Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/14 էջ 16
  • Թիթեռի թևը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թիթեռի թևը
  • 2014 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Թիթեռի թևի մակերեսը
    2012 Արթնացե՛ք
  • Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը
    2014 Արթնացե՛ք
  • Կաղամբաթիթեռի թևերի V-աձև դիրքը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Իմ դասը Աստվածաշնչից
    2012 Դիտարան
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 4/14 էջ 16
Հսկա կապույտ մորֆո թիթեռ

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Թիթեռի թևը

ԹԻԹԵՌՆ այնքան նուրբ թևեր ունի, որ անգամ փոշեհատիկը կամ ջրի կաթիլը կարող են դժվարացնել նրա թռիչքը, բայց հետաքրքիրն այն է, որ թիթեռի թևերը միշտ մաքուր են մնում ու չոր։ Ո՞րն է գաղտնիքը։

Կիսով չափ միմյանց վրա դասավորված թեփուկներ

Թիթեռի թևը պատված է միմյանց վրա դասավորված մանր թեփուկներով

Նկատի առնենք հետևյալը։ Օհայոյի պետական համալսարանի մասնագետները, ուսումնասիրելով հսկա կապույտ մորֆո թիթեռը (Morpho didius), պարզել են, որ թեև անզեն աչքով նայելիս միջատի թևերը հարթ են թվում, իրականում դրանց մակերևույթը պատված է կիսով չափ միմյանց վրա դասավորված մանր թեփուկներով, ինչը կղմինդրե տանիք է հիշեցնում։ Այդ թեփուկների մակերեսին կան ավելի մանր զուգահեռ ակոսներ, որոնց շնորհիվ կեղտը կամ ջրի կաթիլները հեշտությամբ ցած են սահում։ Ինժեներները փորձում են ընդօրինակել թիթեռի թևի կառուցվածքը և ստեղծել երեսպատման բարձր տեխնոլոգիական նյութեր, որոնք կլինեն ջրակայուն, և որոնց մակերեսին կեղտ չի մնում։ Այդ նյութերը հնարավոր կլինի օգտագործել արդյունաբերության մեջ և բժշկակական սարքավորումների համար։

Սա ևս մի օրինակ է, թե ինչպես է գիտությունը փորձում ընդօրինակել կենդանի օրգանիզմների կառուցվածքը։ «Բնության մեջ ամենուրեք՝ միկրո և մակրո մակարդակներում, կան բազում «ինժեներական հրաշքներ», որոնք դարեր շարունակ ոգեշնչել են մարդկանց»,— ասում է հետազոտող Բարատ Բուշանը։

Ի՞նչ եք կարծում։ Այս թիթեռի զարմանահրաշ թևը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը