Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/15 էջ 12–13
  • Ինչպես գովել երեխաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես գովել երեխաներին
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Օգնեք ձեր երեխային կամքի ուժ զարգացնել
    Աջակցություն ընտանիքին
  • Գովաբանեք Եհովային՝ մեր Աստծուն
    Գովերգենք Եհովային
  • Գովերգենք Եհովային՝ մեր Աստծուն
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • Երեխանե՛ր, փառաբանեք Եհովային
    2005 Դիտարան
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 11/15 էջ 12–13
Փոքր տղան նկարում է, իսկ հայրը ձեռքը դրել է նրա ուսին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Ինչպես գովել երեխաներին

ԽՆԴԻՐ

Որոշ մարդիկ ասում են, որ ինչքան էլ գովես երեխային, երբեք շատ չի լինի։ Ուրիշներն էլ մտածում են, թե երեխային չափից շատ գովելով՝ ծնողները նրան երես կտան, և նա կսկսի մտածել, թե ինքը առանձնահատուկ իրավունքներ ունի, և բոլորը պարտավոր են անել իր ուզածը։

Այս հարցում կարևոր է ոչ միայն այն, թե որքան եք գովում ձեր երեխային, այլև այն, թե ինչի համար եք գովում։ Ինչպիսի՞ գովեստը կարող է երեխայի համար քաջալերական և օգտակար լինել։ Եվ ինչպիսի՞ գովեստը գուցե վնասի նրան։ Ինչպե՞ս կարող եք գովել ձեր երեխային, որ դա իսկապես օգտակար լինի նրա համար։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Ամեն գովասանք չէ, որ օգտակար է։ Քննենք գովեստի հետ կապված որոշ մտքեր։

Չափից շատ գովելը օգտակար չէ։ Որոշ ծնողներ տեղի-անտեղի գովեստի խոսքեր են շռայլում իրենց երեխաներին՝ մտածելով, որ այդպես ինքնահարգանք կզարգացնեն նրանց մեջ։ Բայց ինչպես նշում է դոկտոր Դեյվիդ Ուոլշը, երեխաները «բավականին խելացի են ու կարող են հասկանալ, թե ձեր ասածներից ինչն է չափազանցություն, և գուցե եզրակացնեն, որ դուք իրականում չեք մտածում այն, ինչ ասում եք։ Հասկանալով, որ արժանի չէին [այդ գովասանքին]՝ նրանք գուցե կորցնեն վստահությունը ձեր նկատմամբ»։a

Ունակությունների համար գովելը կարող է ինչ-որ չափով օգտակար լինել։ Ենթադրենք՝ ձեր դուստրը նկարչական ունակություններ ունի։ Դուք ցանկանում եք դրա համար գովել նրան, քանի որ դա կարող է մղել նրան բարելավելու իր ունակությունները։ Սակայն կա մի վտանգ։ Երբ ձեր երեխային գովում եք միայն իր ունեցած ունակությունների համար, նա կարող է մտածել, որ ինքը պետք է զբաղվի միայն այն բանով, ինչը ավելի հեշտությամբ է կարողանում անել։ Երեխան նույնիսկ գուցե խուսափի ինչ-որ նոր բան անելուց՝ վախենալով, թե իրեն ոչինչ չի հաջողվի։ Նա կարող է մտածել. «Եթե ինչ-որ բան անելու համար պետք է ջանքեր թափեմ, ապա դա նշանակում է, որ դա իմ խելքի բանը չէ, ուրեմն էլ ինչո՞ւ ջանք գործադրեմ»։

Ամենաօգտակարը ջանքերի համար գովելն է։ Երբ երեխաներին գովում են ոչ թե պարզապես նրանց ունակությունների, այլ նրանց թափած ջանքերի և հաստատակամության համար, նրանք հասկանում են մի կարևոր ճշմարտություն. հմտություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է համբերություն և աշխատասիրություն։ Դա գիտակցելով՝ նրանք, ինչպես նշվում է մի գրքում, «շատ ջանք են թափում, որ լավ արդյունքի հասնեն.... Եվ եթե նույնիսկ մի բան լավ չի ստացվում, նրանք չեն մտածում, թե իրենց այլևս ոչինչ չի հաջողվի, այլ սովորում են իրենց սխալներից» (Letting Go With Love and Confidence)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Գովեք ոչ թե ունակությունների համար, այլ ջանքերի։ Օրինակ՝ ցանկանալով գովել ձեր երեխային նրա նկարած նկարի համար՝ գուցե ասեք նրան. «Ապրես, դու իսկական նկարիչ ես»։ Սակայն ավելի լավ կլինի, որ նրան ասեք. «Գեղեցիկ է ստացվել, երևում է, որ շատ ջանք ես թափել»։ Ինչ խոսք, այս երկու տարբերակներն էլ գովեստի խոսքեր են, սակայն առաջինը գուցե երեխային այն միտքը ներշնչի, թե նա կարող է հաջողությամբ անել միայն այն, ինչն անելու բնատուր ունակություններ ունի։

Իսկ եթե երեխային գովեք ջանքերի համար, դուք նրան կսովորեցնեք, որ ունակությունները կարելի է բարելավել՝ շատ ջանք թափելով և շատ աշխատելով։ Այդ դեպքում ձեր երեխան ավելի մեծ պատրաստակամությամբ ու վստահությամբ նորանոր հանձնարարություններ ու գործեր կկատարի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 14:23։

Օգնեք ձեր երեխային, որ չհուսահատվի, երբ որևէ բան չի ստացվում։ Սխալներ են անում նույնիսկ լավ մարդիկ, գուցեև շատ անգամ (Առակներ 24:16)։ Բայց երբ նրանք սայթաքում են, կրկին ոտքի են կանգնում, սովորում են իրենց սխալից և գնում են առաջ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային զարգացնելու այսպիսի դրական տրամադրվածություն։

Այս դեպքում ևս անհրաժեշտ է կենտրոնանալ ջանքերի վրա։ Ենթադրենք՝ ձեր դստերը հաճախ ասում եք. «Իմ աղջիկը իսկական մաթեմատիկոս է»։ Բայց պատկերացրեք, որ նա մաթեմատիկայի քննությունը լավ չի հանձնում։ Նա գուցե եզրակացնի, որ ինքը կորցրել է իր տաղանդը, ուստի չարժե այլևս ջանքեր թափել բարելավումներ անելու համար։

Իսկ կենտրոնանալով երեխայի գործադրած ջանքերի վրա՝ կօգնեք նրան զարգացնելու հաստատակամություն։ Նաև այդպես կօգնեք նրան մտածելու, որ եթե այս անգամ ինչ-որ բան չի ստացվել, ապա դա ընդամենը թերացում է, և հնարավոր է ամեն բան շտկել։ Արդյունքում նա չի վհատվի ու չի հանձնվի և գուցե ուրիշ մեթոդներ փորձի կամ պարզապես ավելի շատ ջանք թափի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 3:2։

Տվեք օգտակար խորհուրդներ։ Եթե երեխային խորհուրդ տաք ճիշտ ձևով, ապա նա ձեր խորհրդից թևաթափ չի լինի և օգուտներ կքաղի։ Բացի այդ, եթե կանոնավորաբար և տեղին գովեք ձեր երեխային, ամենայն հավանականությամբ, նա ավելի պատրաստակամորեն կընդունի ձեր խորհուրդը։ Արդյունքում նա հաջողությունների կհասնի և դա ուրախություն կպատճառի և՛ նրան, և՛ ձեզ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 13:4։

a Մեջբերված է «No: Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It» գրքից։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14:23)։

  • «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3:2)։

  • «Ժրաջանների հոգին կպարարտանա» (Առակներ 13:4)։

ՆՐԱՆՔ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աստվածաշունչը խոսում է տարբեր մարդկանց մասին, ովքեր ձեռք են բերել որոշ հմտություններ, թեև այդպիսի բնածին ունակություններ չեն ունեցել։ Օրինակ՝ երբ Աստված Մովսեսին հանձնարարեց գնալ ու խոսել Եգիպտոսի հզոր ու համառ փարավոնի հետ, Մովսեսն ասաց. «Ես երբեք վարժ չեմ խոսել» (Ելք 4:10)։ Երեմիա մարգարեն էլ այդպես արձագանքեց, երբ նշանակվեց մարգարե։ Նա ասաց. «Ես խոսել չգիտեմ, որովհետև դեռ պատանի եմ» (Երեմիա 1:6)։ Սակայն թե՛ Մովսեսը, թե՛ Երեմիան հիանալի ձևով կատարեցին իրենց հանձնարարությունները։

Ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից։ Այն, թե երեխան իրականում ինչ կարող է անել, բոլորովին էլ կախված չէ նրա բնածին ունակություններից։ Գովե՛ք նրան իր թափած ջանքերի համար, և նա իր ձեռքբերումներով կզարմացնի և՛ ձեզ, և՛ իրեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը