Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/15 էջ 10–11
  • Այցելություն Կոստա Ռիկա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Կոստա Ռիկա
  • 2015 Արթնացե՛ք
2015 Արթնացե՛ք
g 1/15 էջ 10–11
Կոստա Ռիկայի ափի տեսարան

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Կոստա Ռիկա

Աշխարհի քարտեզ, որի վրա ընդգծված է Կոստա Ռիկայի տեղանքը

ՀԻՆԳ դար առաջ Իսպանացիները առաջին անգամ ոտք դրեցին այս երկիր։ Նրանք այն անվանեցին Կոստա Ռիկա (հարուստ ափ)՝ մտածելով, որ այստեղ շատ ոսկի կգտնեն, սակայն նրանց ակնկալիքները չիրականացան։ Այսօր Կոստա Ռիկան հայտնի է ոչ թե որպես թանկարժեք մետաղներով հարուստ երկիր, այլ որպես ամենահարուստ ու բազմազան բուսական ու կենդանական աշխարհ ունեցող երկրներից մեկը։

Կոստառիկացիներին հաճախ անվանում են «տիկո», քանի որ նրանք սովորություն ունեն բառերի վերջում ավելացնել «իկո» նվազական ածանցը։ Օրինակ՝ փոխարենը ասելու «ուն մոմենտո» (մի րոպե)՝ նրանք սովորաբար ասում են «ուն մոմենտիկո» (մի րոպեիկ)։ Նաև առօրյայում նրանք հաճախ ասում են «պուրա վիդա» (մաքուր կյանք)՝ իրենց երախտագիտությունը կամ համաձայնությունը արտահայտելու, ինչպես նաև «բարև» և «ցտեսություն» ասելու համար։

Կարմրաչյա ծառագորտ

Կոստա Ռիկայի անտառները աչքի են ընկնում բույսերի ու կենդանիների հարուստ բազմազանությամբ։ Օրինակ՝ այստեղ է բնակվում կարմրաչյա ծառագորտը (Agalychnis callidryas)

Կոստառիկացիների սիրած ճաշատեսակներից է գալո պինտոն (բառացի նշանակում է «խայտաբղետ աքաղաղ»)։ Այն պատրաստելու համար բրինձն ու լոբին եփում են առանձին, հետո խառնում իրար հետ և ավելացնում համեմունքներ։ Գալո պինտոն կարելի է մատուցել նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին։ Ավանդական ըմպելիքներից է սուրճ չորեադոն։ Այն պատրաստելու համար սուրճը քամում են կտորից ֆիլտրով, որն ամրացվում է կանգնակի վրա (սովորաբար այդ կանգնակը պատրաստված է լինում փայտից)։

Կոստա Ռիկայում կան Եհովայի վկաների մոտ 450 ժողովներ։ Հանդիպումներն անցկացվում են 10 լեզուներով, այդ թվում նաև կոստառիկյան ժեստերի լեզվով և տեղի երկու լեզուներով՝ բրիբրի և կաբեկար։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Կոստա Ռիկայում հայտնաբերվել են հարյուրավոր լավ հղկված քարե գնդեր։ Դրանցից ամենամեծը 2,4 մետր տրամագիծ ունի։ Ենթադրվում է, որ դրանցից մի քանիսը ավելի քան 1400 տարեկան են։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ նպատակով են կերտվել այդ քարե գնդերը։

Հին քարե գնդեր Կոստա Ռիկայում

Քարե գնդեր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ 4 878 000

  • Մայրաքաղաքը՝ Սան Խոսե

  • Պետական լեզուն՝ իսպաներեն

  • Երկիրը՝ ծովափնյա շրջաններում՝ դաշտավայրեր, կենտրոնական մասում՝ լեռներ

  • Պետական կարգը՝ ժողովրդավարական հանրապետություն

ՍՏՈՒԳԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԴ

Ըստ քեզ՝ նշված տեղեկություններից ո՞րն է վերաբերում Կոստա Ռիկային։

  1. Ա. Գրագիտության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից է Արևմտյան կիսագնդում։

  2. Բ. Ունի լավ կազմակերպված բանակ։

  3. Գ. Ունի մի կղզի, որտեղ գնացել են ավելի քան 500 արշավախմբեր՝ թաքնված գանձեր որոնելու նպատակով։

Պատասխաններ։ Ա և Գ տարբերակները։ Գ տարբերակում խոսվում է Կոկոս կղզու մասին, որը գտնվում է ափեզրից մոտ 560 կիլոմետր դեպի արևմուտք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը