձ խորհուրդ են տալիս, փորձում եմ մտածել, որ այդ անհատի համար պետք է որ դժվար լինի ինձ խորհուրդ տալը, և որ դա նրա կողմից սիրո դրսևորում է» (Թամարա)։

Խորհուրդը կօգնի քեզ ավելի լավ անձնավորություն դառնալու։

«Խրատ լսեք ու իմաստուն դարձեք» (Առակներ 8։33)։

«Խորհուրդ լսելը շատ կարևոր է հասուն անհատ դառնալու համար։ Դա օգնում է ավելի լավ հասկանալու, թե ինչ կարծիք ունեն ուրիշները մեր մասին։ Նաև խորհրդի միջոցով մենք կարողանում ենք տեսնել ու շտկել մեր վատ սովորությունները, որոնք այլապես գուցե չնկատեինք» (Դիան)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ճիշտ տրամադրվածություն ունեցիր։ Գուցե հակված լինես վիրավորվելու, երբ քեզ խորհուրդ են տալիս։ Սակայն փորձիր զգացմունքներդ մի կողմ դնել։ Մի պահ պատկերացրու, որ դու ես տալիս նույն խորհուրդը մեկ ուրիշի՝ ասենք քո փոքր քրոջը կամ եղբորը։ Այդ դեպքում կարո՞ղ ես որևէ դրական բան տեսնել տրված խորհրդի մեջ։ Իսկ հիմա քո իրավիճակին անդրադարձիր ու փորձիր հարցին նույն ձևով վերաբերվել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 7։9։

«Երբեմն խորհուրդ ստանալիս այնքան վատ ենք զգում, որ մոռանում ենք, որ խորհուրդ տվողը ուզում է օգնել մեզ ավելի լավը դառնալու և ամենևին էլ չի ուզում մեզ ցավ պատճառել» (Թերեզա)։

Խոնարհ եղիր։ Թույլ մի տուր, որ հպարտության պատճառով մերժես խորհուրդը։ Մյուս կողմից՝ չպետք է հուսալքվես այն պատճառով, որ բարելավումների կարիք ունես։ Խոնարհությունը կօգնի քեզ ծայրահեղությունների մեջ չընկնելու։ Հիշիր՝ ամենաշատ ցավ պատճառող խորհուրդը գուցե լինի հենց այն խորհուրդը, որի կարիքը դու ամենաշատը ունես։ Եթե ինչ-որ պատճառով չընդունես քեզ տրված խորհուրդը, ապա կարող ես կորցնել հասուն անհատ դառնալու հնարավորությունը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 16։18։

Ամենաշատ ցավ պատճառող խորհուրդը գուցե լինի հենց այն խորհուրդը, որի կարիքը դու ամենաշատը ունես

«Խորհուրդ ընդունելը կարևոր պայման է հասունության հասնելու համար։ Եթե չսովորենք ընդունել մեզ տրված խորհուրդը, օգուտներ չենք քաղի և գուցե նույնիսկ վնասենք մեզ» (Լենա)։

Երախտագետ եղիր։ Նույնիսկ եթե խորհուրդն ընդունելը դժվար է, կարող ես շնորհակալություն հայտնել քեզ խորհուրդ տվողին։ Անկասկած, այդ անհատը սրտանց հետաքրքրված է քեզանով և անկեղծորեն ցանկանում է, որ դու հաջողությունների հասնես։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Սաղմոս 141։5։

«Ճիշտ կլինի շնորհակալություն ասել խորհուրդ տվողին, հատկապես եթե ունեիր այդ խորհրդի կարիքը։ Նույնիսկ եթե դրա կարիքը չունեիր, եղիր սիրալիր և երախտագիտությունդ հայտնիր նրան իր գործադրած ջանքերի համար» (Կարլա)։

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

b Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել» (Ժողովող 7։9)։

  • «Հպարտությունը նախորդում է կործանմանը» (Առակներ 16։18)։

  • «Եթե արդարն ինձ հարվածի [խորհուրդ տալով], դա սիրառատ բարություն կլինի» (Սաղմոս 141։5)։

Ջաստին

«Խորհուրդը կարող է ցավ պատճառել, սակայն փորձում եմ հիշել, որ խորհուրդ տվողը ուզում է, որ ես ավելի լավը դառնամ։ Նրան ընդունում եմ որպես ընկեր, որն ուզում է օգնել ինձ»։-ՋԱՍՏԻՆ

Շառլետ

«Գիտեմ, որ սխալներ անելու եմ, ու շատ եմ գնահատում, երբ մարդիկ ասում են, որ սխալ եմ վարվում։ Այդպես հասկանում եմ, թե ինչի վրա պետք է աշխատեմ»։-ՇԱՌԼԵՏ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը