Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 9/15 էջ 12–13
  • Այցելություն Նիկարագուա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Նիկարագուա
  • 2015 Արթնացե՛ք
2015 Արթնացե՛ք
g 9/15 էջ 12–13
Օմետեպե կղզին կազմված է Նիկարագուա լճից վեր խոյացող երկու հրաբխային կոներից

Նիկարագուա լճում է գտնվում փարթամ բուսականությամբ ծածկված Օմետեպե կղզին, որի վրա վեր են խոյանում երկու վիթխարի հրաբխային կոներ, որոնք իրար են միացած մի նեղ պարանոցով։

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Նիկարագուա

Նիկարագուայի քարտեզը

ՆԻԿԱՐԱԳՈՒԱՆ հաճախ անվանում են լճերի և հրաբուխների երկիր։ Այս երկրում է գտնվում Կենտրոնական Ամերիկայի ամենամեծ լիճը՝ Նիկարագուան։ Այստեղ ապրող բնիկ ցեղերը լիճն անվանում են Կոսիբոլկա, որը նշանակում է «քաղցր ծով»։ Լճում կան հարյուրավոր կղզիներ։ Այն միակ քաղցրահամ լիճն է, որտեղ բնակվում են օվկիանոսային ձկներ՝ շնաձուկ, թրաձուկ և տարպոն։

Պլումերիա՝ Նիկարագուայի ազգային ծաղիկը

Պլումերիան (ֆրանջիպանի) Նիկարագուայի ազգային ծաղիկն է

Նիկարագուայում է գտնվում նաև Կենտրոնական Ամերիկայի ամենամեկուսի և դժվարհասանելի տարածքներից մեկը՝ Մոսկիտյան ափը։ Այն 65 կիլոմետր լայնություն ունեցող մերձափնյա գոտի է, որը ձգվում է երկրի արևելյան ափի երկայնքով։ Դրա մի որոշ հատվածը գտնվում է հարևան երկրի՝ Հոնդուրասի տարածքում։ Նիկարագուայի բնիկ ցեղախմբերից են միսկիտոները (կամ՝ մոսկիտոները), որոնց պատմությունը սկսվում է 16-րդ դարից էլ առաջ՝ նախքան եվրոպացիների՝ Նիկարագուա ոտք դնելը։

Միսկիտո ցեղի մարդկանց միջև կան սոցիալական ամուր կապեր, և նրանք ունեն իրենց ուրույն սովորույթները։ Օրինակ՝ միսկիտո լեզվում չկան բառեր պաշտոնական դիմելաձևի համար, ինչպիսիք, օրինակ, «պարոն» կամ «օրիորդ» բառերն են։ Գյուղական համայնքներում երիտասարդները տարիքով ավելի մեծ մարդկանց դիմում են «քեռի» կամ «մորաքույր» բառերով՝ անկախ նրանից վերջիններս նրանց բարեկամներն են, թե ոչ։ Համաձայն միսկիտո ցեղի մի հին սովորության՝ կինը իր մտերիմ ընկերուհիներին ու բարեկամուհիներին ողջունելիս պետք է իր այտը հպի դիմացինի այտին և քթով շունչ քաշի։

Նիկարագուայի բնիկներ

Բնիկներ

Աստվածաշնչյան գրականություն միսկիտո և մայանգնա լեզուներով

Աստվածաշնչյան գրականություն միսկիտո և մայանգնա լեզուներով՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ 6176000

  • Պետական լեզուն իսպաներենն է, սակայն ինքնավար մարզերում պաշտոնական լեզու են համարվում նաև միսկիտոն, մայանգնան, ռաման և կրեոլ անգլերենը

  • Պետական կարգը՝ հանրապետություն

  • Մայրաքաղաքը՝ Մանագուա

  • Կլիման հիմնականում արևադարձային է, լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ավելի ցածր է

  • Երկրի ափամերձ տարածքները հարթավայրային են, իսկ կենտրոնական մասը՝ լեռնային

ՍՏՈՒԳԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԴ

Նշիր՝ ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Նիկարագուա անվանումը առաջացել է հարյուրամյակներ առաջ բնիկ ցեղերից մեկի առաջնորդի՝ Նիկարաոյի անունից։

  2. Նիկարագուան Լատինական Ամերիկայի միակ երկիրն է, որը գաղութացվել է և՛ իսպանացիների, և՛ բրիտանացիների կողմից։

  3. Անցյալ դարերում Նիկարագուա լճի ափամերձ քաղաքները հարձակման էին ենթարկվում Կարիբյան ծովի ծովահենների կողմից։

  4. Նիկարագուան ամենանոսր բնակեցված երկիրն է Կենտրոնական Ամերիկայում։

Պատասխան։ Բոլոր տեղեկությունները ճիշտ են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը