Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/15 էջ 6–7
  • Չհնացող արժեքներ. սեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չհնացող արժեքներ. սեր
  • 2015 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Անանց արժեքներ
    2007 Դիտարան
  • Բովանդակություն
    2015 Արթնացե՛ք
  • Ինչպես զարգացնել իսկական սեր
    2003 Դիտարան
  • Ճի՞շտ, թե՞ սխալ. Աստվածաշունչ՝ վստահելի ուղեցույց
    2024 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 2/15 էջ 6–7

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՉԸ ԳՈՐԾՆԱԿԱ՞Ն Է ԱՅՍՕՐ

Չհնացող արժեքներ. սեր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։

ՕԳՈՒՏՆԵՐԸ։ Աստվածաշնչում հիմնականում խոսվում է ոչ թե ռոմանտիկ սիրո, այլ սկզբունքների վրա հիմնված սիրո մասին, որը մղում է դրսևորելու այնպիսի հատկություններ, ինչպիսիք են կարեկցանքը, ներողամտությունը, խոնարհությունը, հավատարմությունը, բարությունը, մեղմությունը և համբերատարությունը (Միքիա 6։8; Կողոսացիներ 3։12, 13)։ Ի տարբերություն սիրահարվածության, որը ժամանակի ընթացքում սովորաբար անցնում է, սերը շարունակ մեծանում է և ուժգնանում։

Բրենդան, որը մոտ 30 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Նորապսակների միջև եղած սերը երբեք չի կարող համեմատվել այն սիրո հետ, որ միմյանց հանդեպ տածում են երկար տարիներ իրար հետ ապրող ամուսինները»։

Սեմը, որն ավելի քան 12 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Ես ու կինս միշտ հիացել, նույնիսկ զարմացել ենք, թե որքան պարզ են ու գործնական աստվածաշնչյան խորհուրդները։ Պարզապես հարկավոր է կիրառել դրանք, և ամեն ինչ հարթ կընթանա։ Ճիշտ է, ես միշտ փորձում եմ կիրառել այդ խորհուրդները, բայց երբեմն դա ինձ չի հաջողվում, օրինակ, այն ժամանակ, երբ չափազանց զգայուն եմ լինում, երբ եսասիրական հակումներս գլուխ են բարձրացնում կամ երբ հոգնած եմ լինում։ Նման դեպքերում խնդրում եմ Եհովային, որ օգնի ինձ ազատվելու բացասական զգացումներից։ Հետո գրկում եմ կնոջս, և շուտով ամեն ինչ հարթվում է, ասես ոչինչ էլ չի եղել»։

«Իմաստությունը արդարացվում է իր գործերով [արդյունքներով]»

Հիսուս Քրիստոսն ասել է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով [արդյունքներով (անգլ., ծնթ.)]» (Մատթեոս 11։19)։ Աստվածաշունչը կարելի է իրավամբ համարել իսկական իմաստության աղբյուր, քանի որ այնտեղ գրված խորհուրդներն ու սկզբունքները միշտ գործնական են։ Դրանք երբեք չեն հնանում ու չեն ճանաչում մշակութային և ազգային սահմաններ։ Այդ խորհուրդների ու սկզբունքների մեջ ամփոփված է խոր հասկացողություն մարդու էության վերաբերյալ, ուստի դրանց աղբյուրը կարող է լինել միայն գերագույն իմաստություն ունեցող Մեկը՝ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված։ Դրանում համոզվելու համար հարկավոր է կիրառել այդ սկզբունքները։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է» (Սաղմոս 34։8)։ Իսկ դուք կհետևե՞ք այդ հորդորին։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

«Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել Լին անունով մի կնոջ հետ, որն ապրում է Հարավարևելյան Ասիայում։ Նա պատմում է, թե ինչպես է Աստվածաշունչը օգնել իրեն փոխելու իր կյանքը։

— Ի՞նչ կրոն էիք դավանում։

— Ծնվել եմ ավանդապահ բուդդայական ընտանիքում։ Ես ոչինչ չգիտեի ճշմարիտ Աստծու մասին։

— Երջանի՞կ էիք։

— Չեմ կարող ասել, թե երջանիկ էի։ Ես շատ խնդիրներ ունեի, չէի կարողանում տնտեսել փողը, չգիտեի ինչպես գտնել լավ ընկերներ և չէի կարողանում օգնել ծնողներիս, որ լուծեն իրենց խնդիրները։

— Կպատմե՞ք, թե ինչպես փոխվեց ձեր կյանքը։

— Մի քանի Եհովայի վկաներ սկսեցին ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ խնդիրներ էի ունենում, նրանցից խորհուրդ էի հարցնում։ Թեև այդ կանայք ինձանից երիտասարդ էին, բայց հիանալի խորհուրդներ էին տալիս, որոնք հիմնված էին ոչ թե նրանց անձնական կարծիքի, այլ Աստվածաշնչի վրա։

Քանի որ ինքս եմ զգացել, թե աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը ինչ օգուտներ է բերում, միանգամայն համոզված եմ, որ այդ գիրքը ներշնչված է Աստծուց և կարող է օգնել ցանկացած մարդու, ով ջանում է ապրել այդ սկզբունքներով։ Մինչդեռ աշխարհի տված կրթությունը, թեև որոշ չափով օգտակար է, բայց չի կարող այդպիսի արդյունքներ բերել։

— Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ նկատի ունեք։

— Ծնողներս համալսարանական կրթություն են ստացել և բարձր դիրք ունեն հասարակության մեջ, բայց նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրները։ Ավելին, նրանք այժմ ամուսնալուծված են ու բոլորովին էլ երջանիկ չեն։ Համալսարանում ինձ սովորեցնում էին, որ երբեմն միայն բռնի ուժով է հնարավոր բարեփոխել հասարակությունը։ Սակայն Աստվածաշունչը ասում է, որ ինչքան էլ մարդիկ ջանք թափեն, չեն կարող հարատև հաջողության հասնել, քանի որ Աստված մարդ արարածին չի տվել ինքն իրեն ղեկավարելու կարողություն և իրավունք։ Ահա թե ինչու է մարդկային իշխանությունը՝ կառավարման իր բոլոր ձևերով, անկատար և ապականվածa։ Բայց հնազանդվելով Աստծու իշխանությանը՝ կարող ենք բարեփոխել մեր կյանքը և լավ ազդեցություն թողնել ուրիշների վրա։

— Իսկ ինչպե՞ս է Աստվածաշունչը օգնել ձեզ։

— Ես հիմա ավելի քիչ խնդիրներ ունեմ և ձեռք եմ բերել լավ ընկերներ։ Նաև սովորել եմ ճիշտ տնօրինել փողը, այնպես որ երբեմն նույնիսկ կարողանում եմ ճամփորդել։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարողանում եմ աջակցել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։

a Տե՛ս Ժողովող 8։9; Երեմիա 10։23։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը